Նախագծի նպատակը.
- ուսումնահայրենագիտական
- քայլք գյուղում. Եղեգիս
- կանաչ գարուն. սերմնացան
- միջավայրի խնամք
- Ուսումնական մեղվանոց
Նախագծի խնդիրները.
- հավաքել տեղեկություն այցելվող վայրերի մասին՝ Հայրավանք, Նորատուսի խաչքարանոց, Սելիմի քարվանատուն, Սմբատաբերդ, Զորաց եկեղեցի, Արատեսի վանք
- Ճամփորդապատումները բլոգներում
ՄԵԿՆՈՒՄ՝ մայիսի 13՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից՝ ժամը` 9։30
Երթուղին
Երևան-Սևան-Մարտունի-Վարդենյաց լեռնանցք-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես
ՎԵՐԱԴԱՐՁ՝ մայիսի 15՝ Մայր դպրոցի կայանատեղի՝ժամը` 18:00
Արատես-Հերմոն-Եղեգիս-Արտաբույնք- Սմբատաբերդ-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Սևակավան-Երասխ-Արտաշատ-Երևան
Հայրենագիտական կանգառներ.
- Սևանա լիճ-Հայրավանք
- Նորատուսի խաչքարերի պուրակ
- Քարավանատուն /Սելիմի լեռնանցք/
- Գետեր՝ Արգիճի, Արփա, Եղեգիս, Արատես
- Զորաց եկեղեցի
- Եղեգիսի կիրճ
- Եղեգիս
- Արատեսի վանք
- Սմբատաբերդ
Ուշադրության՝ կենտրոնում են Արգիճի գետը, Արմաղան լեռը, Արփա գետը
Անհրաժեշտ իրեր.
Քնապարկ, մեկանգամյա օգտագործման սպասք, տոպրակ_ձեռնոց, անձնական հիգիենայի պարագաներ, արևապաշտպան գլխարկներ, արևապաշտպան քսուկ, մարզահագուստ, տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, գուլպաներ, բրդուճներ առաջին օրվա համար, սեղանի ինտելեկտուալ խաղեր, ֆոտոխցիկներ
Պատասխանատուներ՝
Արմինե Գոգինյան, Գրետա Բակունց
Մասնակիցներ.
Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ
Տրանսպորտ՝ 80000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ
Մեքենա՝ մերսեդես սպրինտեր՝ 60 DA 077
Վարորդ՝ Սամվել Սերոբյան/ հեռ.՝ 094728727
Օրակարգ.
Օր առաջին՝ 13
09։00_ ժամերգության մասնակցություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
09։30_ մեկնում
11։00_ կանգառ Հայրիվանքում, նախաճաշ
13։00_կանգառ Նորատուսի խաչքարերի մոտ
14։30_ կանգառ Սելիմի քարվանատանը, թեթև սնունդ
15։30_ կանգառ Եղեգիս գյուղում, քայլքով Զորաց եկեղեցի,
17։00_ժամանում Արատես
Իրերի դասավորում, հանգիստ
19։00_ ընթրիք
20։00_ խարույկ, ընթերցումներ
21։30_ հանգիստ
22:30-քուն
Օր երկրորդ՝ մայիսի 14
8։30_Վեր կաց
9։00_ նախավարժանք, մարզումներ
10։00_ նախաճաշ
11։00_ միջավայրի խնամք, սերմնացան
13։00_աշխատանք ուսումնական մեղվանոցում
14։00_ճաշ
15։30_ արատեսյան քայլք` Արատեսի վանք, աղբյուրների քարանձավ, Խաչոց ձոր
17։00_հանգիստ
18։00_ մաթեմատիկական հաշվումների, խնդիրներ, չափումներ խաղեր
19։00_ընթրիք
20։00_խարույկ, ընթերցումներ
22։00_քուն
Օր 3_րդ՝ մայիսի 15
8։00_ վերկաց
8։30_ նախավարժանք, մարզական խաղեր
9։30_նախաճաշ
10։00_ միջավայրի խնամք, սենյակների հարդարում
11։00_ մեկնում
11։30_ Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում Արտաբույնքից
18։00_ վերադարձ Երևան
Մասնակիցներ`
- Միքայել Հակոբյան՝ 5.1
- Այաան Մանգալ՝ 5.1
- Սուսաննա Հակոբյան՝ 5.1
- Անրի Մելիքյան՝ 5.1
- Դավիթ Մկրտչյան՝ 5.1
- Մհեր Մկրտչյան՝ 5.1
- Եվա Գրիգորյան՝ 5.1
- Ժասմինա Հակոբյան՝ 5.1
- Լևոն Այվազյան՝ 5.1
- Գեորգի Թամազյան՝ 5.1
- Արամ՝ Գալստյան՝ 5.1
- Ալեն Հովսեփյան՝ 5.2
- Վաչե Վելիցյան՝ 5.2
- Կատրին Ստեփանյան՝ 5.2
- Եվա Հակոբյան՝ 5.2
- Էլին Ժուարիս Ավդալյան՝ 5.2
- Արփի Մելիքյան՝ 5.2
- Անետա Կտակյան՝ 5.2
- Սոֆի Օհանյան՝ 5.2
- Արեն Մնացականյան՝ 5.2
Եղանակ՝

Ճամփորդապատում
I-օր, Առավոտյան ժամը 9:20 շարժվեցինք, առաջին կանգառը հայրավանքն էր որտեղ կային շատ-շատ խաչքարեր և տապանաքարեր, մեր մյուս կանգառը Սելիմի Քարվանատանն էր: Այնտեղ մի շատ զարմանալի բան կար, որ Մայիս ամսին այնտեղ ձյուն և սառույց կար: Երբ հասանք Արատես ես ուրախացա որովհետև հոգնել էինք, դասավորեցինք իրերը և հանգստացանք որովհետև հանգստյան ժամ էր: ժամը 9:00 գնացինք խարույկ վառեցինք և խորոված կերանք, և գնացինք քնելու:
II-օր, Զարթնեցինք 8:00, հագնվեցինք և գնացինք մարզանքի: Հետո գնացինք ճաշարան, իսկ հետո դարձյալ հանգստյան ժամ էր, որից հետո գնացինք քայլքի, գնացինք Արատեսի վանք, և մտանք քարանձավի մեջ: Որի միջով հոսում էր մի գետ որը Արատես գետն էր, համտեսեցինք այդ գետի ջրից որը մեր դուրը շատ եկավ այն շատ սառը, պաղ, և համեղ էր: Որտեղից հետո կատարեցինք չափումներ Ընկեր Գրետայի հետ մեր սենյակում: Գիշերը խարույկ վառեցինք և Ընկեր Արմինեն ասեց.
-Որ մեր Արատեսը համարվում է վերջացած, որովհետև մեզ վաղը պետք էր լքել Արատեսը: Խարույկից հետո գնացինք քնելու:շ
III-օր, այդ օրը մարզանք չարեցինք, զարթնեցինք և հավաքվեցինք, հավաքեցինք մեր իրերը և քնապարկերը: Գնացինք նախաճաշելու, նախաճաշելուց հետո բերեցինք իրերը ավտոբուսի մեջ տեղավորեցինք և գնացինք: Առաջին կանգառը եղավ Սմբատաբերդում որը 3000 մետրանոց սար էր, մենք հաղթահարեցինք այն: Վերևում մի քանի րոպեանոց ընդմիջում արեցինք և իջանք ներքև: Ընդհանուր ճանապարհը բարձրանալու և իջնելու տևեց 3 ժամ 6 րոպե 31 վայրկան որից հետո եկանք Երեվան ժամը 6:00-ին հասանք տեղ և գնացինք տներով:
Այսօր ընկեր Գրետայի հետ կազմեցինք այսպիսի խնդիրներ՝
Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի տեսք: Նրա չափումներն են՝ բարձրություն 44 սմ, երկարություն 35 սմ, լայնություն 35 սմ:
Ծավալ՝ 44*35*35=53900 սմ խոր.
փեթակի կափարիչն ունի քառակուսու տեսք որի կողմը 57 սմ է,
կափարիչի մակերես՝ 57*57=3249 սմ քառ.
Խնդիր 1. Մեկ մեղվով շրջանակը արժի 5000 դրամ: Որքա՞ն պետք է վճարի մեղվաբույծը որպիսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք գնելու համար:
Լուծում՝ 5000*9=45000
Պատ.՝ 45000
Որքա՞ն վճարեց մեղվաբույծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք:
Լուծում՝ 15*45000=67500 դրամ
Պատ.՝ 67500 դրամ:
Խնդիր 2. Մեկ լիտր բանկայում տեղավորվում է 1 կիլոգրամ 500 գրամ մեղր: Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում:
Լուծում՝ 1500*4=6000
Պատ.՝ 6 կիլոգրամ: