Երեկ մենք ճամփորդեցինք դեպի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Այնտեղ ամեն ինչ շատ լավ անցավ, հավես, նաև գիդը հոգնել էր պատասխանել մեր հարցերին` անընդհատ հարցեր էինք տալիս նրան: Բայց իրականում կար մեկ թերություն ՝ թանգարանը երեք հարկանի էր, ինչպես Եղիշե Չարենցի շենքը, բայց իրերը շատ-շատ քիչ էին՝ ամեն հարկում մի չորս-հինգ փոքր հուշարձաններ: Ես իմացա, որ Եղիշեն շատ է սիրել շախմատ խաղալ, և իրականում, երբ ես տեսա նրա շախմատը, զարմացա, որովհետև ես շախմատիստ եմ, ունեմ չորս տարբեր տեսակի շախմատներ, իսկ նրա շախմատը մեկն էր,բայց շատ գեղեցիկ էր:Իսկ վերջում մենք՝ Արևմտյան դպրոցի աշակերտներով արտասանեցինք <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը: Թանգարանում աղմուկ էր,բայց նույնիսկ այդ ժամանակ ես տեսա, թե ինչպես է լաց լինում տնօրենը, երբ մենք ասմունքում էինք:Այնտեղից հետո մենք ոտքով գնացինք դեպի Մանկական երկաթուղի: Ճանապարհը երկար էր շատ, բայց հեշտ, որովհետև ընկերների հետ ժամանակը արագ է անցնում: Երբ թանգարանից դուրս եկանք, ընդմիջում առանք Սիզնս ռեստորանի մոտ, որտեղ կային շատ շատրվաններ, որտեղ երեխաները կարող են խաղալ ջրերի մեջ: Ընկեր Սոնան և Անահիտը մեզ համար գնեցին պաղպաղակներ վանիլի և շոկոլադի համով: Մանկական երկաթուղի գնալու ճանապարհին մտանք մի շատ հայտնի թունել, որտեղի պատերին գրած էին շատ վատ բաներ, բայց հետո տեսանք մի խաչքար, և ընկեր Արմինեն բացատրեց մեզ, որ այդ խաչքարը նվիրված է Մայիսի իննի ՝ Հաղթանակի տոնին: Մանկական երկաթուղում հանգստացանք ու ասմունքեցինք բանաստեղծություններ: Այդ բանաստեղծություններն են՝ Իմ երգը, Գիտե՞ք, որ գարուն է արդեն, և համերգը:
Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Շնորհակալություն ընկեր Արմինեին, ընկեր Սոնաին և ընկեր Անահիտին:







