Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով(Բուրմունքով) լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մարդիկ չար էին ու անգութ(Անխիղճ): Մի որբ ու աղքատ(Չքավոր) մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի(Դատարկ) ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում(Պաշտպանվում) էր անձավների(քարանձավների) մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ(Գաղտնի), իր մատներով շոշափում էր ու զննում(Ուսումնասիրում) մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով.
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե(Կցանկանա), ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց(խորհուրդ տվեց) ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական(կախարդական), անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների(անօթևաների), նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ աղքատ է նա ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …
Առաջադրանքներ
- Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր: Դրանցից մի քանիսը գործածի՛ր նախադասությունների մեջ:
Թրթռուն — դողդոջուն
Անգութ — անխիղճ
Պատսպարվել — մի բանից պաշտպանվել
Ապառաժ — կարծր քարի տեսակ
Հոգեվարք — մահանալու գործընթած
թալիկ-թալիկ տալ — թռվռալ - Կարդա՛ և ընդգծի՛ր երկհնչյուն պարունակող բառերը:
Ո — որբ
Ե — երբ, եկավ, ես, եղեգն, երգ
և — առջև - Առանձնացրո՛ւ համեմատությունները և բացատրի՛ր:
Չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն — Ծաղիկները համեմատում է թիթեռների հետ, որովհետև նրանք նման են գույնով և երբ որ քամի է լինում ծաղիկները շարժվում են ոնց որ թիթեռներ։ - Լրացուցիչ աշխատանք տեքստից հանիր 15 գոյական, և 15 ածական:Գոյականներ-տղա, աղքատ, ծովափ, հրապարակ, աղբյուր, երեխա, մանուկ, մարդիկ, քար, աչք, սրինգ, չարքաշ, ծաղիկ, քաղաք, երգ:
- Ածականներ-հազարավոր, հրաշալի,անգութ, ծածուկ, անտեր, գեղեցիկ, շողշողուն, ամայի, կախարդական, պայծառ, կարկաչուն, խորհուրդ, հոտով,խորքը:
Պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես — Աղբյուրը քանի որ թռչկոտում է ոնց որ երեխան, նրան նմանացնում են մանուկի։ - Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հոմանիշներով: Միտքը ինչպե՞ս փոխվեց: Համեմատի՛ր:
Բառերը, որ ես փոխեցի միտքը չփոխվեց։ - Ընդգծված բառերը փոխարինի՛ր դրանց հականիշներով: Ի՞նչ ստացվեց: Կարդա՛ և մեկնաբանի՛ր:
Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ անբուրությամբ լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: — Միտքը դարձավ անհասկանալի
Բայց այնտեղ մադիկ չար էին ու խղճով: — Միտքը դարձավ հակասական
Մի որբ ու հարուստ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: — Միտքը դարձավ հակասական
Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ լի ժայռերի մեջ: — Միտքը դարձավ հակասական
Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և թափառում էր դաշտերի մեջ։ — Պարզապես փոխվեց միտքը:
Բայց, բոլոր մարդկանցից բացահայտ, իր մատներով շոշափում էր ու չեր ուսումնասիրում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից։ — Միտքը դարձավ հակասական
Բարի տղա, ինչ որ սիրտդ չուզի, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն: — Միտքը դարձավ անիմաստ
Այսպես խորհուրդ չտվեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը։ — Պարզապես փոխվեց միտքը:
Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին սովորական, անուշ հնչյունները: — Պարզապես միտքը դարձավ քիչ տպավորիչ:
Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տուն ունեցողների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: — Միտքը դարձավ հակասական - Առանձնացրո՛ւ պատմվածքի ,,բանալի ,, մտքերը, կարդա՛ և մեկնաբանի՛ր:
Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ:
Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ:
Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու:
Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից:
Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար:
Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շա¯տ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ-ասաց մարդու լեզվով․
— Բարի տղա, ինչ որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:
Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.
— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:
— Դու սեր ես ուզում, հրաշալի տղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր:
Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ:
Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց:
Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար:
Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց:
Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները:
Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը:
Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …