բՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021-ի սեպտեմբերի 1-ից դեկտեմբեր առաջին կիսամյակ

hfjhg
загруженное

Երկրի պտույտն իր Առանցքի և արեգակի շուրջ

Ինչպես արդեն գիտեք, Երկիր մոլորակը պտտվում է և իր առանցքի, և Արեգակի շուրջը: Իր առանցքի շուրջ պտտվելը ակնառու կարող եք տեսնել նրա մոդելի’ գլոբուսի օրինակով:
Երկրի վրա տեղի ունեցող որոշ երևույթներ բացատրվում են Երկրի’ իր առանցքի շուրջ պտույտով: Օրինակ’ գիշերվա և ցերեկվա հերթափոխումը: Երկիրը լուսավորվում է Արեգակից: Եվ քանի որ այն գնդաձև է, բնականաբար միաժամանակ ամբողջապես չի կարող լուսավորվել: Լուսավորվում է այն մասը, որն ուղղված է դեպի Արեգակը: Բայց քանի որ այն պտտվում է իր առանցքի շուրջ, ուստի նրա բոլոր կողմերը հերթականությամբ ուղղվում են դեպի Արեգակն ու լուսավորվում: Պտույտի այդ պահին Արեգակին ուղղված կողմում կլինի ցերեկ, իսկ հակառակ կողմում’ գիշեր: Բնականաբար ցերեկն ու գիշերը հերթափոխում են միմյանց:

Իր առանցքի շուրջը Երկրի պտույտն անվանում են օրական պտույտ, իսկ Արեգակի շուրջը’ տարեկան պտույտ:
Այդպես են կոչվում, որովհետև Երկիրն իր առանցքի շուրջը մեկ լրիվ պտույտը կատարում է մեկ օրում (24 ժամում), իսկ Արեգակի շուրջը’ մեկ տարում: Տարվա տևողությունը 365 օր 5 ժամ 48 րոպե 46 վայրկյան է: Այն ուղին, որով շարժվում է մոլորակը, կոչվում է ուղեծիր։ Այլ կերպ ասած’ դա նրա հետագիծն է: Արեգակի շուրջը Երկրի պտտման ուղեծիրն ունի ձվածրի տեսք:

Երկրի տարեկան պտույտով է պայմանավորված նաև տարվա չորս եղանակների (գարուն, ամառ, աշուն, ձմեռ) կանոնավոր հերթափոխը:
Ուշադրություն դարձրեք, որ Երկրի պտտման առանցքը միշտ մնում է թեքված նույն դիրքով: Երկրի շարժման ընթացքում նրա մակերևույթի տարբեր մասեր տարբեր չափով են լուսավորվում Արեգակից: Այն կիսագնդում, որով Երկիրն ուղղված է դեպի Արեգակը, ամառ է, իսկ մյուս կիսագնդում’ ձմեռ:
Հունիսի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը: Դեկտեմբերի 22-ին հյուսիսային կիսագնդում լինում են ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը, իսկ հարավային կիսագնդում’ հակառակը: Սեպտեմբերի 23-ին ու մարտի 21-ին գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այդ օրերին Երկրի երկու կիսագնդերը հավասարապես են լուսավորվում Արեգակից ընկնող ճառագայթներով և հավասարապես ջերմություն ստանում:
Այլ է պատկերը բևեռներում. մարտի 21-ից մինչև սեպտեմբերի 23-ը (վեցամիս) Հյուսիսային բևեռում ցերեկ է, որը կոչվում է բևեռային ցերեկ: Այդ նույն ժամանակամիջոցում Հարավային բևեռում գիշեր է, որը կոչվում է բևեռային գիշեր:
Սեպտեմբերի 23-ից մինչև մարտի 21-ը Հյուսիսային բևեռում լինում է բևեռային գիշեր, իսկ Հարավայինում’ բևեռային ցերեկ:

https://wordpress.com/view/mnacakanyan.school.blog Նյութերի երեք հիմնական տեսակները

Ինչ է բնությունը

скачанные файлы (1)
скачанные файлы

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում’ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ’ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ. ԴԻՏՈՒՄ, ՓՈՐՁ, ՉԱՓՈՒՄ

скачанные файлы (2)

Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններր: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:

Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազ­դեցությունր մարդու առողջության վրա:

Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները։ Դիտումը, փորձը, չափումները։
  1. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ: Դիտումը այն է, երբ մարդը իր զգայարանների միջոցով ճանաչում, դիտարկում է տարբեր բնական երևույթներ։

  1. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից: Փորձը դիտումից տարբերվում է նրանով, որ մենք միայն չենք դիտարկում, այլ կարող ենք փորձել, միջամտել երևույնթերին, հետազոտություններ անել։

  1. Թվարկեք երկարության ժամանակի, զանվածի չափման միավորները: Երկարության չափման միավորներն են՝ մմ, սմ, դմ, կմ, մ։ Ժամանակի չափման միավորներն են՝ վայրկյան, րոպե, ժամ, օր, ամիս, տարի, դար։ Զանգվածի չափման միավորներն են՝ գր․, կգ, ց․, տ․։

Leave a comment