12 փաստ աշխարհի լեզուների մասին 08.12.2021

  1. Աշխարհի ամենաերկար այբուբենն ունի կամբոջերենը՝ 74 տառ:

  1. Մի ժամանակ ամպերսենդ (&) նշանը անգլերենի այբուբենի տառ էր:

  1. Տակի լեզուն, որը տարածված է Ֆրանսիական Գվինեայում բաղկացած է ընդամենը 340 բառից:

  1. Բենջամին Ֆրանկլինը 18-րդ դարում անգլերեն լեզվում գտել էր drunk (արբած) բառի 200 հոմանիշ:

  1. Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է:

  1. ՄԱԿ-ում ընդունված է 6 պաշտոնական լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն, ռուսերեն և իսպաներեն:

  1. Չինարեն լեզվի «Մանդարին» անվանմամբ բարբառը աշխարհի ամենատարածված լեզուն է: Այդ լեզվով խոսում են ավելի քան 885 միլիոն մարդ: Երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 միլիոն, երրորդը՝ անգլերեն – 322 միլիոն:

  1. Աֆրիկական մայրցամաքում ավելի քան 1000 տարբեր լեզու գոյություն ունի:

  1. Չինարենը ունի ավելի քան 40 000 հիերոգլիֆ: ,,Դժվարություն,,, ,,անհաջողություն,, հերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հերոգլիֆով ինչ ,,կին,, բառը:

  1. Հոգևորականները, իրավաբանները և բժիշկները իրենց առօրյայում օգտագործում են մոտ 15000 բառ: Որակավորված աշխատողները՝ 5000-7000 բառ, իսկ ֆերմերները՝ մոտ 1600 բառ:

  1. Վիրուս բառը լատիներենից թարգմանած նշանակում է թույն, իսկ անտոլոգիան՝ ծաղկեփունջ:

  1. Աշխարհի լեզուների մեծ մասում մայր բառը սկսում եմ «Մ» տառով:

Ես ամենաշատը զարմացա այս փաստից՝

Պապուա Նոր Գվինեայի բնակիչները խոսում են մոտ 700 լեզվով: Դա մոտավորապես աշխարհի բոլոր լեզուների 15% է: Սկզբում ես մտածեցի, որ 700 լեզուն աշխարհի բոլոր լեզուներն են:

Վերջից լուծվող խնդիրներ 08.12.2021

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Վերջից  լուծվող  խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։ Լուծում՝ 34*3=102, 102+2=104: Պատ.՝ 104

  1. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։
  2. Լուծում՛ Պատ՛ 20
  3. 5×4=20
  4. 40+20=60
  5. 60:3=20

  1. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։
  2. Լուծում՛ Պատ՛15
  3. 125:5=25
  4. 25+10=35

  1. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։Լուծում՛ Պատ՛ 73
  2. 111+89=200
  3. 200-127=73

  1. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։
  2. Լուծում՛ Պատ՛ 112
  3. 419-83=336
  4. 336:3=112

  1. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
  2. Լուծում՛ Պատ՛ 157
  3. 60×5=300
  4. 300+14=314
  5. 314:2=157

  1. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։
  2. Լուծում՛ Պատ՛ 105
  3. 200+10=210
  4. 210:2=105

  1. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
  2. Լուծում՛ Պատ՛ 510
  3. 2020+20=2040
  4. 2040:4=510

Բաժանարար թեմայից վերհիշենք՝

9․ Քանի՞ բաժանարար ունի 35-ը։ 1,5,7,35: Պատ.՝ 4 բաժանարար:

10․ Քանի՞ բաժանարար ունի 28-ը։1,2,4,28,14,7:Պատ.՝ 6 բաժանարար:

11․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Եթե իմ տարիքը բազմապատկենք 2-ով, ստացված թվից հանենք 14, կստանանք 4: Գտնել իմ տարիքը:

Լուծում՝

4+14=18,

18:2=9:

Պատ.՝ Ես 9 տարեկան եմ:

  1. Եթե ընկերոջս մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ հանենք 20-ով, ապա կստանանք 140։ Ո՞րն է այդ թիվը։ Լուծում՝ 140+20=160 160:20=8 Պատ.՝ 6

Քանի՞ բաժանարար ունի 100-ը:1,100,10,5,50,20,25,2,4, Պատ.՝ 9 բաժանարար:

Քանի՞ բաժանարար ունի 10-ը: 1,5,2,10: Պատ.՝ 4 բաժանարար: