Երեկ մենք բնագիտության ժամին, գնացինք ընկեր Շողիկի մոտ՝ (Քոլեջ):Այնտեղ մենք տեսանք նապաստակներ, թութակներ, ծաղիկներ, կրիաներ, ծովախուզուկներ: Վերջում մենք, երբ արդեն պետք է վերադառնայինք, մենք գնացինք սերմ հավաքելու: Մենք հավաքեցինք (Գայլարդիա):
Գայլարդիա երկնագույն
Գայլարդիա երկգույն (լատ.՝ Gaillardia pulchella), աստղածաղկազգիների ընտանիքին պատկանող միամյա ծաղկաբույս, որը ծագումով Հարավային և Հյուսիսային Ամերիկաներից է։ Լուսասեր և բավականին երաշտադիմացկուն բույս է, աճում և առատորեն ծաղկում է հումուսով ու սննդանյութերով հարուստ ստրուկտուրային հողերում։ Բարձրությունը հասնում է մինչև 90 սմ-ի։
| Գայլարդիա երկգույն | |
Գայլարդիա երկգույն | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Վերնատրիբա | Helianthodae |
| Տրիբա | Helenieae |
| Ենթատրիբա | Gaillardiinae |
| Ցեղ | Գայլլարդիա (Gaillardia) |
| Տեսակ | Գայլարդիա երկգույն (G. pulchella) |
| Միջազգային անվանում | |
| Gaillardia pulchellaFoug. |
Նկարագրություն
Տերևները երկարավուն են և օվալաձև են, լայնաբլթակ կամ ուղղակի բլթակավոր։ Ծաղկաբույլերը կազմված են լեզվակավոր և խողովակաձև կամ միայն խողովակաձև խոշոր ծաղիկներից, որոնց գունավորումը տարբեր է՝ դեղին, նարնջագույն, կարմրադարչնագույն և կարմիր։ Հանդիպում են կիսալիաթերթիկ և լիաթերթիկ ծաղկավոր բույսեր։ Բույսի բարձրությունը չի անցնում 50-60 սմ-ից։ Ունի հոծ, ցածրաճ այլատեսակ՝ մինչև 40 սմ բարձրությամբ։ Ծաղիկները խոշոր են, մինչև 10-12 սմ տրամագծով։ Սելեկցիոն եղանակով ստացված խոշորածաղիկ տեսակներն են․