― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։ ― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։
― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։
― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։
― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։
― Իսկ դու ի՞նչ ես անում։
― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։
Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։
Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։
― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։
Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։
― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։
Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար-֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։
Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։
Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։
Բենն ընդամենը կես րոպե նվագեց։
― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։
― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։
― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։
Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։
― Ողջո՛ւյն, ― ասաց նա։
― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։
― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։
― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։
― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊-մաս վճարել։
― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։
― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։
― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։
― Ոչ, նվագել չգիտեմ։
Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։
― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։
― Ես նվագել չգիտեմ։
― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։
― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։
― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։
― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։
― Մոտ քառասուն-֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։
― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։
― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։
Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ-֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։
Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․
― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․
― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։
― Քո մասին։
― Իսկ ի՞նչ չգիտեիր։
― Դե․․․ որ դու այդպիսին ես։
― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։
Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։
― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։
― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։
Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։
― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։
― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։
― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։
Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։
Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։
― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։
― Ցտեսությո՛ւն, Բեն։
Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես,ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։
Առաջադրանքներ`
ա. Մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը` «Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի»։
Ես մտածում եմ, որ այս նախադասությունը ուզում է ասել, որ ինքն աղքատ է, իսկ աղքատ լինելը նրանով է վատ որովհետև, եթե մարդ գումար չունի կզրկվի նրա ուզած ամեն մի բանից:
բ. Առանձնացրո’ւ պատմվածքի հերոսներին եւ բնութագրի’ր։
Գլխավոր հերոսը այս պատմվածքի դա Բենն էր, նա բարի էր և երազկոտ: Նա ուզում էր տանը ունենալ մի դաշնամուր: Գլխավոր հերոսուհին Էմման էր նա Բենի ընկերուհին էր, նա Բենի (թիկնապահն էր):
գ. Բնութագրի’ր Էմմային: Ո՞րն է այս կերպարի անհրաժեշտությունը պատմվածքում:
Էմման Բենի օգնականն էր և ընկերուհին, նրա անհրաժեշտությունը պատմվածքում դա Բենի կողքին լինելն է:
24. Հարցերին պատասխանելով՝ դպրոցական հինգերորդ տարվա մասին գրավոր պատմի՛ր:
Ա) Ի՞նչ նորույթուն կա ձեր դասարանում (աշակերտների թիվը նո՞ւյնն է. Նույն տեղո՞ւմ եք դաս անում և այլն): Այո մեր դասարանի աշակերտների թիվը մնացել է նույնը:
Բ) Ի՞նչ նոր առարկաներ եք անցնում: Դրանք ինչո՞վ են հետաքրքիր (ուրիշ ի՞նչ տպավորություն ունես): Անցյալ տարի մենք անցնում էինք (հայրենագիտություն), իսկ այս տարի հայրենագիտությունը փոխվել է և դարձել (պատմություն): Այն ավելի դժվար է, բայց ավելի հետաքրքիր:
Գ) Ուսուցիչներիդ մասին պատմիր:
Այս տարվա բոլոր իմ ուսուցիչները նոր են: Ես մտածում եմ, որ իմ բոլոր ուսուչիցներս էլ բարի են:
Դ)Պատմի՛ր՝ դպրոցում փոփոխություն կա՞ (շենքը, բակը, կարգ ու կանոնը և այլն):
Այո, որովհետև այն ժամանակ ես սովորում էին Արևմտյան դպրոցում, իսկ հիմա Միջին դպրոցում: Այստեղ ամբողջովին փոխվել է, նաև այստեղ երեխաները շատ-շատ են:
Ե) Ի՞նչ վերաբերմունք ունես այդ ամենի նկատմամբ:
Սկզբում մտածում էի, որ գամ Միջին դպրոց մոլորվելու եմ, բայց ոչ այս մի ամսվա ընթացքում մեզ հաջողվել է իմանալ գրեթե միջին դպրոցի ամբողջ մասերը:
