ՄԱյրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Տարիներ առաջ ապրում էր մի կույր մարդ: Նա շատ ժլատ էր, որովհետև նրան բոլորը լավ բանեիր են տալիս, բայց նա միշտ դժգոհ էր: Նրանք ուտում էին մի բան, իսկ կույրը երկու հատ: Իսկ վերջում նրան մատուցեցին մի գառ, նա հոտոտեց սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, ասում է.

-Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը դա ժլատ, ագահ, կույրն է: Նա շատ ժլատ էր, ամեն ինչին անուն էր դնում:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Անտեր ոչխարը գայլը կուտի։

Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ

Կարմիր կովը կաշին չի փոխի։

Աչքե տես, բերնե կարոտ։

Leave a comment