մԱԹԵՄԱՏԻԿԱ 24.11.2021

24.11.2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Ինքնաստուգում

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 21 է, թերի քանորդը՝ 10,
մնացորդը՝ 6։ Լուծում՝ 21*10=210, 210+6=216:
2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 186 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։ Լուծում՝ 186-1=185, 185:5=37:
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։ Լուծում՝ 33*4=132, 132+3=135:
4) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 126 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 2։Լուծում՝ 126-2=124, 124:4=31

5)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 19,
մնացորդը՝ 5։ Լուծում՝ 17*19=323, 323+5=328:
6) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 158 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 2: Լուծում՝ 158-2=156, 156:3=52:

7) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
3-ի բաժանելիս։Պատ.՝ 2

8)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
25-ի բաժանելիս։ Պատ.՝ 24

9)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
106-ի բաժանելիս։ Պատ.՝ 105

10) Առանձնացրեք 4-ի բաժանվող թվերը.

1000, 1785, 2924, 30261, 2820, 34581, 3565, 2812, 4533:

4-ի բաժանվող թվերը. 1000, 2924, 2820, 2812:

Կրթահամալիրի հոմանիշները 24.11.2021

Առաջին հերթին ես կարծում եմ, որ մեր դպրոցը տարբերվում է բլոգավարության ուսուցմամբ, որովհետև ուրիշ դպրոցներում չկա բլոգավարություն: Մենք ավելի շատ ենք գնում ճամփորդության: Մենք շատ-շատ-շատ բաներով տարբերվում ենք այլ դպրոցներից:Մեր դպրոցում կա նաև ագարակ, որտեղ խնամում ենք կենդանիներին: Մենք նաև ունենք լողավազան, որտեղ լողում ենք: Մեր դպրոցը շատ հարուստ է խոտածածկ այգիներով, որտեղ կան շատ ծաղիկներ, պտղատու ծառեր:Մեր կրթահամալիրում նաև կա գինեգործական մառան, որտեղ տրորում ենք խաղողը և մյուս մրգերը, որոնցից ստանում ենք գինի:Մեր կրթահամալիրը տարբերվում է նրանով որ մեր դպրոցում, կան բազմազան ծեսեր՝ թթուդրիկի ծես, հարիսայի ծես, ամանորյա տոնակատարություններ: Ես սիրում եմ մեր դպրոցը:

  1. Միաբանություն
  2. Կրթական պարտեզ
  3. Արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա
  4. Մրջնանոց
  5. Արշավախումբ
  6. Ընտանիք
  7. Համույթ
  8. Ծաղկանոց
  9. բակ-պարտեզ
  10. Պատուհան-լուսամուտ
  11. աթոռ-նստարան
  12. Լանջ-խոտ
  13. Մաթեմ-մաթեմաթիկա
  14. Համակարգիչ-թվային գործիք
  15. Համակարգչային խաղեր-ռոբոտաշինություն
  16. ջերմոց-լաբորատորիա
  17. Սպորտ-լող, հեծանիվ
  18. Կոմիտաս-երգ, պար
  19. Երաժշտական կենտրոն-դաշնամուր, ջութակ
  20. Լողավազան
  21. Ճաշարան
  22. Առողջ սնունդ
  23. Քանդակ
  24. Կավագործություն
  25. Ծառատունկ
  26. Կարատե, շախմատ
  27. Ճամփորդություններ
  28. Բժշկական սենյակ
  29. Ֆլեշմոբ
  30. Ազատ հագուստ
  31. Բլոգավարություն
  32. ելեկտրոնային
  33. ուսումնական ճամբար
  34. քարից ճանապարհ
  35. Նկուղ
  36. outlook

Խաչբառ Սեբաստացի 23.11.2021

Գտիր 10000 և 5-ի քանորդը՝  10000:5=2000=Ս

Գտիր 10-ի ½ մասը 10։2=5Ե

Գտիր 4-ի ½  մասը 4:2=2Բ
 
Գտիր 4-ի 4/4 մասը 4։4=1=Ա

Գտիր 1000-ի ½ մասը 1000×2=2000=Ս

Գտիր 16000-ի ¼ մասը 16000։4=4000Տ

Գտիր 4-ի 10/10 մասը 10։10=1=Ա

Գտիր 3000-ի և 2-ի արտադրյալը 2×3000=6000Ց

Գտիր 3500-ի և 2-ի արտադրյալը 2×3500=7000Ի
Այս խնդիրները կազմել են

Մնացորդով բաժանում 23.11.2021

23.11.2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կրկնենք անցածը։

Թեմա՝ մնացորդով բաժանում։

Ոչ բոլոր թվերն են ամբողջությամբ բաժանվում մեկ ուրիշ թվի վրա։ Նման դեպքում բաժանման արդյունքում ստանում ենք թերի քանորդ ու մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար*թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարար, 3-ը՝ թերի քանորդ, իսկ 2-ը՝ մնացորդ։

