ՄԱյրենի

9.Գրավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում:

Գիրք-Առհասարակ՝ փոքր ի շատե ընդարձակ ծավալով գրվածք՝ երկ:

դիմակ-Ստվարաթղթից կամ այլ նյութերից շինած մարդու կամ կենդանու դիմապատկեր, որ մարդիկ դնում են իրենց երեսին:,

դերասան-Թատերական ներկայացումների պրոֆեսիոնալ դերակատար:

ընկույզ-Ընկուզենու պտուղը՝ կարծր փայտանման պտղապատյանով:

ժպիտ-Դեմքի արտաքին ուրախություն,

երեխա-Նորածին աղջիկ կամ տղա:
Փոքրահասակ՝ պատանեկան հասակին չհասած աղջիկ կամ տղա, անչափահաս:

10. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով նախադասություննե՛ր ստացիր:

Ո՞վ ի՞նչ արեց: Տղան գնդակով հարվածեց:

Ի՞նչը ի՞նչ եղավ: Ծառը ծաղկեց:

Ովքե՞ր ի՞նչ են անում: Մեծերը կռվում են:

Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ծաղիկները ծաղկում են:

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցերի են պատասխա­նում ) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:

Ա խումբ, ո՞վ-տղա, աղջիկ, տատիկ, ուսուցիչ, դերձակ: ի՞նչ- թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, թռչուն, հեղեղ: ովքե՞ր- մարդիկ, կանայք:

Բ. Հնձում են. խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խառնվում են, շփոթեցի, բացել եք:

Հնձում են- ի՞նչ են անում:

խաղում էինք- ի՞նչ էինք անում:

լուսավորում ես- ի՞նչ ես անում:

կտցահարեց- ի՞նչ արեց:

վազում էիք- ի՞նչ էիք անում:

թակում եմ- ի՞նչ եմ անում:

հեղեղ է- ի՞նչ է լինում:

խառնվում են- ի՞նչ են լինում:

շփոթեցի- ի՞նչ արեցի:

բացել եք- ի՞նչ եք արել:

ՄԱյրենի

Վիլյամ Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Առաջադրանքներ՝

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր:

Տարիներ առաջ ապրում էր մի կույր մարդ: Նա շատ ժլատ էր, որովհետև նրան բոլորը լավ բանեիր են տալիս, բայց նա միշտ դժգոհ էր: Նրանք ուտում էին մի բան, իսկ կույրը երկու հատ: Իսկ վերջում նրան մատուցեցին մի գառ, նա հոտոտեց սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, ասում է.

-Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

2. Բնագրից օգտվելով բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին:

Առակի գլխավոր հերոսը դա ժլատ, ագահ, կույրն է: Նա շատ ժլատ էր, ամեն ինչին անուն էր դնում:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:

Անտեր ոչխարը գայլը կուտի։

Աշխատանքը սև է, հացը՝ սպիտակ

Կարմիր կովը կաշին չի փոխի։

Աչքե տես, բերնե կարոտ։