Մայրենի

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքից «Իմ ուսուցիչը» հատվածը կարդա’, գրավոր ներկայացրո’ւ զգացողություններդ։

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն, առանց գլուխը բարձրացնելու,  պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրիս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ինչ է պատահել, և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ես, երբ կարդացի պատմվածքը վերջացրեցի, ուզեցա ունենալ նման ուսուցիչ՝ Որովհետև նա շատ բարի էր,՝ քանի, որ նա մենակ էր՝ նրա սիրտը մենակությունից ճմլվել էր, և այդ պատճառով նա չէր ուզում բարկանալ երեխաների վրա:

Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» գրքի բոլոր հատվածները կարդա’ և կատարի’ր առաջադրանքները։

Երկրորդ հատվածում նկարագրում է Ստրադիին և իր սիրելի գրքերը։ Այս հատվածում ուզում է ասել, որ եթե այդ իրը քո համար արժեքավոր է, դու այն փաղաքշանքով ես վերաբերվում և չես ցանկանա, որ այդ իրը վնասվի։ Ասում է նաև, որ մարդ եթե ուրիշի գործին է նայում և չի ձանձրանում թեկուզ մեկ ժամ նայելուց, դա նշանակում է, որ դու հարգում ես նրան և նրա գործը և նայելով դու էլ ես զվարճանում իր փոխարեն։

Հարցեր և առաջադրանքներ:

1.Համոզի՞չ էր հոր նամակը։
Այո, որովհետև ծնողի ամեն ասածը քեզ համար է ասվում և այն ասում են, որ դու ուղղես քո սխալները և չկրկնես նրանց սխալները։
2. Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Իմ համար ուսուցիչը իմ ամենամտերիմ ընկերն է, դպրոցում մայրիկին փոխարինողը․․․։ Իմ համար ուսուցիչը այն մարդն է, ումից դու պետք է շատ բաներ սովորես։
3. Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը
Որ, եթե դիմացինդ ջղային դեմք ունի, չի նշանակում, որ զայրացած է քո վրա։