Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Ես կուզենայի որ դու կազմես քո դասացուցակը, չեմ սիրում, որ դասամիջոցին գոռում են: Շատ-շատ եմ սիրում մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն: Ես այս դպրոցում սովորում եմ արդեն վեց տարի: Ունեմ ընկերներ, բայց ամենամոտ ընկերս Ալենն է: Ես նրան շատ եմ սիրում: Սիրում եմ մեր դպրոցի ագարակը, որոովհետև ամեն ուրբաթ առաջին ժամը, գնում եմ ագարակ և սիրում շներին, նրանց խնամում:Կուզենայի, որ մեր դպրոցում շատ-շատ սիրվեր շախմատը և այն լիներ շատ խորացված: Բոլոր երեխաները խաղային շախմատ, բասկետբոլ և ֆուտբոլ: Դաստանուները բարի են: Ես նաև սիրում եմ մեր դպրոցի ճամփորդությունը: Որովհետև ես գիտեմ, թե ովքերեն գալու իմ հետ ճամփորդության:Լինում ենք ազատ, խաղում ենք, բայց Արատեսում գիշերը միշտ խարույկ ենք անում և խորոված ուտում: Բայց ես նրանով եմ տարբերվում բոլորից Արատեսում, որ ես շատ եմ սիրում մտնել քնապարկի մեջ: