Տեքստային աշխատանք
Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր և քմահաճ է լինում: Մի օր նա կանչում է իր երկրի բոլոր դերձակներին և հրամայում, թե` ինձ համար մի այնպիսի վերմակ կարեք, որ հասակիս համեմատ լինի ̀ ոչ երկար, ոչ կարճ: Ոչ մի դերձակ չի կարողանում թագավորի հրամանը կատարել, բոլորի գլուխներն էլ կտրել է տալիս:
Օրերից մի օր թագավորի մոտ մի դերձակ է գալիս:
— Թագավորն ապրած կենա, -ասում է նա, — ես քո ուզած վերմակը կկարեմ: Ոչ երկար կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց տես, եթե մի փոքր երկար եղավ կամ կարճ, իմացած լինես ̀ գլուխդ կտրելու եմ:
-Համաձայն եմ, թագավորն ապրած կենա, թե չկարողացա ̀ գլուխս կտրի:
Դերձակը գնում է մի վերմակ կարում, դիտմամբ էլ մի քիչ կա□ճ է անում: Տանում է, դնում թագավորի առաջ: Փեշի տակ էլ թաքուն մի ճիպոտ է պահած լինում:
-Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը ̀ գլուխ տալով, — քո ուզած վերմակը կարել եմ: Տես ̀ կհավանե՞ս:
-Տեսնենք հասակիս հարմա՞ր է, թե՞ ավել- պակաս, — ասում է թագավորն ու պառկում թա□տին, վերմակը քաշում վրան: Վերմակը հազիվ ծնկներին է հասնում, ոտքերը բաց են մնում:
Դերձակն իսկույն փեշի տակից հանում է ճիպոտը և խ□ում թագավորի ոտքերին: -Թագավորն ապրած կենա, — ասում է դերձակը, — ամեն մար□ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
Թագավորն ամիջապես ոտքերն իրեն է քաշում, թաքցնում վերմակի տակ:
Կամակոր թագավորն այլևս ոչինչ չի կարողանում ասել: Նույնիսկ մեծ –մեծ նվերներ է տալիս ու ճանապարհ դնում հնարագետ դերձակին:
1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
Կարճ, թախտին, մարդ, խփել:
2. Ի՞նչ է նշանակում դերձակ բառը.
Կարի ձև անող, շորեր կարող, դիզայներ:
3. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
ա/ գլուխը դատարկ — հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել — ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել — ձեռքով անել, հեռանալ –
4.Տրված բառերից ո՞րն է ածանցավոր.
ա/ օրերից
բ/ գլուխ
գ/ թագավոր+
դ/ ոչինչ
5.Ի՞նչ խոսքի մաս են տեքստում ընդգծված բառերը:
երկար-ածական
դերձակ-գոյական
ասում է-բայ
երկրի-գոյական
կամակոր-ածանց
թաքցնել-բայ
6. Օգտագործելով տրված բառերը ̀ լրացրու՛ առած-ասացվածքները.
ա/ Ծաղիկը ծաղկին նայելով է բացվում:
բ/Թթու է, թան չի, ամեն չի գնա բան չի:
գ/Մեջք –մեջքի որ տանք, սարեր շուռ կտանք:
դ/Արջից վախեցողը անտառ չի գնա:
/ սարեր, չի գնա, մարդու, ծաղկին/
7. Ի՞նչն է ստիպում թագավորին նման հրաման արձակել:
Նրա չարությունը և կամակորությունը:
8. Ի՞նչ հնարամտության է դիմում դերձակը:
Վերմակը կարում է կարճ և հետը վերցնում մի ճիպոտ: Եվ վերջում ասում է.
-Թագավորն ապրած կենա, ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
9. Ժողովրդական ո՞ր ասացվածքն է օգտագործված տեքստում:
Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի:
10. Նախորդ առաջադրանքում առանձնացված ասացվածքով հորինե’լ պատմություն։
Լինում է չի լինում, մի տղա է լինում, անունը՝ Մարկ: Նա միշտ ասում էր.
-Ես շատ ուժեղ եմ և ամեն ինչ կարող եմ անել:
Օրերից մի օր նա ընկերոջ հետ գնում է անտառ զբոսնելու: Հասնում են մի սարի, և Մարկը պարծենալով ասում է.
-Արի տեսնենք՝ ո՞վ կարող է ավելի արագ բարձրանալ այս սարը:
Ընկերը համաձայնվում է:
Եվ սկսում են բարձրանալ: Ճանապարհը շատ քարքարոտ և ցեխոտ էր, և շուտով Մարկը հոգնեց, հանձնվեց և ասաց.
-Ես հոգնել եմ, շուտով կմթնի, մենք կմոլորվենք, նաև ոտքերս են ցավում:
Ընկերն ասում է.
-Դե ուրեմն, Մարկ ջան, էլ չպարծենաս: Ամեն մարդ իր վերմակի համեմատ պիտի ոտքը մեկնի: