Ինքնաստուգում հայրենագիտությունից

1.Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

Հարավ-Ադրբեջան, Հյուսիս-Վրաստան, Արևմուտք-Թուրքիա, Արևելք-Իրան:

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։

Ախուրյան գետ 186 կմ:

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։

Արագած լեռ բարձրություն՝ 4044:

5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։

Կոտայքի մարզ:

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։

Գեղարքունիք

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։

Արմավիր

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։

Սյունիք

9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։

Կոտայք

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։

Արմավիր, Արտաշատ, Աշտարակ, Հրազդան, Գեղարքունիք:

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։

Հրազդան

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։

13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։

Շիրակ,տավուշ,

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։

Հրազդան:

15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։

782-թ Արգիշտի թագավորը

16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։

17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։

Տրդատ 3:

18.Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։

Ստեղծել է Մոտ 257 Եկեղեցի: Հայ Առաքելական եկեղեցի Ձեռնադրում: 302 թ Անունը ծնվելիս: Մասնիկ որը վերցրել է մեր համար քրիստոնյաի կրոնը:



19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Շուշի-բերդ, Դենդրոպարկ, Դսեղ:


20. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Այո
21. Շնորհակալություն։

ուղղակի և անուղղակի խոսք

361. Ա և Բ նախադասությունների մեջ ընդգծված մասերը համեմատի՛ր: Դրանք ինչո՞վ են տարբերվում (համեմատի՛ր դրանց արտահայտած մտքերը, արտահայտման ձևերը):

            1. Ա. Տղան հարցրեց.
            — Ռոբոտը մեզ չի՞ գտնի:
            Բ.
 Տղան հարցրեց, թե ռոբոտը իրենց չի՞ գտնի:
            
2. Ա. Տիգրանն ասաց.
            — Չի գտնի, եթե մենք շատ չխոսենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ չի գտնի, եթե իրենք շատ չխոսեն:
            
3. Ա. Տիգրանն ասաց.
            — Ես էլ եմ ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերենք:
            Բ. Տիգրանն ասաց, որ ինքն էլ է ձանձրանում, բայց պետք է մի քիչ համբերեն:
            
4. Ա. Տղան ասաց.


            — Տնային հանձնարարությունները հետո կանենք, մեր ընկերները հիմա   սպասում են:
            Բ.
 Տղան ասաց, որ տնային հանձնարարությունները հետո կանեն, իրենց             ընկերները հիմա սպասում են:

362. Նախորդ վարժության մեջ ընդգծված հատվածներից ո՞րը կանվանես ուղղակի խոսքո՞րը՝ անուղղակի խոսք:Պատասխանդ պատճառաբանի՛ր:

363. Տրված նախադասությունները խմբավորի՛ր՝ ըստ նրանց մեջ ընդգծված հատվածներիՍտացածդ խմբերն ինչո՞վ են տարբերվում:

            1. — Լույսը վառե՞մ,— հարցրի ես:
            2. Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:
            3. Լևոնը բարկացած ձայն տվեց.
            — Լույսը ինչո՞ւ վառեցիր:
            
4. Հետո հաշտվողաբար ասաց, որ լույսը թող վառված մնա:
            
5. Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:
            
6. Ես կարդացի և ասացի.
            — Ոչինչ չեմ հասկանում:

Ես ծիծաղելով ասացի, որ հրավիրատոմսը պատռված է:

Ես կարդացի և ասացի:

— Ոչինչ չեմ հասկանում:

Լևոնն ասաց, որ պետք է կարդալ և ոչ թե շատախոսել:

    

        7. Ես համոզում էի Լևոնին, որ նրա ներկայությունը պարտադիր է:
            
8. — Գտա՜, — գոչեցի ես,- նրան հեռախոսով կասենք:

364. Ուշադրություն դարձրո՛ւ Ա, Բ, Գ նախադասությունների կետադրությանըկետադրական տարբերությունները գտի՛ր և օրինաչափությունը փորձի՛ր բացատրել:

            1. Ա. Ընկերս ասաց.
            — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի:
            Բ. — Պապս սիրում է նկարներ հավաքել ու մի մեծ պատկերասրահ ունի, — ասաց             ընկերս:
            Գ. — Պապս սիրում է նկարներ հավաքել, — ասաց ընկերս, — ու մի մեծ          պատկերասրահ ունի:
            2. Ա. — Քեռիս ասաց.
            — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ հեռվից             հեռու խոսում են իրար հետ:
            Բ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում ու անգամ         հեռվից հեռու խոսում են իրար հետ, — ասաց քեռիս:
            Գ. — Գիտե՞ս, որ մրջյուններն իրար տեղեկություն են հաղորդում, — ասաց քեռիս,            — ու անգամ՝ հեռվից հեռու խոսում են իրար հետ:

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):

            1. Փոքրիկը խնդրեց.
            — Մայրի՛կ, ինձ համար կոնֆետ կգնե՞ս:
            2. -Ոչ,- անհանգիստ ասաց իշխանը, -ես չեմ ուզում մասնակցել խնջույքին:
            3. — Ինձ ինչո՞ւ չեք տանում ֆուտբոլի, — բողոքեց տղան:
            4. — Կարող է վատ հետևանք առաջացնել, — անհանգստացավ պապիկը:
            5. — Ինձ մի՛ վարեք,- շարունակ ասում էր մարդ-մեքենան, — ես ուզում եմ հանգստանալ:

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

            Օրինակ՝
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, — ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) — Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, — ծույլին հանդիմանում էին հարևանները, — վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

            1. — Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, —          ցավով ասաց նավի հրամանատարը:
            2. — Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-             անհամբերությամբ ասաց տղան:
            3. — Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ     հետաքրքիր է, — հեռանալիս ասաց հյուրը:

367. Երկխոսությանը շարունակի՛ր:

            — Դե՛, — շշնջաց ընկերս, — սեղմի՛ր կոճակը:
            — Զանգն արդեն հնչե՞լ է, — զարմացա ես, — ոչինչ չեմ լսել:

368. Երկխոսությանը շարունակի՛ր:

            — Շո՛ւտ, շո՛ւտ, բարձրացրո՛ւ, — տագնապեց նա, — հասնում է:
            — Ամեն ինչ մտածված է, սիրելի՛ս,- հանգիստ շուռ եկավ մյուսը: — Հիմա կտեսնես:

369. Գրի՛ր երկխոսությունորը դասարանում ես լսել (կարող ես նաև հորինել):

370. Գրի՛ր երկխոսությունորը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):

371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
— Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

            1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվըորովհետև մարդկանց խանգարում է:
            2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
            3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
            4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
            5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը   տեսնելու:
            6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
            
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:

372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
            2. Տղան մորը գգաշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
            
3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
            
4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
            
5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսելոչ թե իսկական    մարդկանց:
            6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվենեթե անձրև գա:

373. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

            Օրինակ՝
Մայրս ինձ հարցրեց.
— Որտե՞ղ ես պահել մեր կախարդական շղթան:
Մայրս ինձ հարցրեց, թե որտե՞ղ եմ պահել մեր կախարդական շղթան:

            1. Աղվեսն ագռավին խնդրեց.
            — Ագռա՜վ քույրիկ, երգի՛ր, որովհետև շատ լավ ես երգում:
            2. Արջն աղվեսին ասում էր.
            Դու աշխարհի ամենասիրուն աղվեսն ես:
            3. Երեխաները մտահոգվեցին.
            — Ինչպե՞ս պահպանենք մեր անտառը:
            4. Պապս ասաց.
            — Իմ իմացած միակ լեզուն հայերենն է:
            5. Պապս ասաց.
            — Ես շատ լավ էլ խոսում եմ ծառ ու ծաղկի հետ էլ, կենդանիների հետ էլ:
            6. Պապս ավելացրեց.
            — Չգիտեմ, նրանք քանի լեզու գիտեն, բայց իմ հայերենը շատ լավ հասկանում են:

374. Ուղղակի խոսքը դարձրո՛ւ անուղղակի:

            1. Սուրհանդակն ասաց.
            Ալեքսա՛նդր, արքան հրամայել է, որ դու տեսնես վաճառականների բերած նոր ձին:
            2. Որդին խնդրեց.
            — Հայրի՛կ, թույլ տուր այս մի ձին ինքս վարժեցնեմ:
            3. Նայելով սլացող որդուն՝ թագավորը հրամայեց.
            — Ի՛նձ էլ ձի տվեք:
            4. — Ուսուցի՛չ, մտքի ետևից կհասնե՞մ այսպիսի ձիով, — հարցրեց Ալեքսանդրը:
            5. Արիստոտելն ասաց.
            — Ալեքսա՛նդր, որոշ փիլիսոփաներ հաստատում են, որ բազմաթիվ աշխարհներ            կան:
            6. — Այդ աշխարհներից մեկը ի՛նձ պիտի պատկանի, ուսուցի՛չ, — ասաց      Ալեքսանդրը:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

            Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի: Ընկերները ծաղրում են             նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի: Մարդն ասում է, որ     ինքը անպայման կխմիեթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրըչէ՞ որ ինքը չի խոստացելոր գետերի ջուրն էլ կխմի:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

            Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:
            
Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներձին չէն գողանա:
            
Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանարոր երկրի տերը քնած էինքն          արթուն կմնար:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
            — Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:
            — Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի քանի զորապետներ հավաքված գովում էին իրենց ձիերին:
            Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
            — Մի տարի ձիով հասա Արաքսին.ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:
            Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
            — Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:
            — Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:
            — Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի: