Աղվեսն ու նապաստակը

Մի օր աղվեսը որոշեց նապաստակ բռնել և ուտել: Նա նապաստակի բնի մոտ խորը փոս փորեց, որ նապաստակն ընկնի մեջը: Աղվեսը թաքնվեց թփերի ետևում և սպասեց նապաստակի դուրս գալուն: Նապաստակը բնից դուրս եկավ,թռավ փոսի վրայից և  փախավ: Այդ պահին որսորդները տեսան աղվեսին և աղվեսը փախավ: Նա այնքան արագ էր վազում, որ չնկատեց փոսը և ընկավ մեջը:Որսորդները բռնեցին նրան և մորթուց մուշտակ կարեցին:

Իսկ պատմությունը ասում է.

– Ուրիշի համար փոս փորողն ինքը կընկնի նրա մեջ

Այրում հրդեհի հանգցնելը թեման:

 Այրում ։Հրդեհի հանգցնելը թեման։

  1. Ի՞նչ է այրումը։Ի՞նչով է ուղեկցվում այն։ Այրումը քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է ջերմության և լույսի անջատումով։

Օրինակ՝ փայտը վառվում է 270 C-ում, իսկ քարածուխը 350-C ում: Այրումը ստեղծվում է մի բան տաքանալուց:

Օրինակ՝ Երբ մենք ուզում ենք խորոված անել, ապա դրա համար մեզ պետք է փայտեր, և կրակ-այրում:

  1. Որո՞նք են այրման առաջացման պայմանները։

Որպեսզի այրումը տեղի ունենա, հարկավոր է նյութը նախապես տաքացնել մինչև համապատասխան բռնկման ջերմաստիճան։ Տարբեր նյութեր բրնկվում են տարբեր ջերմաստիճաններում, օրինակ՝ փայտը` 270 C-ում, քարածուխը՝ 350 C-ում և այլն։

  1. Հրդեհը հանգցնելու ի՞նչ միջոցներ գիտեք։

Կա 2 պայման՝ ջերմաստիչանի իջեցում և թթվածնի մուտքի դադարեցում։
Վառվող փայտը կամ ածուխը հանգցնում են սառը ջրով, որն իջեցնում է ջերմաստիճանը և կասեցնում օդի մուտքը դեպի այրվող առարկան։

  1. Ի՞նչպես կվրկվեք,եթե բնակարանում գազի հոտ զգաք։

1.Սկզբում ես կանջատեի գազը:

2.Կբացեի նաև պատուհանները և դռները:

3. Բոլորին կտեղեկացնեի:

4. Տնից կհեռանայինք մինչև գազի հոտը վերջանար:

Քայքայման և միացման ռեակցիաները

 Քայքայման և միացման ռեակցիաները

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում քայքայման։

Երբ մի նյութ քայքայվում է և առաջանում է նոր բարդ կամ պարզ նյութ։

  1. Ո՞ր քիմիական ռեակցիաներն են անվանում միացման ։

Երբ երկու նյութ միանում են իրար առաջացնելով նոր նյութ։

  1. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում է ջրածնի և թթվածնի։Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։

Քայքայման։ Ջուրը քայքայվում է առաջացնելով ջրածին և թթվածին։

  1. Բերվածներից որո՞նք են միացման ռեակցիա։

ա) C+O2 =CO2  բ)CH4=H2+C

գ)H2+S=H2S դ) FeS=Fe+S