հայրենագիտական նախագիծ ապարանի մասին

Անվանում

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝ 2-րդ դարում Casala ձևով։

Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։

Պատմություն

Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918 թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։

Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։

Ապարան Համայնք

Ապարանը խոշորացված համայնք է, իր մեջ ներառում է Ապարանի տարածաշրջանի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ,Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ, Ծաղկաշեն,Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան,Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ,Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ, Մելիքգյուղ բնակավայրերը:

Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարան է վերանվանվել 1935 թ։ Մինչեւ 1995 թ. եղել է քաղաքատիպ ավան եւ Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թ. վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ Համայնքը  գտնվում է Երեւան-Սպիտակ ավտոմայրուղու վրա, Երեւան քաղաքից հեռավորությունը կազմում է 42 կիլոմետր, իսկ մարզկենտրոնից 32 կիլոմետր դեպի հյուսիս։ Ըստ ժողովրդական ստուգաբանության անվանումը ծագել է ՙԱպարանք՚ անունից։ Սակայն գոյություն ունի մեկ այլ տարբերակ ևս։

Ըստ ավանդության ՙԱպարան՚ անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։

Ապարանը գտնվում է, Արագածոտնի մարզում:

Գյովնդ

Խորհուրդ

Ստուգաբանությունից ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։ Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը։ Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն։

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհրդանշելով համայնքի ձգտումը դրականին։

Պարի ընթացք

Պարի տևողությունը մեծ է։ Գյոնդի տարատեսակներն են՝ «ծանդըր գյոնդ», «ծանդըր գյոնդ կոտրոցի», «ծանդըր գյոնդ կոտրոցի ճկոտախաղ»։ Առաջին երկուսում պարողները միմյանց ձեռքերը բռնում են ափերով, վար իջեցրած, երրորդում արմունկները ծալում են տարբեր անկյուններով և բռնում ճկույթներից։ Մեծ դեր է խաղում ծնկների ծալելը՝ զանազան խորությամբ և ռիթմով (կոչվում է «կոտրոցի»)։ Ըստ շարժման հաջորդականության Գյոնդի կատարման ձևերից են՝ «երկու գնալ՝ մեկ դառնալ»-ը և «երկու գնալ՝ երկու դառնալ»-ը։

Գյոնդը պարում են նվագակցությամբ (զուռնադհոլ, պարկապզուկ, դուդուկ) կամ երգելով, երգում են երկու զույգ՝ թե տղա և թե աղջիկ, մի զույգը երգում է պարերգի տները, մյուսը՝ կրկնակները, վերջինը՝ նաև խմբով։ Պարի ընթացքում կարող են հաջորդափոխվել տարբեր պարերգեր։ Խոսքերը՝ հայերեն, երբեմն էլ՝ հայերի կողմից հորինված քրդերեն (բացառիկ՝ թուրքերեն), հնում վիպական էին, ապա դարձել են կենցաղային, քնարական, սիրային և այլն։ Գյոնդը ղեկավարում է շարքի սկզբում գտնվողը՝ «պար քաշողը», «պարագլուխը», ծայրինը կոչվում է «պոչ»։ Այս երկուսը պարելիս օգտագործում են խայտաբղետ թաշկինակ, որով «պար քաշողը» միևնույն ժամանակ ազդանշան է տալիս։ Տարբեր վայրերում Գյոնդը ունենում է այլ ու այլ անուններ (օրինակ՝ Ալաշկերտում՝ «դուրան պար»)։

Պարային քայլեր

Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն ՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում։

  • աջ ոտքը դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ (ձախ ոտքը միացվում է աջին)
  • աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ
  • ձախ ոտքը կատարում է «խաղ» (ընդ որում ՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձևերով է «խաղում»)
  • ձախ ոտքը դրվում է դեպի ձախ
  • խաղում է աջ ոտքը

Ինչ է նշանակում Գյոնդ

Ելնելով, որ Գյոնդ պարի անվանումը ծագել է «գունդ» բառից, կարելի է ասել, որ Գյոնդը կոլեկտիվ և մասսայական պար է, որին միաժամանակ մասնակցել են մի քանի հարյուր հոգի։ Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են նաև «ծանդր զլոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմնակ  անում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։

«Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։ Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր և օգտագործվում էր «դառնալ» բայը։ Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն։

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ ՝ դեպի հաջողություն, խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին:

Leave a comment