25.Կետերի փոխարեն հատկանիշ ցույց տվող տրված բառերը (ածականները) տեղադրի՛ր: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):
Գետնի վրայով սառնորակ գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են, հոսում, գետնի տակից լայնահուն ու հորդահոս աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են. Լիճ է գոյանում: Իսկ որքա՞ն տարբեր լճեր կան: Երկրագնդի ամենախորը լճի՝ Բայկալի ափերը երիզող գեղատեսիլ լեռներն ասես բարձր մշուշի վրա են կախված: Ձգվում է ամենամեծ լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը թափանցիկ ու կապույտ ջուր ունի: Արևոտ ու հանդարտ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը մաքուր անուշահամ լճերով հարուստ է: Դրանցից սքանչելին Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի գողտրիկ լիճ կա: Նա այնքան վճիտ զուլալ ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:
Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ Սֆինքսից հարցումներ անե՝ երջանկության խորհուրդը իմանալու համար:
Անապատի դեղին լռության մեջ բազմել էր հինավուրց Սֆինքսը՝ անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը ժամանակի խորքերից նայում էին խորհրդավոր հեռուները:
Եկավ դերվիշը, արձանացավ Սֆինքսի առջև, եղեգնի երկարուն ցուպը խրեց այրվող ավազի մեջ. խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին ու ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծայրերից. բոլոր ծայրերից հարցումն եմ արել իմանալու թե՝ ի՞նչ է երջանկությունը, ո՞րն է նրա իմաստը… Եվ մնացել եմ անպատասխան:
Գալիս եմ այժմ նվիրական Սինայի ժայռեղեն գագաթից, ուր Մովսեսը պատգամներ առավ, հարցումն եմ արել անխոս բարձունքից… Եվ մնացել եմ
անպատասխան:
Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս և արևը կիզել է ալեհեր ճակատս. և հասել եմ քո դռանը: Ա՛րդ, բա՜ց քո շրթունքը՝ հավիտյան գոցված աշխարհի համար, և քո իմաստուն, քո անվրդով աչքերով, ինչ որ տեսել եմ դարերի շեղջում, ասա՛, հայտնի՛ր, հարցնում եմ՝ ի՞նչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Մարդս խանձուրներից մինչև գերեզման անպարտելի հույսերով ձգտում է երջանկության, սակայն առանց իմանալու՝ թե ի՞նչ է այն: Ասա՛, հայտնի՛ր ինձ, և ես կմտնեմ խրճիթից խրճիթ, ապարանքից ապարանք. և հարավին, նույնպես հյուսիսին, և արևելքին, նույնպես արևմուտքին բարձրաբարբառ կպատգամեմ քո հայտնությունը երջանկության իմաստի մասին…
Եվ լռությունը մեծ անապատի՝ ծերուկ դերվիշի հարցումից հետո նորից ծանրացավ, և հինավուրց Սֆինքսը նորից նայում էր անթարթ՝ անեզր հեռուն: Անցան օրեր, անցան գիշերներ, և դերվիշը, անքուն ու կանգուն, արձանացած նրա առջև, ակնապիշ սպասում էր պատասխանի, և պատասխան չկար:
Եվ երբ անցան օրեր ու գիշերներ, դերվիշը դարձյալ հարցում արավ, և նորից լռությունը մեծ անապատի ծերուկ դերվիշի հարցումից հետո թանձրացավ ու ծանրացավ:
Ճերմակ ալիքները բարկ հովին տված՝ նորից հարցում արավ դերվիշը, և նրա աղաչող ձայնը հնչում էր ամբողջ մարդկության հոգու խորքերից: Եվ երբ լռեց դերվիշը, Սֆինքսը աչքերը բևեռեց դերվիշի աչքերին, և ահա՛ շարժվեցին նրա հավերժալուռ շրթունքները, և անապատի ձայնով պատասխանեց նա.
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը — չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ…»:
Եվ նորից քարացան հինավուրց Սֆինքսի շրթունքները, և նա՝ հավերժորեն անխռով և անվրդով սևեռեց իր անքթիթ աչքերը դեպի անծայրածիր հեռուները, և նորից խորասուզվեց ծով-հանգստի մեջ:
Եվ անապատի անհուն լռությունը թանձրացավ ու ծանրացավ նորից…
Առաջադրանքներ`
1. Ի՞նչ է երջանկությունը քեզ համար։ Իմ համար երջանկությունը դա՝ մարդու ուրախությունն է և, երբ մարդ մի բանի է ուզում հասնել և այդ բանին հասնում է:
Երեկ մենք բնագիտության ժամին, գնացինք ընկեր Շողիկի մոտ՝ (Քոլեջ):Այնտեղ մենք տեսանք նապաստակներ, թութակներ, ծաղիկներ, կրիաներ, ծովախուզուկներ: Վերջում մենք, երբ արդեն պետք է վերադառնայինք, մենք գնացինք սերմ հավաքելու: Մենք հավաքեցինք (Գայլարդիա):
Գայլարդիա երկնագույն
Գայլարդիա երկգույն (լատ.՝ Gaillardia pulchella), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որը ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից է։ Լուսասեր և բավականին երաշտադիմացկուն բույս է, աճում և առատորեն ծաղկում է հումուսով ու սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողերում։ Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի։
Տերևները երկարավուն են և օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր։ Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև կամ միայն խողովակաձև խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է՝ դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր։ Հանդիպում են կիսալիաթերթիկ և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր։ Բույսի բարձրությունը չի անցնում 50-60 սմ-ից։ Ունի հոծ, ցածրաճ այլատեսակ՝ մինչև 40 սմ բարձրությամբ։ Ծաղիկները խոշոր են, մինչև 10-12 սմ տրամագծով։ Սելեկցիոն եղանակով ստացված խոշորածաղիկ տեսակներն են․
Հայաստան ասելիս այտերս այրվում են, Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է, Հայաստան ասելիս հասակս ծաղկում է, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աչքերս լցվում են, Հայաստան ասելիս թևերս բացվում են, Չգիտեմ ինչու է այդպես: Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է, Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է… Կմնամ, կլինեմ այսպես: