Month: February 2022
Բնագիտություն
ՄԹՆՈԼՈՐՏ.ՄԹՆՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ է մթնոլորտը, ի՞նչ գազերից է կազմված:
Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է: Մթնոլորտը կազմված է տարբեր գազերից: Դրանցից գերակշռողը երկուսն են՝ ազոտը (մոտ 4/5 մաս) և թթվածինը (մոտ 1/5 մաս): Մթնոլորտը պարունակում է նաև չնչին քանակությամբ ածխաթթու գազ, օզոն, արգոն, ջրածին և այլ գազեր:
- Ինչո՞ւ օդը չի ցրվում-հեռանում Երկրից:
Ձգողականության շնորհիվ օդը չի ցրվում-հեռանում երկրի երեսից:
- Ո՞րն է մթնոլորտի վերին սահմանը:
Մթնոլորտի վերին սահմանը հասնում է մինչև 3000կմ, այն արտաքին ոլորտն է:
- Ըստ բարձրության՝ ի՞նչ շերտեր են առանձնացնում մթնոլորտում:
Ներքնոլորտ, վերնոլորտ, արտաքին ոլորտ:
- Ինչո՞ւ է ներքնոլորտը համարվում մթնոլորտի ամենակարևոր շերտը:
Ներքնոլորտը ամենակարևոր շերտն է, որովհետև այստեղ են առաջանում ամպերը, անձրևը, ձյունը, կայծակ, կարկուտ:
- Ի՞նչ դեր ունի օզոնի շերտը:
Օզոնի շերտը կլանում է Արեգակից եկող, կյանքի համար վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթները:
Գեղարքունի մարզ և տեսարժան վայրեր
Աժդահակ / Գեղամա լեռներ
Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորության և 500 մ շրջագծով խառնարանով, որի հատակը լցված է ջրով: Բացարձակ բարձրությունը 3597, 3 մ է, հարաբերականը՝ մինչև 500 մ։ Գոյացել է հրաբխային և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։
Անվան ծագումը
Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ ։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը
«Տիգրան և Աժդահակ»-ի հիմքում ընկած է ամպրոպային աստծու և վիշապի կռվի առասպելը, որը հայ հին վիպական ավանդության մեջ պատմականացել է, կապվել հայոց Երվանդյան Տիգրան (Ք.ծ.ա. 560–524թթ.) և Արտաշեսյան Տիգրան Մեծ (Ք.ծ.ա. 95–55թթ.) թագավորների անուններին ու արարքներին, Մարաստանի (Միդիա, Մեդիա) տիրակալների հետ ունեցած նրանց հարաբերություններին։ Ամպրոպային բարի աստվածը կամ հերոսն անձնավորվել է հայոց գեղեցիկ, քաջ, խարտյաշ և մազերի ծայրը գանգուր, գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների մեջ պարկեշտ, ուրախությունների մեջ օրինավոր և արդարադատ Տիգրանի, իսկ ամպրոպային վիշապ-հրեշը՝ մարաց թագավոր չար ու նենգ Աժդահակի կերպարում։
«Տիգրան և Աժդահակ» վիպերգը կառուցվել է այս զույգ կերպարների հակադրության ու պայքարի հիման վրա: Աժդահակը, երկյուղելով հայոց Տիգրանից, երազում տեսնում է իր կործանումը և այն կանխելու նպատակով խնամիանում է Տիգրանի հետ՝ կնության առնելով նրա գեղանի քրոջը՝ Տիգրանուհուն։ Այդուհանդերձ Աժդահակը դավեր է նյութում ընդդեմ Տիգրանի։ Տիգրանուհու միջոցով դավադրությունը բացվում է․ Տիգրանն ու Աժդահակը մեծ զորքերով կռվի են ելնում իրար դեմ․ Տիգրանը սպանում է Աժդահակին, ազատում քրոջը, գերում է Աժդահակի առաջին կնոջը (Անույշին՝ իր զարմերով) և բերում բնակեցնում Մասիս լեռան արևելյան փեշերին։
Վիշապաքարեր
Գեղամա լեռների վիշապաքարերը
Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:
Աղկալայի կիկլոպյան ամրոց
Աղկալայի կիկլոպյան ամրոցը, կանգնած է մի խոշոր ժայռաբլուրի վրա և իշխում է շրջապատին։ Նա գրեթե անմատչելի է բոլոր կողմերից, բացի Աղկալա գյուղի արևելյան կողմից, որը ներկայումս միաձուլվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցը յուր տեսքով ու կառուցվածքով նմանվում է Լճափի ամրոցներին։ Այն նույնպես շրջապատված է բնակավայրի ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում կան բազմաթիվ կացարաններ, որոնք խիստ նման են Լճափի ամրոցներում եղածներին։ Աղկալայի ամրոցն արևմուտքից արևելք, համարյա իր ամբողջ երկարությամբ, եզերվում է ժայռապատ խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում մի այլ նման խրամուղու, որը ձգվում է դեպի հյուսիս։ Խրամուղիների ընդհանուր երկարությունը հասնում է 275 մետրի։ Կան նաև այլ խրամուղիներ, որոնք ձգված են զանազան ուղղություններով։ Սրանք հիմնականում բնական մանր կիրճեր են, մարդիկ վերափոխելով, ծառայեցրել են պաշտպանական նպատակների, ինչպես այդ ակնհայտ է Լճաշենի ամրոցում։ նշված խրամուղիներն ունեն մինչև 5 մետր լայնությամբ բարձր բնական ու արհեստական պատեր։
Աղկալայի ամրոցի դիրքը այնքան հաջող է ու գերիշխող շրջապատի նկատմամբ, որ միջին դարերում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որի անունով էլ մինչև այժմ այն կոչվում է «Աղկալա» (թուրքերեն` Սպիտակ բերդ), քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ, բարձր աշտարակի ավերակ, որը ծեփված է կրաշաղախով։ Գյուղի հասակավոր մարդիկ այն անվանում են Իշխանաց ամրոց։
Կոթավանք
Կոթավանքը վերականգնված հայկական վանական համալիր է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում, Մարտունուց 5 կմ հեռավորության վրա։ Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:
Կոթավանքը միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտին չեն հասցվել)։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։
Հայրավանք
Հայրավանք վանական համալիրը հիմնադրվել է IX-XII դդ: Համալիրը ներառում է տարբեր տարիներին կառուցված շինություններ՝ եկեղեցի, մատուռ և գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան 16-րդ դարի տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս կարող եք տեսնել խցերի և տնտեսական շենքերի ավերակներ։ Եկեղեցու նեղ պատուհաններից ներթափանցող արեգակի շողերը լուսավորում են կառույցը ներսից: Ենթադրվում է, որ ճարտարապետը միտումնավոր է օգտագործել արևի լույսը՝ եկեղեցին ներսից զարդարելու նպատակով։ Վանական համալիրից հրաշալի տեսարան է բացվում դեպի Սևանա լիճը և նրա շրջակայքը։
1.Հայրավանքն ունի ևս մեկ անուն՝ «Մարդաղավնյաց»: Անունը կապված է կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու կողմից գրի առած մի ավանդության հետ, որի համաձայն ՝ 1381 թ. Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհաննեսը, Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել։
2.Հայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից։ 1211 թվականին եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետները նորոգել են եկեղեցին ու կառուցել երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ։
3.Հայրավանքը հայկական ճարտարապետության եզակի օրինակներից է. բոլոր խորանների ներքին կլորությունը դրսից հիանալի երևում է: Եկեղեցին ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան․ արևմտյանը բացվել է ավելի ուշ: 19-րդ դարի 50-ականներին և 70-ականներին այս տարածքում անցկացված պեղումների արդյունքում հայտնաբերվել են՝ վաղ բրոնզեդարյան սև անոթի բեկոր, Միջին բրոնզի դարին վերաբերող գունազարդ անոթների բեկորներ, ինչպես նաև կավե կուռք, բազմազան անոթներ, սուզակներ, կրակարաններ և այլն։
Նորատուսի գերեզմանոց
Սևանա լճից ոչ շատ հեռու տեղակայված է Նորատուս գյուղը, որտեղ կարելի է տեսնել Նորատուսի խաչքարերը՝ հայկական հին գերեզմանատունը, որը զբաղեցնում է 7 հա տարածք և որտեղ կարելի է տեսնել բազմատեսակ մոտ հազար խաչքար (XIII — XVII դարեր): Նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ փորագրությունը՝ կենդանու պատկեր, տեսարաններ և այլն: Նորատուսի ամենահին խաչքարը մեզ է հասել V դարից:
- Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետ գետի աջ ափին՝ Գավառ քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք, գտնվում է Նորատուս գյուղը, որը Գեղարքունիքի մարզի ամենահին բնակավայրերից մեկն է, և որտեղ պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ: Նորատուսը համարվում է խաչքարերի անտառ: Գյուղի կենտրոնում գտնվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, հարավ-արևելյան եզրին` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և մեծ գերեզմանատուն: Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է Գեղարքունիքի իշխան Սահակի կողմից IX դարի վերջին:
2. Գյուղի հարավային գերեզմանատունը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Տարածքում պահպանվում են հնագույն հուշարձաններ, վաղ խաչքարերի բեկորներ: Խաչքարերի մեծ մասը (XIII-XVII դարեր) հիմնականում խմբավորված են և հանդիսանում են որոշակի ընտանիքի գերեզմանատների մի մաս: Նորատուսի դամբարաններում հայտնաբերվել են բրոնզե գոտիներ, նետեր, թևնոցներ, ուլունքներ, երկաթե դաշույններ, խեցեղեն և այլն:
3. Ըստ ավանդազրույցի՝ մոնղոլ-թաթարների հերթական հարձակման ժամանակ հարյուրավոր խաչքարեր «զգեստավորում» են զինվորների պես։ Նկատելով այս սարսափելի տեսարանը՝ թշնամին նահանջում է: Դամբարանի տարածքում կար մի փոքր մատուռ, որի շնորհիվ, ըստ մեկ այլ ավանդության, փրկվում է մի ամբողջ գյուղ: Մոնղոլ-թաթարները պայմանավորվում են գյուղի խորհրդի հետ, որ իրենք չեն սպանի բոլոր այն մարդկանց, ովքեր կտեղավորվեն մատուռում: Քանի որ մատուռը գաղտնի ելք ուներ, բոլոր մարդկանց հաջողվեց փրկվել: Մոնղոլ-թաթարական բանակի գլխավոր հրամանատարը, մտնելով մատուռ, ապշած է մնում: Նա տեսնում է միայն աղոթող խորհուրդի պատասխանատուին: Վանքի ծառայողներից մեկը բարկացած հրամանատարին բացատրում է, որ ամբոխը, դառնալով աղավնի, դուրս թռավ և ճախրեց հեռավոր սարեր:
Մաշտոցներ
Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ «Մաշտոցներ» անվանումը կապված է Մաշտոց Ա. Եղիվարդեցի կաթողիկոսի հետ (897-898 թթ.)։ Մաշտոցը ծնվել է 833/4 թվին Եղվարդ գյուղում։ Ուսանել է Մաքենացվոց վանքում և դարձել տեղի միաբան, այնուհետև անցել է «Արտավազդա ապարանք» կոչված ավելի խստակրոն անապատը։ Ապա առանձնանալով՝ 862 թ. եկել է Սևանի կղզու հանդիպակաց՝ վերոնշյալ «Մաշտոցներ» լեռներում ճգնելու։ Մի սառնորակ աղբյուրի մոտ շինել է ճգնարան ու այնտեղ երկար ժամանակ ապրել է աղոթալից ու սրբակենցաղ վարքով։ Այստեղից էլ անցել է Սևանի կղզին, հիմնել միաբանություն և Մարիամ թագուհու նվիրատվություններով կառուցել եկեղեցիներ։ Մաշտոց ճգնավորի կառուցած ճգնարանը դարերի ընթացքում ավերվել և դարձյալ վերանորոգվել է։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով 1970-ական թթ.։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ ու նախանձախնդիր հավատացյալների կողմից։ Չնայած հավատացյալների՝ մատուռը որպես հայկական քրիստոնեական սրբավայր պահելու ջանքերին, այն հագեցած է տարբեր տեսակի հայկական ու ոչ հայկական նկարներով, որոնց ժողովուրդն անվանում է սրբապատկերներ, կոտրված ու չօծված խաչերով, թաշկինակներով և այլ ոչ պիտանի իրերով։ Ինչպես Հայաստանում շատ մատուռներ, այս մատուռը ևս կարիք ունի եկեղեցու կողմից վերահսկողության և ուղղադավան, եկեղեցական ավանդական մի շարք բարենորոգումների կամ փոփոխությունների։ Այնքան մեծ են Մաշտոց հայրապետի աղոթքների զորությունն ու բարերար ազդեցությունը հատկապես այստեղ, որ ոչ միայն տեղացիներ, այլև տարբեր վայրերից հավատացյալներ գալիս են խնդրելու սրբի բարեխոսությունը և գոհունակությամբ վերադառնում։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։
Մարզկենտրոնը` Գավառ (քաղաք)
Մարզի կազմավորման թիվը՝ 1995 թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Կամոյի անվան շրջան, Կրասնոսելսկի շրջան, Մարտունու շրջան, Սևանի շրջան, Վարդենիսի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 5 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 87 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 93 բնակավայր
Ընդհանուր տարածք` 5,348 կմ²
Բնակչության թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 278,600
Բնակչության խտությունը` 52.1/կմ²Հայաստանի Հանրապետության իր տարածքով ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է: Մարզի տարածքի 1/4-ը ծածկված է ջրով: Մարզը զբաղեցնում է պատմական Հայաստանի Սյունիք աշխարհի մի հատվածը, հիմնականում Գեղարքունիքի, Սոդքի և Արեգունու գավառները:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Գեղարքունիքի մարզը հիմնականում զբաղեցնում է Սևանա լճի ջրհավաք ավազանը: Գեղամա և Վարդենիսի լեռներում բազմած են տասնյակ հրաբխային կոներ: Հատկապես ուշագրավ են Աժդահակ և Արմաղան հրաբուխները, որոնց ձագարաձև խառնարաններում գոյացել են գեղեցիկ լճակներ: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռը ցրտաշունչ է, ամառը` տաք: Աևանա լիճը նկատելիորեն մեղմացնում է ափամերձ գոտու ձմռան սառնամանիքը և ամռան շոգը:
Գեղարքունիքի մարզում կարելի է հանդիպել նախաուրարտական և ուրարտական ժամանակաշրջանների բերդերի, ամրոցների, բնակավայրերի, հնավայրերի հետքեր, սեպագիր արձանագրություններ: Լճից ազատված տարածքներից հայտնաբերվել են մինչև հինգհազարամյա հնության դամբարաններ:
Մարզի բնակչությունը
Դարերի ընթացքում մեծ փոփոխություններ է կրել մարզի բնակչության թե´ թվաքանակը, թե´ ազգային կազմը: Ուշ միջնադարում մարզի տարածք են թափանցել թուրքալեզու խաշնարած ցեղերը, որոնք այստեղ գերազանց արոտավայրեր են գտել: Տեղաբնիկների` հայերի թիվը պակասել է: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո մարզի տարածքում վերաբնակեցվել են զգալի թվով հայեր Արևմտյան Հայաստանից, ինչպես նաև` ռուս աղանդավորներ: Ներկայումս Գեղարքունիքի բնակչության ազգային կազմը միատարր է: Վերջին տարիներին ադրբեջանա-հայկական հակամարտության սկզբում ադրբեջանցիները, որ համեմատաբար մեծ թիվ էին կազմում մարզի արևելյան մասում, տեղափոխվեցին Ադրբեջան: Ազատված գյուղերում բնակություն հաստատեցին Ադրբեջանից փախած հայերը:
Քաղաքները
Գեղարքունիքի մարզկենտրոնն է Գավառը: Այն հիմնադրել են 1830թ. Արևմտյան Հայաստանի Բայազետ քաղաքից վերաբնակեցված հայերը` պատմական Գավառականի տեղում: Խորհրդային իշխանությունների տարիներին քաղաքը կոչվել է` սկզբում Նոր Բայազետ, ապա` Կամո:
Գավառը նախախորհրդային Հայաստանի չորս քաղաքներից մեկն էր: Նրա բնակչությունը գյուղատնտեսությունի բացի զբաղվում էր արհեստագործությամբ ու առևտրով: Արդյունաբերությունը թափ առավ խորհրդային տարիներին: Կառուցվեցին սարքաշինական, էլեկտրատեխնիկական, տեքստիլ ու սննդի արդյունաբերության գործարաններ, որոնց շնորհիվ Գավառը դարձավ Հայաստանի աչքի ընկնող արդյունաբերական կենտրոններից մեկը: Այժմ քաղաքում գործում են նաև կրթական, կուլտուր-լուսավորական ու առողջապահական` մարզային նշանակության կենտրոններ:
Մարզի երկրորդ քաղաքը Սևանն է (նախկին` Ելենովկա), որը հիմնադրել են XIXդ. առաջին կեսին կենտրոնական Ռուսաստանից աքսորված ռուս աղանդավորները: Քաղաքի արագ զարգացմանը նպաստել է նրա հարմարավետ աշխարհագրական դիրքը` Երևան-Իջևան ու Երևան-Գավառ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկի վրա:
Dick whittington
Թմկաբերդի առումը
Նախերգանք
Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։
Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։
Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։
Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։
Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.
Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։
Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։
I
Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։
— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը,
Անմա՞հ էիր քեզ կարծում.
Ե՛կ, բերել եմ ես քու մահը,
Ի՜նչ ես թառել ամրոցում։
— Մի՛ պարծենա, գոռոզ Նադիր,
Պատասխանեց էն հըսկան.
Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
Սարը միշտ կա անսասան։
Ասավ, կանչեց իր քաջերին,
Թուրը կապեց հավլունի,
Թըռավ, հեծավ նըժույգ իր ձին,
Դաշտը իջավ արյունի։
Ու քառսուն օր, քառսուն գիշեր,
Կըռիվ տըվին անդադար,
Ընկան քաջեր, անթիվ քաջեր,
Բերդի գըլխին հավասար։
Իրան, Թուրան ողջ եկել են,
Թաթուլն անհաղթ, աննկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։
Ու միշտ ուրախ, հաղթանակով
Իր ամրոցն է դառնում նա.
Սպասում է էնտեղ կինը,
Ջահել կինը սևաչյա։
Առաջադրանքներ՝
- Նախերգանքը ուշադիր կարդացեք և գրեք, թե ըստ հեղինակի ինչն է անմահ: Մարդու գործն է անմահ։
- Կարդացեք համացանցում և գրեք, թե Նադիր շահը որ երկրի թագավորն է եղել:
Նադիր շահը պարսկաստանի թագավորն է եղել:
3․Համացանցում կարդացեք Թաթուլ իշխանի (Թաթուլ Վանանդեցի) մասին և գրեք, թե ինչ պատասխան է տվել Տուղրիլին:
1054 թ․ Տուղրիլ սուլթանի գլխավորությամբ Հայաստանն ասպատակող սելջուկյան զորքերին Վանանդում հերոսական դիմադրություն ցույց տվեցին Կարսի Բագրատունյաց վերջին թագավոր Գագիկ Ա-ի և Թաթուլ զորավարի գլխավորած ուժերը։ Սակայն Կարսի ճակատամարտում հերոսական մարտեր մղելիս Թաթուլը գերի է ընկնում, որին Տուղրիլը խոստանում է ազատել, եթե նրա կողմից վիրավորված իր ազգական իշխանի որդին ապաքինվի։ Թաթուլը հպարտ ու ինքնավստահ պատասխանել է` «…եթե իմ զարկածն է, ապա չի ապրի»: Վիրավորի մահից հետո Թաթուլը մահապատժի է ենթարկվում։
Ջ․ Ձասսո, «Քաջ Թաթուլ Վանանդեցին բռնակալ Տուղրիլի առջև:
4.Նարնջագույնով նշված բառերի բացատրությունները գտեք բառարանում, սովորեք:
պարծենալ-պանծալից
գոռոզ — Ինքնահավան
անսասան-անհաղթելի
հավլունի-առասպելական մեծ սուր՝ գերբնական հատկություններով, որ ըստ ավանդության պատկանելիս է եղել Տրդատ թագավորին։
աննկուն-Դիմացկուն
կանգուն-պատրաստ:
5․ Կանաչով նշված հատվածները բացատրեք:
Մահը մերն է, մենք մահինը,-Որ մենք բոլորս էլ մի օր մահանալու ենք:
Երնե՜կ նըրան, որ իր գործով Կապրի անվերջ, անդադար-Երանի նրան, որ նա այնպիսի գործ կանի, որ միշտ կհիշվի:
Զորք հավաքեց անհամար, Եկավ Թըմկա բերդը պատեց, Ինչպես գիշերն էն խավար-Նադիր Շահը իր զորքով շրջապատեց Թմբկաբերդը։
Ընկան քաջեր, անթիվ քաջեր Բերդի գըլխին հավասար-Այնքան քաջ զինվորներ էին մահացել, որ նրանց դիակների բարձրությունը հասնում էր բերթին։
6․Բնութագրեք Թաթուլ իշխանին:
Պատ՝. Բարի, խիզախ, քաջ և անպարտելի։
Թումանյանն իր մասին
Մեծ բախտ է լավ ծնողներ ունենալը, մանավանդ լավ մայր․ մայրը՝ ամեն ինչ է։ Իմ մայրը շատ էր վայրենի․․․ նա սարի պախրա էր, եղջերու․․․ արտաքինով շատ գեղեցիկ, զարմանալի առողջ և տաք սրտի տեր․ շատ էր ջիգյարով, իհարկե, դեպի իրեն երեխաները, և ինչ որ սարերի բան իմ մեջ-նանիցն է։
Մինչև տասը տարիս ապրել եմ գյուղում և կյանքիս մեծ մասը անց եմ կացրել սարերում։ Իմ մերը թռչող կին էր․ արծվի թռիչք ուներ։ Ամենաբարձր սարերում, ծաղկոտ տեղերում է պահել ինձ, կանաչներում, աղբյուրների մոտ․․․ Շատ ան է տվել ինձ, շա՜տ․․․ իհարկե, դա բնազդական սեր է, բայց շատ էր սիրում ինձ։
Ուրիշ բան էր իմ հերը-լավ մարդու կատարյալ տիպը։ Մեծ մարդ էր, զարմանալի խորը մարդ․ անդունդի խորություն ուներ լայն հոգի, շատ մեղմ, նուրբ ժպիտը միշտ դեմքին․ զարմանալի սրախոս էր, լուրջ սրախոս։ Երբեք իր նյութական պակասություններից չէր խոսի, իրեն միշտ հարուստ էր ցույց տալիս։
Շատ էր սիրում երգել, մեկ-մեկ էլ ինքը երգեր էր հորինում․ չունգուր ուներ, ածում էր իրիկունները։ Լավ զրից անող էր։
Իմ հոր տունը շեն տուն էր, առատ, հարուստ։
Մեծ սենյակ ունեինք, օջախը միշտ վառած, երկու կողմից երկար թախտ, դոշակներ ու մութաքաներ դարսած․ բոյահայելի՝ կողքին սազը կախած, մոմակալն ու մաղաշը, նկարներ․․․
Իմ հերը չէր սիրում քիչ բան առնել՝ խաղողը բեռնով էր առնում, քիշմիշ՝ խուրջինով։ Նրա ամենափոքր չափը խախալն էր։
Առատ էր պապոնցս տունը։ Ուրախ էի և անհոգ։ Շատ էին երես տալիս տատերս, երկու տատիս ծոցումն եմ մեծացել։
Տասը տարեկան գնացի Ջալալօղլի։
90 թվականին, երբ գիրք առաջին անգամ լույս տեսավ, իմ հերը շատ էր ուրախացել, ասել էր՝ <Հիմի ինձ էլ մահ չկա՜․․․>։ Շատ էր սիրում երեխաներին, ամեն երեխի ծնվելով գալիս էր Թիֆլիս։ Երբ առանձին բնակարան վարձեցի, էն տարին էլ գնացքի ճանապարհը շինում էին, շատ էր ուրախացել, ասում էր՝ <Հիմ շուտ-շուտ կգամ քաղաք, հենց որ տանը ինձ նեղացնեն՝ կնստեմ ու կգամ երեխանցս տեսնելու․․․>։
Բայց հենց էն տարին, նրա կյանքի վերջին տարին էր․ առաջին գնացքը ձորով անցնելիս ձայնն էր լսել միայն․․․>։
Ձևաբանություն
Գոյականի հոլովումը
196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ: Բահով:
197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Հիանում էր ինչո՞վ: Աշխարհով:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:
198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:
Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:
199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:
Պառկել որտե՞ղ: Ծովափում, ավելացավ-ում վերջավորությունը:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:
200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:
Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն: Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ, ծանոթանալ գրքին:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):
201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:
Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:
202. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:
203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:
Երբ արմատին կամ բառին … ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ … ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
… բառ կազմող մասնիկ է: … օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը … առաջ եղած մասն է:
204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք
Ահմադը
Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:
Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այնտեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը` Ահմադը, հովիվ էր:
Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարճի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգը ու ածում:
Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իմ քեռիները, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:
Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե` Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ…
Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է. բայց հենց ներս մտներ, տեսներ թե Ահմադը ինչպես է ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ նա տան սիրելի տղան է:
Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում: Աղքատը ողորմություն ուզեր թե հարևանը հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր, տալի: Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս: Անասունների համար հոգին տալիս էր: Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում: Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին: Ահմադը հիվանդանում էր թե չէ, մեր ուրախությունն էլ հետը կտրում էր: Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե էլ ուրիշ ինչ կուզի սիրտը:
Բ
Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ` բոլոր տանեցիք տխուր են:
Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում: Հարսներն ու աղջկերքը լուռ, տխուր ներսուդուրս էին անում: Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխակոր նստած էին քեռիներս:
— Աստված լինի քո օգնականը, բալա ջան, — խոսում էր պապս: — Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար: Պակաս օրդ խնդությունով անց կենա… Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է: Վեր կաց, բալա ջան, աստված բարի ճամփա տա, ոտդ ոչ դիպչի քարի…
Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին: Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով:
— Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես: Մեզ մտիցդ գցես ոչ: Թե աջողություն ունենաս` իմացրու, որ մենք էլ ուրախանանք, թե պակասություն ունենաս` իմացրու, որ հարեհաս լինենք: Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա:
Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան: Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ: Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին:
— Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան, — ձեռքը ճակատին դրած ետևից ձայն էր տալիս պապս:
Գ
Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան: «Բայց ինչո՞ւ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց», մտածում էի ես:
— Ահմադը ո՞ւր գնաց, նանի — հարցրի իմ տատին:
— Իրենց տունը գնաց, — պատասխանեց տատս:
— Իրենց տունը ո՞րն է…
— Ուրիշ տեղ է:
— Ահմադը ո՞վ էր որ…
— Ահմադը թուրք էր, մեր ծառան էր: Է՜, քանի տարի մեր տանն էր… Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց…
— Բա էլ չի՞ գալու:
— Չէ՜, բալա ջան, գնա՜ց…
Ճահիճներ 17.02.2022
Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրերի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջացնում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:
Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրերը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամբողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որտեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:
ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չորացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնության հավասարակցությունը:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
- Ի՞նչ է ճահիճը: Ինչպե՞ս է առաջանում:
Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումներից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:
- Արդյոք կարո՞ղ են ճահիճներ առաջանալ չորային շրջաններում, ինչո՞ւ:
Այո, կարող են: Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրունտային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով:
- Ճահիճների չորացման ի՞նչ եղանակներ գիտեք:
Մի դեպքում փորում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում աճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում:
- Ճահիճներն ի՞նչ դրական և բացասական նշանակություն ունեն:
Ճահիճներում բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ: Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների մշակման համար:
Ստորերկյա ջրեր 17.02.2022
Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։
Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնելու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:
Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը և այլն:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:
Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:
Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:
Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:
Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, որոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:
Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրակեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:
Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներկայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:
Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։
Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստորերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
Որո՞նք են ջրաթափանց և ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։
Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը: Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ապարներից են մարմարը, կավը:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:
Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:
Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը:
Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրերը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղցրահամ, սառնորակ և մաքուր աղբյուրներ:
Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբյուրները կոչվում են գեյզերներ:
Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուրներ:
Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան:
Եթե տեղանքի ռելիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան:
Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը:
Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգտագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:
Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակարանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:









