Տավուշի մարզ

Տավուշի մարզ

Մարզկենտրոնը`   Իջևան
Տարածաշրջանները`   Իջևանի շրջան, Նոյեմբերյանի շրջան, Բերդի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   5 համայնք՝ Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում:
Գյուղական համայնքների թիվը`   60 համայնք
Ընդհանուր տարածքը`   5.8 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 2009թ.ի հունվարի 1-ի)`   134.1

Ընդհանուր նկարագրություն

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում, Փոքր Կովկասի լեռնահամակարգի արտաքին շարի վրա, որը բաղկացած է Վիրահայոց, Գուգարաց, Միափորի, Արեգունու և Փամբակի լեռնաշղթաներից: Դրանցից կենտրոնական դիրք են գրավում Գուգարաց լեռները, որոնք բնական ջրաբաժան են Անդրկովկասի խոշոր Կուր գետի Դեբեդ և Աղստև վտակների միջև:

Մարզի տարածքը մ.թ.ա. եղել է Ուրատու պետության /Արարատյան թագավորություն/, ապա Մեծ Հայքի հյուսիսային բդեշխության կազմի մեջ: Իսկ ներկայիս Դիլիջանն իր շրջակայքով հանդիսացել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մի մասը, որը նպաստավոր բնակլիմայական պայմանների շնորհիվ հայոց թագավորական ընտանիքին ծառայել է որպես հանգստավայր և որսարան: IX դարում, հայկական պետության վերականգնման պահից, եղել է Բագրատունյաց թագավորների տիրույթներում, իսկ 1918-ի մայիսից`   հայկական առաջին հանրապետության ստեղծումից ի վեր, նրա կազմում և վարչատարածքային նոր միավոր մարզ է դարձել 1995-ի դեկտեմբերին:

Տավուշի մարզը զբաղեցնում է 2704 կմ2 տարածք, որի կեսը պատված է խառն անտառներով: Հարավում և հարավ-արևելքում սահմանակից է ՀՀ Գեղարքունիքի մարզին և Կոտայքի մարզին, արևմուտքում`   Լոռու մարզին, իսկ հյուսիսում`   Վրաստանի Հանրապետությանը, արևելքում և հյուսիս-արևելքում Ադրբեջանի Հանրապետությանը, որի հետ շփման գիծը 300 կմ է:

Մարզի բնակչությունը

Հնագիտական ուսումնասիրություններով ապացուցվում է, որ Տավուշի մարզը բնակեցված է եղել դեռևս հին քարի դարից սկսած: Բնակչությունը մեծագույն կորուստ է կրել սելջուկյան թուրքերի և թաթար մոնղոլական արշավանքների ժամանակ: Տասնյակ հազարավոր մարդիկ կոտորվել կամ գերեվարվել են: Ամբողջ շրջաններ ամայացել են:

Բնակչության որոշ ներգաղթ նկատվել է 18-րդ դարի սկզբին, երբ Ղարաբաղի առանձին գավառներից զգալի թվով հայեր վերաբնակվել են մարզի ստորին գոտու գյուղերում:

Տավուշի մարզի քաղաքները

Տավուշի մարզի ամենախոշոր քաղաքը Դիլիջանն է: Ի սկզբանե Դիլիջանը զարգացել է որպես առողջարանային վայր, որտեղ Անդրկովկասի քաղաքներից եկող հարուստ ընտանիքներն անցկացրել են իրենց ամառային հանգիստը: Անցած դարասկզբին հայտնվել են առաջին մասնագիտական հիվան­դանոցներն ու սանատորիաները: Ավելի ուշ կառուցվել են նաև արդյունաբերական ձեռնարկություն­ներ («Իմպուլս» սարքաշինական գործարանը), կրթական ու մշակութային հաստատություններ: Այժմ Դիլիջանը հայտնի է որպես լեռնակլիմայական առողջարան: Նա միաժամանակ կարևոր արդյունաբերական կենտրոն է: Հավանական է, որ մոտակա տարիներում Դիլիջանը դառնա նաև բանկերի կենտրոնացման քաղաք:

Տավուշի երկրորդ քաղաքը մարզկենտրոն Իջևանն է: Իջևանը որպես բնակավայր համեմատաբար երիտասարդ է: Այն հիմնադրվել է 18-րդ դարի վերջերին հանքային աղբյուրի մոտ և ստացել է Քարվանսարա անունը (վերանվանվել է Իջևան 1920թ., քաղաք է դարձել ավելի ուշ): Ներկայումս Իջևանը աչքի ընկնող արդյունաբերական ու մշակութային կենտրոն է: Հայտնի են խոշոր գորգագործական ֆաբրիկան ու փայտամշակման կոմբինատը, կան մեքենաշինական, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գործում է Երևանի պետական համալսարանի մասնաճյուղը:

Մանչուկն ու կառլսոնը

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, — ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    Ամբո□ջ — ամբողջ

Թ□չել — թռչել

Կդար□նե՞ն + կդարձնե՞ն

Եր□եք – երբեք

  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական — անսովոր

       բ/ փոքրիկ — մեծ

գ/  սիրունիկ — տգեղ

դ/  տխուր – ուրախ

  1. Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել
   բ/օգնել, օժանդակել

  1. Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա — վթար

բ/աֆիցեր — սպա

գ/դիրեկտոր — տնօրեն
դ/զիբիլ — աղբ

  1. Տեքսից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:

Մարդիկ, երեխաներ, աստղեր, քաղաքներ

  1. Տեքստից դուրս գրիր չորս դիմավոր բայ՝ դիմացը նշելով դեմքը:

Նստում է – երրորդ դեմք

Թափառում ես  — երկրորդ դեմք

Թաքնված է – երրորդ դեմք

Սիրում են – երրորդ դեմք

  1. Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը,  քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված  էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ տակառը բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառըԱյն ի՞նչն է, այն ի՞նչը.

  1. Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
    Արևածաղիկ:

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ ընդարձակ նախադասություն:
    Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք:

  1. Տեքսից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:

  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

       Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից                                                                              աստղերն ավելի լավ են երևում:          

  1. Կուզեի՞ր լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Ո՛չ, ես չէի ուզենա Մանչուկի տեղը լինեի, որովհետև նրա հայրիկը նրա վրա բարկանում էր, երբ նա դպրոցից  ուշ էր գալիս տուն:

  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը երազում էր փոքրիկ շնիկի մասին:

  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Ես կուզեի, որ այս պատմությունը ավարտվեր այսպես: Մանչուկը շնիկ ստանար և Կառլսոնի հետ ընկերներ դառնային և ապրեին միասին մի հարկի տակ:

իմ կազմած վարժությունՆերը ավելացրու բառեր

1.Շունը հաչում է-Մեր հարևանի մեծ, բրդոտ, գեշ, շունը առավոտյան հաչում էր:

2.Իմ տատիկը շոր էր կարում-Իմ մեծ վաթսունհինգ տարեկան տատիկը շոր էր կարում երեկ միջօրե:

3.Մեծահասակը գոռում է- Մեր բակի գոռոզ մեծահասակ Արման Արմանովիչն ամեն օր դուրսը իրանից դուրս գոռգռում էր: