Գոյականի հոլովումը
196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ: Բահով:
197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):
Հիանում էր ինչո՞վ: Աշխարհով:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:
198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:
Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:
199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:
Պառկել որտե՞ղ: Ծովափում, ավելացավ-ում վերջավորությունը:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:
200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:
Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն: Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ, ծանոթանալ գրքին:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):
201. Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառի փոխարեն գոյականներ գրելով:
Սիրահարվել ո՞ւմ. Սիրահարվել ինչի՞ն:
Սիրել ո՞ւմ: Սիրել ի՞նչ:
202. Հիվանդ, գազան բառերին ավելացրո՛ւ ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմիր:
203. Կետերի փոխարեն գրի՛ր ածանց կամ վերջավորություն բառերը:
Երբ արմատին կամ բառին … ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ … ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը՝ նախադասության մյուս բառերին կապվելու համար:
… բառ կազմող մասնիկ է: … օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ:
Բառի հիմքը … առաջ եղած մասն է:
204. Տրված բառերով կազմի՛ր
ա) ածանցավոր բառեր,
բ) բառաձևեր:
Ջուր, ձայն, ձեռք