Օրվա գործունեություն․
22.12.2021
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար/ մաս 2․
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։
10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։
Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
2 և 44 [2,44]=44
15 և 25 [15,25]=75
6 և 240 [6,240]=240
3 և 13 [3,13]=39
7 և 17 [7,17]=119
5 և 17 [5,17]=85
8 և 11 [8,11]=88
25 և 75 [25,75]=75
18 և 72 [18,72]=72
24 և 18 [24,18]=72
3 և 7 [3,7]=21
9 և 11 [9,11]=99
260 և 13 [260,13]=260
100 և 30 [100,30]=300
13 և 390 [13,390]=390
81 և 27 [81,27]=81
24 և 60 [24,60]=120
35 և 60 [35,60]=420
15 և 50 [15,50]=150
4 և 170 [4,170]=340
- Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
2 և 44 (2,44)=2
15 և 25 (15,25)=5
6 և 240 (6,240)=6
3 և 13 (3,13)=1
7 և 17 (7,17)=1
5 և 17 (5,17)=1
8 և 11 (8,11)=1
25 և 75 (25,75)=25
18 և 72 (18,72)=18
24 և 18 (24,18)=6
3 և 7 (3,7)=1
9 և 11 (9,11)=1
260 և 13 (260,13)=13
100 և 30 (100,30)=10
13 և 390 (13,390)=13
81 և 27 (81,27)=9
24 և 60 (24,60)=12
35 և 60 (35,60)=5
15 և 50 (15,50)=5
4 և 170 (4,170)=2