Եզակի և հոգնակի թիվ

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Տղան համարձակ առաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու  հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչուններ: Ոստիկաններն այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցը դատարկ էր: Հավանաբար մարդիկ քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթը շատ կարևոր (է): Նա դրանով (է) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է)՝կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ(է) լինում:

            Երբ փիղն ընկնում (է) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (են) կնճիթներն ու նրան օգնում (են): Փիղն առանց կնճիթի (չի) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (են) երեխաներին: Պապը, հայրն  ու թոռը կարող (են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (են) ապրում՝յոթանասունից ութսուն տարի:

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            Դու (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց նա (ո՞վ) շուտով կհայտնվի:
            ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ       դառնալ:
            նա (ո՞վ) էլի լինելու է քո օգնականը:
            դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ,ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր): Ես (գիտեի) որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր) բերում ու ինչ-որ փորձեր անում՝մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի):

Leave a comment