17=5*3+2

5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4 մնացորդ։

Առաջադրանքներ։

Օրինակներ՝

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 2։

11*3+2=35

Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 16 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։

(16-1):5=15:5=3

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 1։ Լուծում՝ 13*6=78, 78+1=79:
2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 155 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։ Լուծում՝ 155-3=152,152:4=38:
3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 42 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 5։ Լուծում՝ 42*6=252, 252+5=257:
4) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 159 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 4։ Լուծում՝ 159-4=155, 155:5=31:

5)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 18 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 7։ Լուծում՝ 18*11=198, 198+7=205:
6) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 126 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 5: Լուծում՝126-5=121, 121:11=11:

7) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
35-ի բաժանելիս։ Պատ.՝ 34

8)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
18-ի բաժանելիս։ Պատ.՝ 17

9)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
101-ի բաժանելիս։Պատ.՝100

10) Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Իմ կազմած առաջադրանքները

Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 3,
մնացորդը՝ 2։

11*3+2=35

Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 16 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 1։

(16-1):5=15:5=3

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 23 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

23×5=115

155+3=118


2) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 156 է, թերի քանորդը՝ 8,
մնացորդը՝ 4։

156-4=152

152:8=19


3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 63 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։

63×9=567

567+7=574


4) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 756 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 8։

756-8=748

748:11=68

5)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 113 է, թերի քանորդը՝ 12,
մնացորդը՝ 10։

113×12=1356

1356+10=1366


6) Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 245 է, թերի քանորդը՝ 11,
մնացորդը՝ 3։

245-3=242

242:11=22

Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
67-ի բաժանելիս։ Պատ.՝ 66

Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։ Պատ.՝ 14

Արտագրություն համակարգչի մեջ ինքնակրթություն

Համո Սահյան

Կոմիտաս

Քո երգերի մեջ գութանի վար է,

Ծիրանի ծառ է ու խնկի ծառ,

Սիրավոր լոր է ու Սոնա յար է,

Թուխ այտի խալ է ու ծնկի ծալ:

Մոր լցված աչքը որդու գալուն է,

Շեմքի քարին է զրկված հարկի,

Ամպոտ երկինք է, ձյունոտ գարուն է,

Կուց-կուց արուն է արոր հավքի :

Կրակի բոցը դանդաղ մարում է,

Մեռնող սրտի պես դանդաղ բաբախում,

Եվ կրակի մոտ տխուր մայում է

Մատաղի գառը վանքի բակում…

Ծանր նստել ու հոնքը կախել է

Տանտիրոջ տերը – հոգսը խրթին:

Արևի շողքը երդից կաթել է

ՈՒ փշրվել է թոնրի շրթին:

Ճաշթողի պահ է, սուփրան փռած է,

Քրտնած գավաթ է, համեմ ու հաց:

Դեզի շվաքում երեխի լաց է,

Դեզին Թիկնած է հարսը շիկնած …

Լուսնյակ գիշեր է, կավե կտուր է,

Կավե սափոր է, կավե գավաթ:

Լացող սրտի մեջ լավի սարսուռ է,

Լավի կարոտ է, լավի հավատ…

Գաղթը մոտիկ է, բախտը հեռու է,

Հոգնած ճամփա է ու հոգնած ոտք:

Ցավն՝ անտակ, հույսը ցամաք առու է

Խոսքերը լաց են, լացը՝ աղոթք:

Այսպես է երգը… Երգը հնչում է,

ՈՒ ներշնչվում են ցամաք ու ծով,

Մի բուռ երգի մեջ ապրում, շնչում է

Անդարձ աշխարհն իր անցուդարձով:

Հասուն արտ

Հասուն արտ

Արտըս ոսկո՜ւն է…
Նըման բոցերու
Ցորենն է բըռնկեր`
Առանց այրելու:

Արտըս ոսկո՜ւն է…
Երկինքն է կըրակ.
Հողը խորխոլած
Ծըղոտներուն տակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Քառաշար հասկեր
Քառաշար սաթով
Արև՛ են հագեր:

Արտըս ոսկո՜ւն է…
Բոռ, մեղու, պիծակ,
Քիստերուն մեջեն
Կ’անցնին զերդ փայլակ:

Արտըս ոսկո՜ւն է…
Մերթ կ’ելլե, հովեն,
Դեղձանիկ մը, թի՛ռ,
Ոսկեծուփ ծովեն:

Օրո՜ր, ոսկո՛ւն արտ,
Օ՜ր տուր, հասո՛ւն արտ,
Գամ ոսկիդ հնձեմ
Մանգաղով արծաթ:

Այդ ոչինչը ես եմ

Տեքստից դո՛ւրս գրի՛ր բաղադրյալ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկել։ Չմոռանա՛ք դիտարկել կատարված հնչյունափոխությունները։ Արև+ել+(ք), Միջօրեի, կիսափակ+կես+ա+փակ,քաղաքապետ, շ(ը)րջապատված շուրջ+ա+պատված, շ(ու)քախումբ, շուք+ա+խումբ, նահանգապետ, փոքրարքա:

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում , պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….

Լավ ու վատը իմ դպրոցում

Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես կուզենայի որ դու կազմես քո դասացուցակը, չեմ սիրում, որ դասամիջոցին գոռում են: Շատ-շատ եմ սիրում մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն: Ես այս դպրոցում սովորում եմ արդեն վեց տարի: Ունեմ ընկերներ, բայց ամենամոտ ընկերս Ալենն է: Ես նրան շատ եմ սիրում: Սիրում եմ մեր դպրոցի ագարակը, որոովհետև ամեն ուրբաթ առաջին ժամը, գնում եմ ագարակ և սիրում շներին, նրանց խնամում:Կուզենայի, որ մեր դպրոցում շատ-շատ սիրվեր շախմատը և այն լիներ շատ խորացված: Բոլոր երեխաները խաղային շախմատ, բասկետբոլ և ֆուտբոլ: Դաստանուները բարի են: Ես նաև սիրում եմ մեր դպրոցի ճամփորդությունը: Որովհետև ես գիտեմ, թե ովքերեն գալու իմ հետ ճամփորդության:Լինում ենք ազատ, խաղում ենք, բայց Արատեսում գիշերը միշտ խարույկ ենք անում և խորոված ուտում: Բայց ես նրանով եմ տարբերվում բոլորից Արատեսում, որ ես շատ եմ սիրում մտնել քնապարկի մեջ:

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ 18.11.2021

Թվերը գրելու հնամենի եղանակը

Թվերի գրառումը  հայերենի այբուբենի տառերով

ԱԲԳԴԵԶԷԸԹ
123456789
ԺԻԼԽԾԿՀՁՂ
102030405060708090
ՃՄՅՆՇՈՉՊՋ
100200300400500600700800900
ՌՍՎՏՐՑՒՓՔ
100020003000400050006000700080009000

Օգտվելով  այս  աղյուսակից  լուծեք  խաչբառը

Խաչբառ

Հարցերը լուծեք   բանավոր և  ներկայացրեք  հայերենի այբուբենի տառերով․

Հորիզոնական

  1. Գտեք  բաժանելին, եթե բաժանարարը 33 է, թերի քանորդը՝ 6, մնացորդը՝ 2: Լուծում՝ 33*6+2=200
  2. Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 323 է, թերի քանորդը՝ 8, մնացորդը՝ 3: Լուծում՝ 323-3=320, 320:8=40:
  3. Գտեք   ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝  2 սմ, 5 սմ, 2 սմ։ Գրել միայն թվային մասը։  Լուծում՝ 2*5*2=20:
  4. Ի՞նչ  ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը           10-ի բաժանելիս։ Պատ.՝ 9
  5. Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։  1
  6. Գտեք 25000-ի 1/5 մասը:   Պատ.՝ 5000

Ուղղաձիգ

  1. Գտեք   2500-ի  4/5 մասը։ Պատ.՝ 125
  2. Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի  տարբերության  հնգապատիկը։  Պատ.՝ 5
  3. Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։  Պատ.՝ 2
  4. Գտեք ամենափոքր հնգանիշ թվի  և  ամենափոքր բնական թվի հնգապատիկի  քանորդը։  Լուծում՝ 10000:5=2000:
  5. Ի՞նչ  թիվ է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը փոքրացնենք 4 անգամ, արդյունքից հանենք ամենամեծ եռանիշ թիվը, կստանանք ամենափոքր բնական թիվը։ Պատ.՝ Սոնան մտապահել էր 3996:
  6. Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։  Պատ.՝3
  7. Որքանո՞վ կմեծանա  եռանիշ թիվը, եթե նրան  ձախից կցագրենք 6  թվանշանը։  396, 6396: Թիվը մեծացավ 6000-ով:
  8. Երկու արկղերում կա 30 գնդակ։ Քանի՞  գնդակ կա առաջին արկղում, եթե առաջին արկղից երկրորդի մեջ դնենք 10 գնդակ, իսկ երկրորդից առաջինի մեջ՝ 5 գնդակ, ապա երկու արկղերում հավասար քանակով գնդակներ կլինեն։ Պատ.՝ 20-առաջին երկրորդ-10:
    Ս 
    ե 
    բ 
Մխիթար
    Ս 
    տ 
    ա 
    Ց 
    ի