գԱՐՈՒՆ

Անձրև

Գարնանային երեկոյի տաք անձրևը տեղացել էր նոր ծաղկած ծառերին, մայթի քարերին ու այգիների կավահողին։ Անձրևն իր հետ բերել էր զովություն, պղտոր ջրի լճակներ ու ծանր ցեխ։ Սարերից դեպի քաղաք էին սողացել սպիտակ ամպերը, որոնք անգլուխ քարավանի նման դանդաղ ու մունջ պտույտ էին անում փողոցներով, քսվում կտուրներին։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Բարձր աշտարակից լսվող երգի ելևէջները թափվում էին ամբողջ քաղաքի վրա։

Առաջադրանքներ

  • Տեքստից դուրս գրիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը
  • զովություն, պղտոր, ելևէջները, անձրև, երևալ:
  • Բացատրի՛ր տրված բառերը։

Քարավան-ուղտերի խումբ,

Մունջ-լուռ ու մունջ:

Ցոլք-Արև ցոլք:

Քուլա-Ամպերի փոքր կտորներ:

Կարդա՛ և առանձնացրո՛ւ քեզ առավել դուր եկած տեղեկությունը։

Տների բարձր հարկերը չէին երևում ամպի սպիտակ քուլաների մեջ։ Էլեկտրական լամպերի ցոլքը օրորվում էր անձրևաջրի լճակներում։

Հետաքրքիր փաստեր անձրևի մասին:

Աշխարհում ամենածանր կարկուտը տեղացել է 1986 թ.-ին` Բանգլադեշի Գոպալգանդջ քաղաքում: Կարկտի ամեն հատիկի քաշը գերազանցել է 1 կգ-ը: Այս կարկուտից մահացել է 92 մարդ:

Հինգշաբթի օրերին Լոնդոնում տեղում է մի փոքր ավելի անձրեւ, քան շաբաթվա մյուս օրերին: Դուք կասեք, որ դա զարմանալի է, բայց իրականում դա հաստատված փաստ է:

Աֆրիկյան մայրցամաքի Ուգանդայի բնակիչներին ամպրոպով չես վախեցնի: Այստեղ տարվա մեջ անձրեւը ամպրոպի հետ լինում է մոտ 250 անգամ:

Հնդկաստանի Չերապունջի քաղաքը համարվում է ամենաանձրևառատն աշխարհում: Այստեղ տարեկան 26460 մմ տեղումներ են լինում:

Մարդը կարող է անձրեւի տակ մնալ եւ չթրջվել, եթե նա գտնվի անապատում: Իրականում անապատներում անձրեւներ լինում են, բայց այն տեսնել եւ իմանալ նրա մասին շատ դժվար է, քանի որ անձրեւի կաթիլները պարզապես գետնին չեն հասնում եւ օդում արագ գոլորշիանում են:

Պորտուգալիայում անձրևը համարվում է հարգելի պատճառ աշխատանքի չգնալու համար:

Leave a comment