Հանելուկներ բնության մասին

Իմ ու քո գլխի վերևով
Սպիտակ փոքրիկ գառնուկ վազեց,
Մինչ դիմացի անտառ հասավ,
Նվազեց ու անհետացավ:

amp

***

Երկու եղբայր իրար նայում,
Երբեք իրար չեն մոտենում:

geti aper

***

Հոսում է, չի արտահոսում,
Վազում է բայց չի փախչում:
Ժապավեն է մի գեղեցիկ,
Մի ծայրը սարում, իսկ մյուսը՝ ծովում:

get

***

Անձրևից հետո կապույտ երկնքում
Գույնզգույն սիրուն կամար հայտնվեց:
Ամպիկը ծածկեց արևին,
Կամարն այդ սիրուն փլվեց:

tsiatsan

***

Ողջ աշխարհը ջերմացնում է,
Ջերմ ժպտում է բոլորին:
Ամռանը նրանից փախչում ենք,
Իսկ ձմռանը կարոտում ենք:

arev

GIF

***

Գիշերային երկնքում զբոսնում է այդ լուսատուն,
Օրոր երգում աստղերին, փոխարինում է արևին:

moon

***

Քույր ու եղբայր են ապրում,
Քույրը միայն աղմկում, վախեցնում է ամենքին,
Իսկ եղբայրը սուս ու փուս լուսե նետեր է նետում։

kaytsak

***

Աղմկում է դաշտում, այգում,
Բայց տուն երբեք չի մտնում,
Ես սպասում եմ, որ ավարտվի,
Դուրս գամ բակում խաղալու:

անձրև

Նա գալիս է, մենք փախչում ենք,
Թաքնվում ենք տան ներսում,
Նա հասնում է մեզ, գտնում է,
Ու լուսամուտն է թակում:

andzev

***

Մարմին չունի, լեզու չունի,
Բայց ցանկացած ձայնի
Պատասխան ունի։
Արձագանք

***

Այն աճում է ձմռանը,
Ու գլխիվայր է աճում,
Հենց արևը տաքացնի,
Հալչում է, անհետանում։

սառցալուլա

***

Փափուկ բամբակ է լողում երկնքում,
Ինչքան բամբակը ցածր է, անձևը մոտ է։

ampp

***

Այն ինչի՞ց է, որ երբեք
Փախչել, թաքնվել չի լինի
Ու թե օրը պայծառ է,
Ոտքիդ կպած կլինի։

stver

Leave a comment