Մի օր աղվեսը որոշեց նապաստակ բռնել և ուտել: Նա նապաստակի բնի մոտ խորը փոս փորեց, որ նապաստակն ընկնի մեջը: Աղվեսը թաքնվեց թփերի ետևում և սպասեց նապաստակի դուրս գալուն: Նապաստակը բնից դուրս եկավ,թռավ փոսի վրայից և փախավ: Այդ պահին որսորդները տեսան աղվեսին և աղվեսը փախավ: Նա այնքան արագ էր վազում, որ չնկատեց փոսը և ընկավ մեջը:Որսորդները բռնեցին նրան և մորթուց մուշտակ կարեցին:
Իսկ պատմությունը ասում է.
– Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի նրա մեջ