Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն
Եթե մեզ հետաքրքրում է միայն առարկայի երկարությունը, ապա այն կարելի է պատկերել հատվածի տեսքով:
- Դրա համար նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը, դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով հատված: Ասում են AB հատված:
A B
- Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,…
- Սովորաբար հատվածի երկարությունը նշանակելու համար օգտագործում են երկու գծիկ:
Օրինակ՝ | AB |=9սմ:
Հատվածի հիմնական հատկությունը՝
- Հատվածի երկարությունը փոքր է նրա ծայրակետերը միացնող ցանկացած ուրիշ գծի երկարությունից:
- Երկու կետերը միացնող հատվածի երկարությունը կոչվում է այդ կետերի հեռավորությունը:
Ճառագայթ– ունի սկիզբ, բայց չունի վերջ
A
A ճառագայթ
Օրինակ՝ արևի ճառագայթը
Ուղիղ-չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ
Օրինակ՝ հորիզոնը
a
a ուղիղ
A B
AB ուղիղ
Հարթ, սահմաններ չունեցող մակերևույթներն անվանում են հարթություններ։
Օրինակ՝ անապատը, ծովի մակերևույթը։
Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղներ կա՛մ հատվում են, կամ ո՛չ։
Միևնույն հարթության վրա գտնվող 2 ուղիղները, որոնք չեն հատվում, կոչվում են զուգահեռ ուղիղներ ։
| Հատվող ուղիղներ |
| զուգահեռ ուղիղներ |
Հարթության վրա գտնվող յուրաքանչյուր պատկեր կոչվում է երկրաչափական պատկեր։
Մաթեմատիկայի այն բաժինը, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերները և նրանց հատկությունները, կոչվում է երկրաչափություն։
Հարցեր և առաջադրանքներ
- Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա: Պատ.՝

Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայամաններին`
| AB |=2սմ 4մմ, | CD |=3սմ 4մմ:
Գտեք AB և CD հատվածների գումարը։ Պատ.՝

- C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի երկարությունը 3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:Պատ.՝ 4
- Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:

- Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:

- Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։

- Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։

- Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը:
5 - Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ 2 կետ։ Քանի՞
հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։
10.Զուգահեռ ուղիղներից մեկի վրա վերցնենք A և B
կետերը, մյուսի վրա՝ C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD
հատվածները հատվել։
11.Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում
սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի
Ընդամենը քանի՞ հատված է պատկերված:
Պատ՝․ 6: