Մաթեմատիկայի ֆլեշմոբ

1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ  հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:

Подпись отсутствует

13+2=15

2. Երեխաները չափեցին ավազե խաղադաշտի երկարությունը քայլերով: Նարեն արեց 15 հավասար  քայլ, իսկ Դավիթը՝ 17:  Ո՞ւմ քայլի երկարությունն էր ավելի մեծ:

Նարե

3. Ընտանիքում կա վեց երեխա, որոնք 2, 4, 5, 6, 8 և 10 տարեկան են: Նրանցից չորսի տարիքների գումարը 22 է։ Քանի՞ տարեկան են մյուս երկու երեխաները:

5,8

4. Չորս ընկեր կերան պաղպաղակ: Կարենը կերավ ավելի շատ, քան Արթուրը, Հայկը կերավ ավելի շատ, քան Դավիթը, բայց՝ Արթուրից քիչ: Ո՞վ կերավ ամենաքիչը:

Դավիթ

5. Եթե Լիլիթի, Մանեի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը  2 տարի հետո:

18

6. Պայուսակը ունի հինգ գրպան: Գրպաններում կոնֆետներ դրեցին այնպես, որ դատարկ գրպան չլինի, հինգից ավելի կոնֆետ պարունակող գրպան էլ չլինի, և բոլոր գրպաններում կոնֆետների քանակը  լինի տարբեր: Քանի՞ կոնֆետ դրեցին գրպաններում:

15

Leave a comment