

1. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա:
Քիմիական են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։ Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։
Քիմիական երևույթները (քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ) լինում են 4 տեսակի`
- միացման
- քայքայման
- տեղակալման
- փոխանակման
Միացման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 2 պարզ կամ բարդ նյութեր միանալով առաջացնում են 1 բարդ նյութ: Քայքայման են կոչվում այն ռեակցիաները, որոնց ժամանակ 1 բարդ նյութը քայքայվում է և առաջանում է երկու կամ մի քանի պարզ նյութեր: Տեղակալման ռեակցիաներն ընթանում են պարզ և բարդ նյութերի միջև, որոնց դեպքում պարզ նյութի ատոմները տեղակալվում են բարդ նյութի ատոմներից մեկով: Փոխանակման ռեակցիաները ընթանում են 2 բարդ նյութերի միջև, որոնք փոխանակվում են իրենց ատոմներով: Ռեակցիայի ընթանալու պայմաններն են` ջերմության անջատում, նստվածքի առաջացում, գազի անջատում, գույնի փոփոխություն, հոտի առաջացում և այլն:
2.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների համար անհրաժեշտ մի քանի պայմաններ:
Քիմիական ռեակցիաներ առաջանալու համար անհրաժեշտ է, որ նյութերը անմիջական հպման մեջ լինեն: Այդ նպատակով նյութերը մանրացնում են և խառնում:
Օրինակ` ծծմբի և երկաթի միջև ռեակցիան ընթանալու համար ծծումբը տրորում են հավանգում, իսկ երկաթի փոշին ստանում են հատուկ եղանակով: Ստացված փոշիները խնամքով խառնում են` մասնիկների հավասարաչափ բաշխման համար:
Նյութի առավել նուրբ մանրացում` մինչև մոլեկուլ և իոն, հնարավոր է դրանք ջրում լուծելով, որի պատճառով էլ ռեակցիաների մեծ մասն իրականացվում է լուծույթներում:
Որպեսզի ռեակցիան սկսվի, անհրաժեշտ է ինչ որ ձևով այն խթանել, «արթնացնել» քիմիական կապերը: Դա է պատճառը, որ քիմիական ռեակցիաների մեծ մասի ընթանալու համար ջերմություն է պահանջվում:
Այսպիսով, ռեակցիան սկսելու և ընթանալու պայմաններն են՝
1. մանրացում 2. խառնում 3. տաքացում և այլն:
3. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ:
Գույնի, Համի, Հոտի, փոփոխությունը, գազի, ջերմության, Լույսի և նստվածքի անջատումը։
Տնային աշխատանք
1. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ։
Մոմի այրվելը, կաթվի թթվելը, նեխած ձվի հոտը և այլ:
2. Լուսասինթեզը համարվու՞մ է քիմիական ռեակցիա:
Այո:
3. Նյութերին ի՞նչ կարևոր պայման է պետք միմյամց հետ փոխազդելու համար։
Հպումը: