Սանդղակներ և կորդինատային ճառագայթ 06.12.2021

Սանդղակներ ու  կոորդինատային ճառագայթ

Սիրելի սովորողներ  սանդղակի ամենապարզ տեսակը ուղղի հատված է, որը գծիկներով բաժանված է հավասար մասերի։ Սանդղակի հարևան գծիկների միջև եղած հատվածը կոչվում է բաժանում։ Մեկ բաժանումը համապատասխանում է չափման ընտրված միավորին։

Դիտարկենք մի ճառագայթ, որը սկիզբ է առնում Օ կետից, և մի հատված, որը կկոչենք միավոր հատված։ Ճառագայթի վրա, Օ կետից սկսած,  հաջորդաբար  նշենք  կետեր այնպես, որ ցանկացած 2 հարևան   կետերի  հեռավորությունը հավասար լինի միավոր հատվածի երկարությանը։

Կոորդինատային ճառագայթ՝

O     1               2    3    4       5      6               7   8     9      10   11 

միավոր հատված

Կետի մոտ գրված թվերին անվանում են կետի կոորդինատներ։ Օրինակ՝ C կետի կոորդինատը հավասար է 5-ի։

C(5)


                 1   2    3     4       5     6   7  8   9       10    11   12

Սիրելի սովորողներ, այսօրվա ձեր աշխատանքը սա   է։

Առաջադրանքներ

  1. Ո՞ր  թվերին   են   համապատասխանում   A,B,C,D,E,F    կետերը կոորդինատային ճառագայթի վրա․

A=1

B=5

C=9

D=11

E=12

F=15

  • Ի՞ն չ կոորդինատներ ունեն   A և B կետերը ։ Ի՞նչ կոորդինատներ ունեն A և B կետերի միջև նշված կետերը։

A=5

B=10

Միջև  եղած  կետեր՝

1-7

2-9

  • A(150) , B(360) և C(30) կետերից ո՞րն է կոորդինատային

ճառագայթի վրա ավելի աջ գտնվում, իսկ ո՞րն է ավելի ձախ գտնվում։

360-գտնվում է  աջ, իսկ  30-ը  ձախ։

  • Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(15) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը, իսկ  ի՞նչ ամենափոքր կոորդինատ կարող է ունենալ B կետը։

Ամենամեծ-14

Ամենափոքր-0

  • Գծե՛ք Օ կետից սկիզբ առնող կոորդինատային ճառագայթ։ 10մմ երկարություն ունեցող  հատվածը վերցրե ՛ք   որպես միավոր հատված և ճառագայթի վրա նշե՛ք հետևյալ թվերին համապատասխանող կետերը․

ա)0,1,2,3,4,5,6

բ)0,3,6,9

գ)0,2,4,6,8

6․ Գտե՛ք այն 4 թվերը, որոնք գրված պետք է լինեն չափիչ սարքի սանդղակի վրա։

280

0                                                          420

350,70,280, 420,140

  • Բերե՛ք  չափիչ  սարքերի  մի քանի  օրինակ և ասե՛ք, թե        չափման ինչ միավորի են համապատասխանում այդ սարքերի սանդղակների բաժանումները։

Մետր-չափում  է  սմ, մետր  և  մմ։

Քանոն-չափում  է  սմ  և մմ։

  • Գծե՛ք ՕA և ՕB տարբեր ճառագայթներ այնպես, որ ա)դրանք լինեն միևնույն ուղղի ճառագայթներ,

բ) դրանք միևնույն ուղղի ճառագայթներ չլինեն։

  • Տրված են 4 կետեր, որոնցից ոչ մի 3-ը չեն գտնվում մի ուղղի վրա։ Յուրաքանչյուր 2 կետով ուղիղ են տարել։ Քանի՞ ուղիղ է տարված։
  • Գծե՛ք 5սմ երկարությամբ մի AD հատված։ Նրա վրա նշե՛ք այնպիսի B և C կետեր, որ ստացված AB և CD հատվածների համար ունենանք՝

|AB| =2սմ և |CD|=3սմ։

Հավելյալ առաջադրանքներ.

  1. Քանի՞ բաժանարար ունի 40-ը։Պատ.՝ 8
  2. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։Պատ.՝ 5
  3. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։Պատ՝. 6
  4. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։Պատ.՝ 8
  5. Գտիր 34 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։Պատ.՝ 34+1+34=69
  6. Գտիր 65 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։Պատ.՝ 65+1+65=131

Leave a comment