Ամենամեծ ընդհանուր բաժանարար
Յուրաքանչյուր բնական թիվ, որի վրա բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար։
Օրինակ՝
12-ի բաժանարարներն այն թվերն են, որոնց վրա 12-ը բաժանվում է առանց մնացորդի։
12-ը առանց մնացորդի բաժանվում է 1, 2, 3, 4, 6, 12 թվերի վրա, ուրեմն 1, 2, 3, 4, 6, 12 թվերը 12-ի բաժանարարներն են։
Այժմ 1-ին տողում գրենք 12-ի բոլոր բաժանարարները, իսկ 2-րդ տողում գրենք 34-ի բոլոր բաժանարարները՝
12-1,2,3,4,6,12
34-1,2,17,34
1-ը և 2-ը 12-ի և 34-ի ընդհանուր բաժանարարներն են, 2-ը այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարն է։
Այն բնական թիվը, որը տրված բնական թվերից յուրաքանչյուրի բաժանարար է, կոչվում է նրանց ընդհանուր բաժանարար։
Տրված բնական թվերի ընդհանուր բաժանարարներից ամենամեծը կոչվում է նրանց ամենամեծ ընդհանուր բաժանարար։
Երկու բնական թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը նշանակելու համար օգտագործում ենք փակագծեր՝ ( )։
Գրում ենք այսպես՝ (12,34)=2
Առաջադրանքներ
- Գտեք տրված թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
- 15 և 18 (15,18)=3
- 24 և 16 (24,16)=8
- 18 և 24 (18,24)=6
- 240 և 60 (240,60)=60
- 250 և 50 (250,50)=50
- 4 և 7 (4,7)=1
- 5 և 11 (5,11)=1
- 14 և 9 (14,9)=1
- 25 և 5 (25,5)=5
- 16 և 32 (16,32)=16
- 10 և 8 (10,8)=2
- 20 և 24 (20,24)=4
- 100 և 20 (100,20)=20
- 6 և 7 (6,7)=1
- 150 և 30 (150,30)=30
- 18 և 36 (18,36)=18
- 15 և 40 (15,40)=5
- 40 և 70 (40,70)=10
- 28 և 18 (28,18)=2
Խնդիր
Հեռուստամրցույթին մասնակցելու համար հավաքված մեծահասակներից և երեխաներից թիմեր պետք է կազմեն այնպես, որ բոլոր թիմերում լինեն հավասար քանակով մեծահասակներ և հավասար քանակով երեխաներ։ Ամենաշատը քանի՞ այդպիսի թիմ կարելի է կազմել 45 մեծահասակներից և 54 երեխաներից։
Լուծում՝ (45,54)=9 Պատ.՝9