Գործնական քերականություն

300. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

Ո՞վ ի՞նչ արեց: Ի՞նչը ի՞նչ եղավ: Ովքե՞ր ի՞նչեն անում: Ինչե՞րը ի՞նչ են լինում: Ո՞վ ո՞վ է: Ի՞նչը ինչպիսի՞ն է:

Տղան արագ հաց կերավ:

Թռչունը վերադարձավ իր բույնը:

Տղաները գողություն են անում:

Կենդանիները սոված են մնում:

Հայրիկս Հորքույրի եղբայրն է:

Ծաղիկը գեղեցիկ է :

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ո՞ւմ է վերագրվում ընդգծված հատկանիշը (վերագրել – վրան դնել, ավելացնել, տալ, ընծայել):

Տղան նորից մտախոհ նստեց:Նա բոլորից արագ է վազում:Նա  խիստ ուսուցիչ է: Նա իմ մոտ ընկերն է: Նա կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

302. Ընդգծված բառն ի՞նչ է ցույց տալիս և ի՞նչ հարցի է պատասխանում:

Օրինակ՝ Երկինքն անծայրածիր է: — Երկինքն ինչպիսի՞ն է: Այգում վարդ բացվեց: — Վարդը ի՞նչ եղավ: Դու իսկական երեխա ես: — Դու ո՞վ ես:

Ճանապարհորդը շատ հետաքրքրասեր էր: Մեր տունը արևոտ է: Առավոտյան թռչնակը նորից երգեց: Երեխաների սենյակն ընդարձակ էր: Վարագույրի հետևում թաքնվածը ես էի: Հեռուներից եկած առաջին արագիլը սա է:

ճանապարհորդը ինչպիսի՞ն էր:Մեր տունը ինչպիսի՞նն է:Ի՞նչը առավոտյան ինչ արեց:Երեխանների սենյակը ինչպիսի՞նն էր:Ով որտե՞ղ էր թաքնվել:Որտեղի՞ց եկած ինչն է սա:

Կլիմա, դրա հիմնական տիպերը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է կլիման:
    Եղանակի բազմամյա կրկնությունը կոչվում է կլիմա։
  2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
    Մեր բնավայրին բնորոշ է այն կլիման երբ՝ ձմռանը ցուրտ է, աշնանը և գանանը խոնավ և տաք, իսկ ամառը չոր ու ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթներ։
  3. Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
    Մեր բնավայրին բնորոշ է այն կլիման երբ՝ ձմռանը ցուրտ է, աշնանը և գարնանը խոնավ և տաք, իսկ ամառը չոր։ Օրինակ՝ իմ համար ամառը շատ հոգնեցուցիչ է, երբ ես առավոտյան ժամը 12:00-ին գնում եմ զբոսնելու բակում:
  4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը: Ո՞ր կլիմայի տիպն է բնո­րոշ ձեր բնակավայրին:
    Ցամաքային, ծովային, միջերկրածովային։
  5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
    Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջանակներում, իսկ ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա։
  6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:

Մուսսոնային կլիմայի ձևավորման գլխավոր պատճառը ձեզ արդեն հայտնի է մուսսոնային քամիններն են, իսկ Միջերկրածովային կլիմա անվանումը հուշում է, որ կլիմայի այս տիպը բնորոշ է հենց Միջերկրական ծովի առափնյա շրջաններին:

Իմ կազմած խաչբառը

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով այս աղյուսակից լուծեք խաչբառը:

Գտիր 9 թվի 1/3 մասը: Պատ.՝ 3 Գ

Ամենափոքր պարզ թիվ: Պատ.՝ 1 Ա

Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  9600 դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։ Պատ.՝ 5000 Ր

Հաշվիր պատկերի մակերեսը՝

Подпись отсутствует

(10*10)+(10*10/2)+(15*30)=600սմ քառ. Պատ.՝ 600սմ քառ.=Ո

  • Գտիր 7 և 1000  թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։ [7,1000]=7*1000=7000=ւ

Ավտոմեքենայի  արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ կիլոմետր  կանցնի ավտոմեքենան  5 ժամում։ 80×5=400=Ն Պատ.՝ Ն

Easter

Զատիկ/Easter

Students share their families’  Easter celebrations. Easter is a Family Day. It’s about family, faith, love and time of togetherness and reflection. It is worth to remember that “The joy of love experienced by families is also the joy of the church.” These questions will help you to tell about Easter Day.

  1. Do you celebrate Easter? If so, what do you do?
  2. What’s your favourite part of the Easter holiday? If not, what do you know about this holiday? 

Easter Dictionary

Quiz

Quiz-

Easter Matching Games

Watch Sam and Pam, Ben and Tess at the great egg hunt adventure. Play the game and do the activity for the story.

“The Great Egg Hunt”

memory-verse-code-game
fc4540ea1f7f1169ce18f0d0492edd10

Let’s meet Jesus,

God’s one and only Son!

He came to Earth to save us, each and everyone.

Jesus is our King, the very best indeed.

One time he rode into the town, sitting on a donkey!

Into Jerusalem for all to see

People cheered and celebrated waving palm tree leaves

Shouting “Hosanna!” for their King had come that day“It’s Jesus, from Nazareth of Galilee!”

He did amazing things, too many to count.

Let’s all sing it, dance, and shout!

He did amazing things, too many to count.

Let’s all sing it, shout it out!

Not long after that, Jesus was crucified

He gave himself up on a cross, and then he died.

But three days later he rose from the grave!

His tomb is empty, and our sins he forgave.

He has risen, he is alive!

Our savior, our friend, our King Jesus is a-okay!

And now we celebrate Jesus our risen king.

Who came to save us, and for this we sing.

He did amazing things, too many to count.

Let’s all sing it, dance, and shout!

He did amazing things, too many to count.

Let’s all sing it, shout it out!

He did amazing things, too many to count.

Let’s all sing it, dance, and shout!

He did amazing things, too many to count.

Let’s all sing it, shout it out!

Translate the film! Try to retell!

վԱՃԱՌԱԿԱՆԻ ԽԻՂՃԸ

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի[1]մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին[2], և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնըութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնըհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի[3] վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Առաջադրանքներ

Բացատրի՛ր ընդգծված բառերը։

Սովդաքար-Վաճառական, ռոճիկ-Աշխատանքի՝ ծառայության համար վճարվող դրամական վարձատրություն, մերձիմահ-Մահվան մոտ, վրդովվել-նեղվել, փեշակ-Արհեստ զբաղմունք, ծխատեր- Եկեղեցական տվյալ ծուխը հովվող, համքար-Արհեստակիցների միության՝ խմբավորման անդամ, գործակատար-Խանութի աշխատող վաճառական, վախճանվել-Մեռնել, մահանալ, հոգոց-Խոր շնչառություն և արտաշնչում՝ որպես վշտի՝ տառապանքի արտահայտություն, հառաչանք, գանգատ-Տրտունջ, բողոք, դժգոհություն:

Բնութագրի՛ր վաճառականին:

Վաճառականն անխիղճ, խաբեբա, շատ դժգոհ, անսիրտ մարդ էր լինում։

Տեքստից առանձնացրո՛ւ վաճառականին բնութագրող հատվածները։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այս հատվածում երևում է, որ վաճառականը խաբեբա է։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Այս հատվածում երևում է, որ վաճառականը անսիրտ և անխիղճ է։

Տեքստից առանձնացրո՛ւ երիտասարդ գործակատարին բնութագրող տողերը։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Վերլուծի՛ր երիտասարդ գործակատարի արարքը։ Արդարացրո՛ւ նրան։

Երիտասարդ գործակատարը շատ լավ արարք արեց, քանի որ նա խիղճ ուներ և բարի սիրտ։ Նա չուզեց, որ վաճառականը տուժի, նա խղճաց նրան, քանի որ վաճառականն ուներ երեխաներ, իսկ գործակատարը գիտեր, թե ինչ է նշանակում հայր կորցնել։

խնդիրներ մաթեմատիկայից

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։

Պատ.՝ 11

  1. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։

Պատ.՝ 20 դեղին, 5 սպիտակ:

  1. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրկից  5  անգամ շատ գումար ուներ։

Պատ.՝ Աննան ուներ 2500 դրամ, իսկ քույրիկը 500:

  1. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։

Պատ.՝ Աշոտը ուներ 1400 դրամ:

  1. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։

Պատ.՝ 8+6+1=15

  1. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։

5+6+4=15

  1. Զամբյուղում  կար 10  կարմիր, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։

6+10+1=17

  1. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։

Պատ.՝ 400

  1. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։

Պատ.՝ 40

  1. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։

Պատ.՝ 32

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մարտի 21-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Նպատակը՝

  • Սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու կարողությունների, ինչպես նաև հմտությունների ձևավորում ու զարգացում
  •  սովորողների վերլուծական   մտածողության  զարգացում
  • սովորողները գտնեն ու իմանան հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին
  • ցույց տալ մաթեմատիկայի հետաքրքիր և առեղծվածային կողմերը
  • մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • ցույց տալ մաթեմատիկայի հետաքրքիր և առեղծվածային կողմերը։

Ընթացքը՝

Սովորողները հետազոտական աշխատանքի միջոցով կփնտրեն ու կգտնեն հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին, որոնք կներկայացնեն պրեզենտացիանների միջոցով։ Սովորողները կհավաքագրեն

գտած փաստերը, որոնք միասին կքննարկենք խմբային տարբերակով։

Արդյունք՝

Սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու կարողությունների, ինչպես նաև հմտությունների ձևավորում ու զարգացում

Սովորողները մաթեմատիկայի հետաքրքիր փաստերից կազմած պրեզենտացիան կտեղադրեն իրենց բլոգներում։

Ես մաթեմատիկա շատ եմ սիրում, և խորհուրդ կտամ բոլորն էլ սիրեն, բայց մաթեմատիկայում ամենատհաճ բանը ինձ համար դա

Օրինակ՝ այսպիսի հաշվարկներն են՝

48:(146263+789463)*1-36*2*1-4795:5

Իսկ իմ ամենասիրած վարժությունները մաթեմատիկայում դրանք միգուցե՞ կոտորակներն են, միգուցե՞ չափման միավորներն են: Շատ եմ սիրում մաթեմատիկա և պատրաստել եմ խաղ https://quizizz.com/ ծրագրով:

Խաղի հղում՝

https://quizizz.com/join/quiz/623aff1eab018b001de0b21c/start

եղանակ եղանակի կանխատեսումը 18.03.2022

Եղանակ: Եղանակի կանխատեսումը

  1. Ի՞նչ է եղանակը:
    Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրր ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:
  2. Ինչո՞ւ երկրագնդի տարբեր մասերում տարբեր եղանակ է:
    Քանի որ երկրագնդի տարբեր մասերում ջերմաստիճանը, ճնշումը և խոնավությունը միշտ տարբեր են, հետեաբար՝ եղանակր նույնպես տար­բեր տեղերում տարբեր է: Ամեն օր հեռուստատեսային, ինչպես նաև՝ համացանցային կայքերի տեղեկատվությունը եղանակի մասին նույնպես վկայում են, որ, իրոք, Երկրի տարբեր վայրերում նույն պահին եղանակները տարբեր են և հաճախ են ենթարկվում փոփոխության:
  3. Ի՞նչ է նշանակում եղանակի կանխատեսում: Ինչո՞ւ է դա անհրաժեշտ:

Եղանակի հնարավոր փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն մարդու գործունեության տարբեր ոլորտների վրա: Դրանով է պայմանավորված գյուղատնտեսական և այլ աշխատանքների, ճանապահորդությունների անվտանգությունը:

Վարժություններ

Թվական

228. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

            Երեք տասնյակ-երեսուն, չորս տասնյակ-քառասուն, հինգ տասնյակ-հիսուն, վեց տասնյակ-վաթսուն, յոթ տասնյակ-յոթանասուն, ութ տասնյակ-ութսուն, ինը տասնյակ-իննսուն:
Սուն ածանցը ցույց է տալիս տասնյակների քանակը”

229. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

            Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,             յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
            Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

230. Տրված թվականները գրի՛ր բառերով:

           65-վաթսունհինգ, 48-քառասունութ, 107-հարյուր յոթ, 93-իննսուներեք, 6087-վեց հազար ութսունյոթ, 4321-չորս հազար երեք հայուր քսանմեկ, 786-յոթ հայուր ութսունվեց

231. Պարզի՛ր, թե ինչպե՞ս է գրվում ինը:
— Ինն անգամ վաթսո՞ւն,- կրկնեց նա:
            Ինը տարի է՝ ընկերություն ենք անում:
            Ինը քսանից տասնմեկով է փոքր:
            Երկուսին գումարած ութ՝ ինը կլինի՞:
            Ինն ես ասում, բայց երկուսին գումարած ութ՝ տասը կլինի:
            Ինն ինչի՞ց է մեծ:
            Իննսուն տարի՞ է տևել այդ պատերազմը, թե՞ հարյուր:
            Տատս իննսունմեկ տարեկան է:
Եթե հաջորդող բառը սկսվում է բաղաձայնով, ապա բառի վերջում գրվում է ը, իսկ եթե ավարտվում է ձայնավորով ապա բառի վերջում գրվում է ն։