
մԱԹԵՄԱՏԻԿԱ 6 ԳՐՔԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Արեն Մնացականյան Միջին դպրոց 9.5

Տեքստային աշխատանք
Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր և քմահաճ է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե` ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խ□ում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կարճ, թախտին, մարդ, խփել:
2. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Կարի ձև անող, շորեր կարող, դիզայներ:
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ –
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր+
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
երկար-ածական
դերձակ-գոյական
ասում է-բայ
երկրի-գոյական
կամակոր-ածանց
թաքցնել-բայ
6. Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն չի գնա բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր, չի գնա, մարդու, ծաղկին/
7. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Նրա չարությունը և կամակորությունը:
8. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Վերմակը կարում է կարճ և հետը վերցնում մի ճիպոտ: Եվ վերջում ասում է.
-Թագավորն ապրած կենա, ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
9. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։
Լինում է չի լինում, մի տղա է լինում, անունը՝ Մարկ: Նա միշտ ասում էր.
-Ես շատ ուժեղ եմ և ամեն ինչ կարող եմ անել:
Օրերից մի օր նա ընկերոջ հետ գնում է անտառ զբոսնելու: Հասնում են մի սարի, և Մարկը պարծենալով ասում է.
-Արի տեսնենք՝ ո՞վ կարող է ավելի արագ բարձրանալ այս սարը:
Ընկերը համաձայնվում է:
Եվ սկսում են բարձրանալ: Ճանապարհը շատ քարքարոտ և ցեխոտ էր, և շուտով Մարկը հոգնեց, հանձնվեց և ասաց.
-Ես հոգնել եմ, շուտով կմթնի, մենք կմոլորվենք, նաև ոտքերս են ցավում:
Ընկերն ասում է.
-Դե ուրեմն, Մարկ ջան, էլ չպարծենաս: Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Հրանտ Մաթևոսյան
Հայրիկը նստել էր թախտի եզրին և ժպտում ու տնքում էր։ Նրա մեջքն, ուրեմն, նորից ցավում էր։ Բայց թե ինչու էր ժպտում՝ ես չէի կարողանում հասկանալ։
— էդ ռադիոն էդ ի՞նչ է երգում,- հարցրեց նա։
— Կոմիտաս։
— Ինքը գրե՞լ է, թե ինքը երգում է։
— Ինքը գրել է, ինքը կոմպոզիտոր է։
Նա ժպտում էր, ապա ասաց.
— Ապրես, որ պատմությունն էդքան լավ ես սովորում։
— Ո՞վ ասաց։
— Ուսուցիչները եկել, ինձ օգնում էին։ Վաղվա դասերդ գիտե՞ս։
— Գիտեմ։
— Շնորհակալություն,— ասաց նա։— էդ ոչինչ, որ խոզերը չես գտել, ես հիմա կգնամ կբերեմ։
— Հիմա մութ է,— ասացի ես։
— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։
Նա ամեն վայրկյան ուզում էր թախտից ելնել և չէր ելնում։ Նա չէր ուզում թիկնել, բայց, ի վերջո թիկնեց։
— Որ պառկում եմ՝ չի ցավում,— ասաց նա։— Միայն Պա՞րզ բացատը նայեցիր, թե ուրիշ տեղեր էլ փնտրեցիր։
— Պարզ բացատը նայել եմ,— ասացի ես։
— Ուրեմն, էլ Պարզ բացատ չեմ գնա,— ասաց նա,— ափսոս, ես հույս ունեի, թե էնտեղ կլինեն։
— Չգիտեմ,— ասացի ես,— կածանը խաշամով ծածկված էր, իմ նայածը չգիտեմ Պա՞րզ բացատն էր, թե մի ուրիշ բացատ:
— Բացատի եզրին մի մեծ կաղնի՞ կար։
— Մի մեծ կաղնի կար, կաղնու տակ մի աղբյուր կար,— ասացի ես։
Ցավից ծամածռվելով նա ելավ միանգամից և փնտրեց գլխարկը։ Նա այնքան էր հոգնած, որ չէր հասկանում, որ գլխարկը ձեռքին է։
— Ափսոս, որ Պարզ բացատում չեն եղել,— ասաց նա,— ուրեմն հեռացել, հասել են խոր բացատ։
— Քո մեջքը ցավում է,- ասացի ես։
Նա ծաղրեց իր ցավը.
— Որ մթան մեջ աչքդ լարում ես՝ ցավը մոռացվում է։
— Ես քեզ հետ գալիս եմ,— ասացի ես։
Նա ինձ շոյեց.
— Դու էսօր շատ ես ման եկել, հաց կեր, մի քիչ հանգստացիր ու քնիր։
Երբ նա թաղվում էր մթան մեջ, ես բարձր ասացի.
— Ես էլ եմ գալիս։
— Ո՛չ,— կտրուկ ասաց նա,— դու գիրքդ կարդա։
Մթան մեջ՝ հաչոցով ու փափուկ թափով մի բան անցավ. շունն էր, գնում էր իմ հայրիկի հետ փնտրելու, հեռու անհայտություններում գտնելու, բերելու մեր խոզերը, որոնց միսը ամբողջ ձմեռ ես պետք է ուտեի, որոնց գնով ես պետք է հագնեի տաք վերարկու, ունենայի դահուկներ, դահուկային կոշիկներ, փափուկ վզնոց, ականջակալ գլխարկ…
Մայրիկը ընթրիքի սեղան էր փռում։ Ռադիոն կամացուկ երգում էր։ Գրասեղանին շոյիչ կաթնալույս էր մաղում լուսամփոփը։ Սպիտակ սփռոցին մարմրում էր լավ թխած սպիտակ հացը։ Հացի կողքին՝ կարմիր տապակած կարտոֆիլը։ Կարճ բոցերով վառվում էր օջախի փայտը։ Թեյամանը մեղմ չխկչխկում էր։ Եվ թեյի արծաթե գդա՛լն էր շատ գեղեցիկ, և ընկույզի դարչնագույն մուրաբա՛ն, որ փայլփլում էր կաթնալույսի մեջ, և գիշե՛րն էր թավ ու տաք, և տխո՛ւր էր միայնակ ծղրիդի ընդհատ երգը, որ լսվում էր երբեմն սեղանի մոտից, երբեմն՝ օջախի, երբեմն՝ իմ թախտի։ Այդ բոլորը տխուր ու գեղեցիկ էին և ստեղծված էին ինձ համար, բայց ես արժանի չէի դրանք ուտելու, դրանք զգալու, դրանց նայելու, դրանք լսելու։
— Ես հաց չեմ ուտում,— ասացի ես, մտա անկողին և շուռ եկա դեպի պատը։ Եվ բրդի ու փետուրի փափկությո՛ւնն էր ափսոս, և անկողնի ճերմակ մաքրությո՛ւնը։ Մայրս մոտենում էր, ես աչքերս փակեցի։ Նա ծածկեց իմ մեջքը և մրմնջաց.
— Երեխաս էսօր շատ է չարչարվել։
Հարցեր և առաջադրանքներ՝
Իմ կարծիքով վերնագրված է <<Հաց>>, որովհետև այդ պատմվածքը մի ընտանիքի մասին էր: Իսկ հացը փոխաբերական իմաստով նշանակում է մարդու ապրուսուտ:
Հացը գցիր ջուրը, ձուկը չիմանա, Աստված կիմանա:
Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
Անբանը հաց ուտելիս առողջ է, աշխատելիս՝ հիվանդ:
Հրանտ Մաթևոսյան
Ես ետ նայեցի։ Իմ հորեղբայրը ծնկել էր աղբյուրի մոտ և ինչ-որ բան էր անում։ Մի քիչ էլ խորանալով անտառի մեջ՝ ես դարձյալ ետ նայեցի։ Ինձ թվաց, թե հորեղբայրն արդեն գնացել է, բայց չէր գնացել, դեռ կռացած էր աղբյուրի վրա և դժվար էր նկատվում, քանի որ հողագույն էին և՛ ճանապարհը, և՛ նրա հագուստը։ Ես նստեցի ծառի ետևը և, որպեսզի ինքս ինձ խաբեմ, թե որևէ բան եմ անում, բացեցի սխրագործությունների մասին գիրքը։ Գիրքը, սակայն, ես չէի կարդում, գրքի վրա կռացած՝ ես սպասում էի, թե իմ հորեղբայրը երբ է հեռանալու վերադարձի ճանապարհից։ Նա հիմա նստել էր աղբյուրի մոտ, ծխում էր և, ինչպես ինձ էր թվում, նայում էր անտառի մեջ ինձ։ «Օրինակ՝ ինչո՞ւ ես էդպես պարապ նստել,— մտածեցի ես,— խոզ գտնելը ձեր գործն է, գիրք կարդալը՝ իմ. ես ահա կարդում եմ իմ գիրքը, իսկ դուք պարապ նստել եք»։ Եվ որպեսզի ինքս ինձ ավելի խաբեմ, ես ականջներս փակեցի մատներով ու նայեցի միայն գրքին։ Իբր թե կարդում եմ, իբր թե միայն կարդում եմ։
Հեռավոր թույլ խշխշոց էր լսվում։ Ես հայացքս գրքից բարձրացրի և ականջներս բացեցի, խշխշոցը շատ ուժեղ էր և շատ մոտիկ։ Բայց ես չհասցրի վախենալ, որովհետև նույն պահին էլ տեսա մեր շանը։ Նա թափով կպավ ինձ, ցատկեց, նորից ցատկեց, վնգստաց ու կանչեց դեպի Պարզ բացատ։ Որպեսզի նա նորից չկլանչի ու խշխշացնի, ես իմ հացի կեսը տվեցի նրան, և նա ծառի ետևը ինձ մոտ նստեց ու սպասեց, թե էլ ինչ եմ տալու։
Հավի սպիտակ թել-թել մսերը ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Վզի կաշին ես կերա, ոսկորը տվեցի նրան։ Մի քիչ դժվար էր ուտվում, որովհետև ես չէի գնացել խոզերը փնտրելու, բայց ես ուտում էի։ Հավի չտեսնված համով ոտը ես կերա, ոսկորը տվեցի շանը։— էս էլ քեզ,— ասացի։
Աղբյուրի մոտ հիմա մարդ չկար։ Ես կածանով իջա դեպի ճանապարհ։ — Գնացինք,— ասացի ես շանը։ Նա նայում էր ինձ և տեղից չէր ելնում, նա չէր հավատում, որ արդեն ետ ենք դառնում։
— Քո գործն է,— ասացի ես,— եթե ուզում ես մնալ՝ մնա։
Ես իջա ճանապարհ՝ աղբյուրի մոտ։ Աղբյուրի ավազանում հիմա ցեխ ու տիղմ չկար, նրա ակը հիմա կույր չէր։ Աղբյուրը հիմա բխում էր առատ ու ազատ, վարարությունից ուղղակի պարում էր։ Նրա քարե կապույտ ավազանը լիքն ու պարզ էր։ Նրա մաքուր հայելու մեջ ես տեսա իմ կուշտ ու հիմար դեմքը, ես ինձնից մի քիչ ամաչեցի, բայց շատ էի ծարավ, կռացա ջուր խմելու։ Ես չհասցրի հասկանալ, որ այդ աղբյուրին ես արժանի չեմ՝ երբ արդեն ջուր էի խմում… Որ այդ աղբյուրը, որ հավի այդ միսը, որ այդ շունը, որ անտառի այդ խշշոցը, որ այդ հայրիկը, որ այդ մայրիկը, որ այդ բոլորը շատ լավն են, իսկ ես շատ վատը՝ դրա մասին ես չէի մտածում, ես կում առ կում խմում էի այդ ջինջ ջուրը։ Ես ամենևին չէի մտածում, որ այդ աղբյուրը իմը չէ, ինձ չի պատկանում։ Ես մի կուշտ խմեցի և գոհ էի։
Անտառից ես խռռոց լսեցի, դա կարծես թե խոզի ձայն էր, ես մի քիչ դարձյալ ամաչեցի, բայց շարունակեցի գնալ դեպի տուն՝ դեպի իմ թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։
Երբ գյուղին բավական մոտեցել էի, տեսա, որ շունը դանդաղ գալիս է իմ ետևից։
— Չէիր ուզում՝ չգայիր,— ասացի ես շանը,— քեզ ո՞վ ստիպեց, քեզ ոչ ոք էլ չստիպեց։
Ուրուրը հավ գողացել էր թե չէր գողացել՝ ես չիմացա։ «Հավերի հարցը մայրիկին է վերաբերում, թող մայրիկն էլ ստուգի՝ ուրուրը հավ թռցրել է թե չի թռցրել,— մտածեցի ես։— Աշխարհագրության իմ դասը գիտեմ, պատմության իմ դասը գիտեմ, մաթեմատիկայի իմ խնդիրը…»:
Հարցեր և առաջադրանքներ՝
Ես նրանով եմ մեղադրում տղային, որ նա պետք էր գնար խոզերի հետևից:
Ես տղային կասեմ, որ նա պետք էր գնար խոզերի հետևից, որովհետև նա լսել էր իր խոզերի ձայնը:



Ի՞նչ է հարաբերությունը:
Օրինակ՝ 20/5=4 սա հարաբերություն է, երբ կոտորակի համարիչն և հայտարարն իրար ենք բաժանում:
Ինչպե՞ս են կոչվում հարաբերության անդամները:
Օրինակ՝ 20/5=4 20 թիվը նախորդ անդամն է, 5 թիվը հաջորդ անդամն է: Իսկ 4 թիվը հարաբերություն է:

Սեպտեմբերի 26-30
• Մարդկության պատմության ո՞ր ժամանակաշրջանն է կոչվում նախնադար և ինչու՞։ Քանի՞ շրջանի է այն բաժանվում։
Մարդկության պատմության ժամանակաշրջանը կոչվում էր քարե դար, նախնադար, այն եղել է միլիոնավոր տարիներ առաջ:
• Ե՞րբ է սկսվել երկրագնդի մեծ սառցակալումը, ի՞նչ հետևանքներ է այն ունեցել։
Եղել են կլիմայական փոփոխություններ և մարդիկ ու կենդանիները գնացել են հարավ:
• Ի՞նչ էին անվանում հնագույն մարդկանց խմբերը։
Նրանց անվանում են Հոտեր:
• Ինչո՞վ էին զբաղվում հնագույն մարդիկ։
Ուտելիք որսալով, ձկնորսությամբ, գարի ցորեն հավաքելով, կրակ անելով:
• Ի՞նչ սկզբունքով է կազմավորվել տոհմը։ Ինչո՞վ է այն տարբերվում հոտից։
Տոհմը տարբերվում է նրանով հոտից, որ տոհմը նախնադարյան մարդու ազգականներն են եղել: Իսկ հոտերը տարբեր մարդիկ:
• Ի՞նչ եք հասկանում բանական էակ ասելով։
Բանական էակ նշանակում է մարդ:
• Պալեոլիթյան ի՞նչ կայաններ գիտեք Հայաստանում։
Հին քարեդարյան մարդիկ ապրում էին խմբերով , որոնք կոչվում էին նախնադարյան մարդկային հոտեր : Զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ : Հին քարի դարի կարևոր նվաճումներից էր կրակի գյուտը : Պալեոլիթի վերջում ձևավորվեց բանական մարդը: Պալեոլիթյան կարևոր կայաններ կան Արտին լեռան վրա, Արզնիում և այլ վայրերում:
Աղբյուրներ

exercise 1.
White coffee-սպիտակ սուրճ
black coffee-սև սուրճ
cappuccino-կապուչինո
espresso-էսպրեսո
tea (with milk)- կաթով թեյ
hot chocolate- տաք շոկոլադ
orange juice-նարնջի հյութ
baguette-բագետ (Ֆրանսիական հաց)
Sandwich ( white bread)-Սենդվիչ սպիտակ հացով
Sandwich ( black bread)-Սենդվիչ սև հացով
toasted sandwich-տաքացրած սենդվիչ
roll-ռոլլ



