Վիրավոր առյուծի պատմությունը Վիլյամ Սարոյան

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.

– Ի՞նչդ է ցավում:

– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:

Կրիան բարկանում է և ասում.

– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:

– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:

Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:

– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Գրի՛ր, թե ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ։

Առակը մեզ սովորեցրեց որ չպետք է սպանել, չպետք է վիրավորել, չպետք է շահագործել, պետք է լինել բարի, օրինակ ես ինքս, երբ տեսնում եմ, որ իմ մայրիկը տավարի կարմիր մսով միս է պատրաստում: Ես ինքս պատկերացնում եմ, որ ինչ են արել այդ խեղճ արարածների հետ և դա շատ-շատ տհաճ է իմ համար: