Պատմություն Դաս 1

“Պատասխանել հետևյալ հարցերին.

•Ի՞նչ է պատմությունը

Պատմությունն աշխարհի, կյանքի իմացությունն է, դրանով մարդ կարող է իմանալ հիշարժան պատմություններ հազարավոր տարիներ առաջվա: Պատմությունը նման է հայրենագիտության, բայց ոչ: Պատմությունը հայրենագիտության հիմքն է: Պատմությունը աշխարհում կատարվող իրադարձությունները փաստագրող գիտություն է:

•Ի՞նչ է տալիս մարդուն պատմության ուսումնասիրությունը

Պատմություն առարկան տալիս է մեզ գաղափար աշխարհում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նա հասկանում, է թե ինչ է եղել անցյալում և ինչ է կատարվում ներկայում:

•Ի՞նչ եղանակներով է մարդն ուսումնասիրում պատմություն

Դիտելով պատմության մասին հաղորդումներ, կարդալով, ճամփորդելով, լսելով տարբեր տեղեկություններ:

• Ի՞նչ ենք ակնկալում ուսումնասիրել «Պատմություն»  առարկայի շրջանակում

Ես ակնկալում եմ իմանալ հայ թագավորների մասին, աշխարհի մասին, անցյալի մարդկանց գործերի մասին:

• Ի՞նչ պատմական վայրերում եք եղել, ինչու՞ է այդ վայրը համարվում պատմական նշանակության։

Այս ամառվա ընթացքում ես եղել եմ Ջերմուկում, Գյումրիում, շուտով պատրաստվում եմ գնալ Բաթումի, որպեսզի մասնակցեմ Շախմատի Աշխարհի առաջնությանը: Ջերմուկն ու Գյումրին Հայաստանի ամենաչքնաղ քաղաքներից են: Ջերմուկը հայտնի է իր հանքային, բուժիչ ջրերով, իսկ Գյումրին համարվում է Հայաստանի երկրորդ մայրաքաղաքը: Բաթումին ծովափնյա քաղաք է Վրաստանում, որը վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում:

Տանը՝ Գրել կարծիք/վերլուծություն հայտնի մարդկանց հետևյալ ձևակերպումների մասին

•Աշխարհի պատմությունը մեծ մարդկանց կենսագրությունն է։ Թոմաս Կարլայլ

Ուսումնասիրելով աշխարհի պատմությունը, մենք տեղեկանում ենք հայտնի մարդկանց կյանքի մասին և թե ինչպես է նրանց գործունեթյունը փոխում համաշխարհային պատմությունը:

Պատմությունը ժամանակի վկան է, ճշմարտության լույսը, հիշողության կյանքը, կյանքի ուսուցիչը, հնության ավետաբերը։ Մարկ Տուլիուս Ցիցերոն

Պատմություն առարկան մեզ թույլ է տալիս իմանալ աշխարհի կյանքի տարբեր փուլերի մասին:

Նայելով պատմությանը, կարծես հայելու մեջ, ես փորձում եմ փոխել իմ սեփական կյանքը դեպի լավը: Պլուտարքոս

Եթե մենք հիշում ենք մեր անցյալը և գտնում, որ սխալներ ենք արել, ապա փորձում ենք ներկայում չկրկնել, ավելի լավը դառնալ:

Պատմությունից մենք փորձ ենք քաղում, փորձի հիման վրա ձևավորվում է մեր գործնական մտքի ամենակարևոր մասը: Յոհան Գոթֆրիդ Հերդեր

Մենք մեր կյանքի պատմությունից դասեր քաղելով փորձում ենք ներկայում չկրկնել:

Պատմությունը մեր գործերի գանձարանն է, անցյալի վկան, ներկայի օրինակ ու դաս, ապագայի նախազգուշացում։ Միգել դե Սերվանտես Սաավեդրա

Եթե պատմությունը չլիներ, ապա մենք չէինք կարող իմանալ թե ինչ է եղել անցյալում, նաև չէին մեր կյանքի պատմությունը:

Ցանկացած ազգի պատմության մեջ կան բազմաթիվ էջեր, որոնք հիանալի կլիներ, եթե դրանք ճշմարիտ լինեին: Դենիս Դիդրո

մի օր կարող է պարզվել, որ մենք շատ բաներ սխալ ենք իմացել պատմությունից:

Leave a comment