Day: March 10, 2022
Ես իմ անուշ հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։
Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։
Գտիր մակդիրներ, և բացատրիր թե ինչ՞ է մակդիրը:
արևահամ բար, լացակումած լար, բույրը վառման, վիշապաձայն բուքը:
ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ
Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քամու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանակություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան միջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:
Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:
Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հարավային քամի:
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:
Քամու ուժը կախված է իր արագությունից: Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանակին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:
Քամու ուժի օգտագործումը: Հազարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Քամու ուժի օգտագործման առաջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազարամյակներ շարունակ օվկիանոսում փոխադրել է բեռներ ու մարդկանց:
Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատրաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:
Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:
Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:
Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հողմաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը համաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:
Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:
Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:
Քամու կարևոր բնութագրիչներից են ՝ ուժը, ուղղությունը և արագությունը։ - Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:
Քամու ուղղությունը և ուժը որոշում են հողմացույց կոչվող սարքով։
Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շարժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է: - Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:
Քամու ուժը կախված է իր արագությունից։ Քամու ուժը չափում են 0֊ից 12 բոլերով։ - Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:
Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով: - Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:
Քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպատակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:
Приключения капельки 10.03.2022
Река весело бежала среди камней. Но вот пришёл мороз и заморозил её. Капельки воды превратились в лёд. На берег реки села ворона и постучала клювом по льду. Она уже хотела улететь, но тут одна капелька с ней заговорила:
– Постой, ворона, не улетай. Скажи, что со мной случилось. Почему я не могу сдвинуться с места?
– Тебя заморозил мороз, ты превратилась в лёд, – ответила ворона. – Но ты не грусти. Скоро придёт весна и после долгого путешествия ты попадёшь вон на ту высокую гору.
– Как же я туда попаду? – удивилась капелька, но ворона уже улетела.
Но вот пришла весна, коснулась своей волшебной палочкой замёрзшей речки. Она ожила и весело побежала вперёд. Вместе с рекой побежала и капелька. Через несколько дней река принесла капельку в море.
„Как хорошо! – радостно подумала капелька, – Я стала морем”.
Но вот волна подбросила каплю в воздух, солнечные лучи схватили её. И, как только они коснулись её, капелька превратилась в пар и начала подниматься.
– Ой-ой-ой! – кричала она, поднимаясь всё выше и выше, пока не попала в белое пушистое облако. Ветер подхватил облако и понёс дальше. Потом облако превратилось в чёрную тучу, из неё пошёл дождь. Капелька вместе со своими сёстрами попала на высокую гору. Потом вместе с другими каплями она побежала с горы и попала в ту самую реку, в которой была раньше. Тут капелька увидела свою знакомую ворону.
– Здравствуй, капелька, – крикнула ворона. – Была ли ты на горе?
– Была, была, – ответила капелька.
Она хотела рассказать обо всём, что с ней произошло, но не успела. Река понесла её к морю.
Ответьте на вопросы.
1. Какие времена года описаны в сказке? Зима и Весна.
2. Почему „Приключения капельки” – сказка?
Потому что я думаю что ворона и капелька не умеет разговаривать.
3.Разве то, что написано о приключениях капельки, не-правда? А приключения капельки бывают зимой и весной.
а) образуйте словосочетания и предложения. 5-6 пред ложений запишите.
1. сегодня хорошая, плохая, тёплая, холодная 2. вчера была прекрасная, отвратительная, отличная погода 3. завтра будет дождливая, морозная, вели-колепная, солнечная
1.Сегодня хорошая погода и мы пошли играть.
2. Сегодня плохая погода ветер дует.
3. Вчера была прекрасная, отличная, погода.
4. Вчера была отвратительная погода.
5. Завтра будет дождливая и морозная погода.
6.Завтра будет великолепная, солнечная погода.
б) Скажите, какая погода была, когда капелька превратилась в лёд и когда она стала паром и водой.
Зима и весна.