Օրվա գործունեություն․
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Թեմա՝ Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ և ամենամեծ ընդհանուր բաժանարար
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի
բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը
կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Ամենամեծ ընդհանուր բաժանարարի նշանը կլոր փակագիծն է՝ ( ):
Օրինակ՝ Գտեք 10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
1-ին տողում գրենք 10-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ
տողում գրենք 15-ի բոլոր բաժանարարները՝
10՝1,2,5,10
15՝1,3,5,15։
10 և 15 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 5 է, գրում ենք այսպես՝ (10,15)=5։
- Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բազմապատիկ է, կոչվում է այդ թվերի ընդհանուր բազմապատիկ։
Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը
կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ։
Երկու բնական թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը
նշանակելու համար օգտագործում ենք քառակուսի փակագծեր՝ [ ]։
Օրինակ՝ Գտեք 4 և 10 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
1-ին տողում գրենք 4-ի բազմապատիկները,
իսկ 2-րդ տողում գրենք 10-ի բազմապատիկները
4՝ 4,8,12,16,20,24,28,32,36,40,․․․
10՝ 10,20,30,40,50,60,․․․
20 և 40-ը 4-ի և 10-ի ընդհանուր բազմապատիկներ են, 20-ը այդ թվերի
ամենափոքր ընդհանուր բազմապատիկն է։
Գրում ենք այսպես՝ [4,10]=20
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
- 4 և 16 [4,16]=16
- 15 և 6 [15,6]=30
- 28 և 7 [28,7]=28
- 27 և 3 [27,3]=27
- 7 և 3 [7,3]=21
- 60, 3 [60,3]=60
- 7 և 9 [7,9]=63
- 3 և 19 [3,19]=57
- 8 և 12 [8,12]=24
- 60 և 12 [60, 12]=60
- 50, 250 [250,50]=250
- Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
- 21, 7 (21,7)=7
- 28 և 35 (28,35)=7
- 240 և 40 (240,40)=40
- 32 և 16 (32,16)=16
- 2 և 9 (2,9)=1
- 19 և 5 (19,5)=1
- 17 և 8 (17,8)=1
- 24 և 16 (24,16)=8
- 35 և 45 (35,45)=5
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
45,3 [45,3]=15,
66, 4 [66,4]=2
Գտեք տրված թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:
32,16 [32,16]=32
100,50 [100,50]=100