Հատված, նրա երկարությունը, ճառագայթ, ուղիղ, հարթություն 01.12.2021

Հատված, նրա երկարությունը,  ճառագայթ, ուղիղ, հարթություն

Եթե մեզ հետաքրքրում է միայն առարկայի երկարությունը, ապա այն կարելի է պատկերել հատվածի տեսքով:

  • Դրա համար նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը, դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով հատված: Ասում են AB հատված:

A                                    B

  • Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,…
  • Սովորաբար հատվածի երկարությունը նշանակելու համար օգտագործում են երկու գծիկ:

Օրինակ՝ | AB |=9սմ:

Հատվածի հիմնական հատկությունը՝

  • Հատվածի երկարությունը փոքր է նրա ծայրակետերը միացնող ցանկացած ուրիշ գծի երկարությունից:
  • Երկու կետերը միացնող հատվածի երկարությունը կոչվում է այդ կետերի հեռավորությունը:

Ճառագայթ– ունի սկիզբ, բայց  չունի վերջ


A

A ճառագայթ

Օրինակ՝ արևի ճառագայթը

Ուղիղ-չունի ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ

Օրինակ՝ հորիզոնը

 a                                                                                             

a    ուղիղ

A                                           B

       AB ուղիղ

Հարթ,      սահմաններ    չունեցող   մակերևույթներն   անվանում   են հարթություններ։

Օրինակ՝         անապատը,  ծովի մակերևույթը։

Միևնույն   հարթության վրա գտնվող  2 ուղիղներ կա՛մ հատվում են, կամ ո՛չ։

Միևնույն   հարթության վրա գտնվող  2 ուղիղները, որոնք չեն հատվում, կոչվում են զուգահեռ  ուղիղներ ։

Հատվող  ուղիղներ
զուգահեռ  ուղիղներ

 

Հարթության  վրա  գտնվող   յուրաքանչյուր   պատկեր  կոչվում  է երկրաչափական  պատկեր։

Մաթեմատիկայի  այն  բաժինը,   որն  ուսումնասիրում է երկրաչափական  պատկերները   և  նրանց հատկությունները,    կոչվում   է   երկրաչափություն։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գծեք մի AB հատված և նշեք որևէ 3 կետ, որոնք չեն գտնվում այդ հատվածի վրա, և որևէ 2 կետ, որոնք գտնվում են այդ հատվածի վրա: Պատ.՝

Գծեք այնպիսի AB և CD հատվածներ, որոնք բավարարեն հետևյալ պայամաններին`

| AB |=2սմ 4մմ,     | CD |=3սմ 4մմ:

Գտեք AB և CD հատվածների գումարը։ Պատ.՝

  • C կետը գտնվում է AB հատվածի վրա: Հայտնի է, որ CB հատվածի երկարությունը  3 անգամ փոքր է հատվածի երկարությունից: Որքա՞ն է հատվածի երկարությունը, եթե | AB |=12 սմ:Պատ.՝ 4
  • Գծեք մի հատված, որի երկարությունը 3 սմ-ով մեծ կլինի 4 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
  • Գծեք մի հատված, որի երկարությունը 2 անգամ մեծ կլինի 3 սմ երկարություն ունեցող հատվածի երկարությունից:
  • Հայտնի է, որ |AB|=4 սմ, |BC|=7 սմ։ Գտեք AC հատվածի երկարությունը։
  • Կարո՞ղ են մի կետից սկիզբ առնել միա քանի ճառագայթներ։ Եթե այո, պատկերել դրանք։
  1. Քանի՞ հարթ մակերևույթից է կազմված ակվարիումը:
    5
  2. Գծե՛ք մի ուղիղ և նրա վրա նշե՛ք որևէ 2 կետ։ Քանի՞
    հատված և քանի՞ ճառագայթ կստացվի։


    10.Զուգահեռ ուղիղներից մեկի վրա վերցնենք A և B
    կետերը, մյուսի վրա՝ C և D կետերը։ Կարո՞ղ են արդյոք AB և CD
    հատվածները հատվել։

    11.Միևնույն կետով տարե՛ք 2 տարբեր ուղիղներ։ Այդ կետում
    սկզբնավորվող քանի՞ ճառագայթ կստացվի

Ընդամենը քանի՞ հատված է պատկերված:

Պատ՝․ 6: