1.Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի առաջին հատվածը եւ պատրաստվի’ր քննարկման ։
2.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։
երևան են հանել-երևան բերել, պնակիտ-քառանկյունի փոքրիկ տախտակ, դպիր-քարտուղար, Շումեր-Սումերական, գրագիր-Գրասենյակի պաշտոնյա, որ գրություններ է կազմում ու վարում գրագրությունը, քարտուղար: Ումիա-ուսուցչապետ: Նշմարելի-տեսանելի, թրծել-Բարձր ջերմության ներգործության ենթարկել՝ այրել կարծրություն տալու համար (կավե շինվածքների մասին):Ճերմել-դանդաղել: Պերիպատետիկ-Արիստոտելի ուսմունքի հետևորդ:
- Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութի երկրորդ հատվածը։ Պատրաստվի՛ր տեքստն ամբողջությամբ քննարկելուն։
2.Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։
Ես տեսա, որ նրանք սովորում էին կրոնագիտություն, կարդում էին Աստվածաշունչ, սովորում վարքաբանություն: Նրանք սովորում էին զբոսնելով, ճեմելով, եկեղեցում աղոթք անելով: Նրանք չունեին մեր պես լավ միջավայր: Այն ժամանակվա դպրոցները՝ այսինքն առաջին դպրոցները, հիմնել են շումերները: Իսկ մենք՝ հայերս, կառուցում ենք մեր դպրոցները: Նրանց տնօրենին ասում էին ումիա, իսկ հիմա մենք ասում ենք տիար կամ տնօրեն: Օգնականներին ասում էին մեծ եղբայրներ, սովորողներին ասում էին դպրոցի զավակներ:
3.Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:.
Եթե ես լինեի դպրոցի հիմնադիր, ապա, երբ դասերը վերջանային երեխաներին ավելի ուշ կթողնեի երկու ժամ հետո: Բայց վերջին երկու ժամերը նրանց ընտրությամբ, նրանց ընտրությամբ գործունեությամբ ժամանակ կավելացնեյ շախմատ դասը:
4. Դուրս գրիՙր գոյականները: Առարկա, Մեսրոպ Մաշտոց, Ամարաս, Արցախ, Մարտունի, եկեղեցի, դպրոց, համալիր, Գրիգոր Լուսավորիչ, ուսուցիչ, քարոզիչ, գործիչ, Սահակ Պարթև, պնակիտ, շումեր, գրագիր, դպիր, ումիա, կավ, տեղեկություն, տնօրեն, Արիստոտել, եղբայր, աշակերտ, ուսուցչապետ, աղջիկ, ցուցակ, պալատ, տաճար, պերիպատետիկ, հիշատակ, կրթություն, հիմք, հազարամյակ, հարուստ, առևտրական, թրծել:
առաջին դպրոցները
1֊ին հատված
Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի: Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին:Ք.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը: Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել: Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել: Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ: Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։ 1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։
***
—————
Ք. ա. 4-րդ դարի սկզբին հույն փիլիսոփա Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Աշակերտներից մեկը Ստագիրոս քաղաքից էր: Նա ոչ մի բանի կուրորեն չէր հավատում, աշխատում էր ստուգել այդ ամենը, ինչ լսում էր ուսուցչից, և ասում էր.«Պլատոնն իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է: Այդ աշակերտը Արիստոտելն էր: Ք.ա. 335 թ. Արիստոտելն Աթենքի մոտ հիմնադրել է իր սեփական դպրոցը՝ Լիկեյոնը, որը նույնքան հայտնի էր, որքան Պլատոնի Ակադեմիան: Լիկեյոնում նա աշակերտների հետ դասերը վարում էր զբոսանքի ժամանակ, ճեմելով, դրա համար էլ նրա աշակերտներին անվանում էին պերիպատետիկներ (հունարեն բառ է, նշանակում է (զբոսնողներ, ճեմողներ):
2-րդ հատված
Հայոց առաջին դպրոցները
Մեսրոպ Մաշտոցը 5-րդ դարում Ամարասի վանքում հիմնում է Արցախի առաջին դպրոցը: Միաժամանակ եկեղեցուն կից կառուցվում են 36 բազմաբնույթ շենքեր: Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի Մարտունու շրջանում: Վանքը հիմնել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին:
Հայոց առաջին դպրոցը` վարդապետարանը, բացվել է հինգերորդ դարի սկզբին Վաղարշապատում, Մեսրոպ Մաշտոցի և հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի ջանքերով: Սկզբնական շրջանում դասավանդվել են Աստվածաշունչը, վարքաբանություն, քերականություն: Հետագայում նաև աստղագիտություն, թվաբանություն եւ այլ առարկաներ: Այս դպրոցը պատրաստել է ուսուցիչներ, քարոզիչներ, եկեղեցական գործիչներ: Վաղարշապատի դպրոցը գոյատևել է մինչև 510 թվականը:
Աղբյուրը՝ Մանկական գանձարան
Սեպտեմբերի 1-9
Կատարի’ր <<Ուսումնական ամառ 2022>> նախագծային աշխատանքները։