Day: May 6, 2022
Դերանուն և բայ
Դերանուններ
235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:
Օրինակ՝
Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:
– Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:
236. Ի՞նչ անուն կտաս ես դու, նա բառերին: Եզակի,
Դերանուն,
237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
Օրինակ՝
– Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:
– Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչո՞ւ ես լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:
238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:
– Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք,-շշնջացի ես:
– Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ Հայկը:
– Դա դուք եք հորինել, ոչ մի ոոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:
– Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը:
239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:
Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:
Նրանք բաժանված են դեմքերի:
241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին: Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև