Մաթեմատիկա 11.11.2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Թեմա՝ Խորանարդի մակերևույթի մակերես

Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։

Օրինակ՝ Հաշվեք  8 սմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։

Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։

8*8=64 (սմ քառ․)

64*6=384(սմ քառ․)

Paint-ով գծեք խորանարդ․

  1. Հաշվեք  12 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

12*12*12=1728 սմ խոր.

մակերևույթի մակերես ծավալ՝

12*12*6=864 սմ քառ.

  1. Հաշվեք  14 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

14*14*14=2744 դմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

14*14*6=1176 դմ քառ.

  1. Հաշվեք  19 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

19*19*19=6859 սմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

19*19*6=2166 սմ քառ.

  1. Հաշվեք  15 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

15*15*15=3375 մմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

15*15*6=1350 մմ քառ.

  1. Հաշվեք  4 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

4*4*4=64, դմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

4*4*6=96 դմ քառ.

  1. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

21*21*21=9261սմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

21*21*6=2646 սմ քառ.

  1. Հաշվեք  11 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

11*11*11=1331 դմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

11*11*6=726 դմ քառ.

  1. Հաշվեք  14 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

14*14*14=2744 մմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

14*14*6=1176 մմ քառ.

  1. Հաշվեք  21 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

21*21*21=9261 սմ խոր.

Մակերևույթի Մակերես ծավալ՝

21*21*6=2646 սմ քառ.

  1. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

1*1*1=1 դմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

1*1*6=6 դմ քառ.

  1. Հաշվեք  9 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում՝

9*9*9=729 մմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

9*9*6=486 մմ քառ.

  1. Գործնական աշխատանք․

Պատրաստեք խորանար, հաշվեք այդ խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Հաշվեք  7 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը: Լուծում՝

7*7*7=343 դմ խոր.

Մակերևույթի մակերես ծավալ՝

7*7*6=294 դմ քառ.

Ավետիք իսհակյան Ամենապիտանի բանը 10.11.2021

Ավետիք Իսահակյան․ «Ամենապիտանի բանը»

Կարդա՛ հեքիաթը և դո՛ւրս գրիր տասական բաղադրյալ և ածանցավոր բառեր։ Չմոռանաս բառերը բաղադրիչների բաժանված ներկայացնել։ Բաղադրյալ-հրաշագեղ, արդարամիտ, մեծածավալ, ամենապիտանի, ծայրեծայր, կայծքար, հացահատիկ,թանկագին, հրահան,Արևելք:

պատմվածքից դո՛ւրս գրիր ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն և դիտարկի՛ր դրանց կետադրությունը։ — Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը.

-Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

— Բարով եք եկել, անգին որդիներս:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

Տեքստից դուրս գրի՛ր հարցական նախադասությունները։

Ո՞վ կարող է առանց հացի ապրել:

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:

Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ:

Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

Գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

ածանց-կառավարություն, պալատական, բախտավոր, թագավորություն,գիտություն, ահագնություն, չգտա, խելացի, թագավոր, ընդունակ:

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:

Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.

— Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:

— Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:

— Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագն էր այդ լցնել այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշախարհիս երեսին, և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ: Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:

Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը: Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:

Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան: Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե քաղաք, աշխարհե աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:

— Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:

— Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները: Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին, և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շատ ժողովուրդ: Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն:

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի: Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր: Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա: Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:

Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.

— Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել:

Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա: Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.

— Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի: Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:

— Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես. — անհամբեր ձայնով հարցրեց հայրը:

— Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի: Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:

— Ապրե՛ս, — գոչեց ուրախացած հայրը, — քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:

— Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը, — գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Մաթեմտիկա 10.11.2021

Օրվա գործունեություն․

Հարցերի պարզաբանում

Մտքի վարժանք(բանավոր հաշվարկներ)

Թեմա՝ Խորանարդի մակերևույթի մակերես

Խորանարդի մակերևույթի մակերեսը նրա 6 նիստերի մակերեսների գումարն է։ Քանի որ խորանարդի 6 նիստերը իրար հավասար քառակուսիներ են, ուրեմն, խորանարդի մակերևույթի մակերեսը հաշվելու համար պետք է գտնել 1 քառակուսու մակերեսը և արդյունքը բազմապատկել 6-ով։

Օրինակ՝ Հաշվեք  8 սմ կող ունեցող  խորանադի մակերևույթի մակերեսը։

Խնդիրը լուծելու համար նախ վերհիշենք, որ խորանարդի մակերևությի մակերեսը նրա 6 իրար հավասար նիստերի(քառակուսիների) գումարն է։ Հաշվենք 8 սմ կողմով 1 քառակուսու մակերսը և արդյունքը բազմապատկեն 6-ով(քանի որ 6 նիստերը իրար հավասար են)։

8*8=64 (սմ քառ․)

64*6=384(սմ քառ․)

Paint-ով գծեք խորանարդ․

  1. Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
    Լուծում՝
    ծավալ՝
    5*5*5=125սմ խոր.
    մակերևույթի մակերես՝
    5×5=25
    25*6=150 սմ քառ.

  1. Հաշվեք  9 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։Լուծում
    1. ՝9*9*9=729 դմ խոր.
    2. մակերևույթի մակերես՝ ծավալ
    1. 81*6=486 սմ քառ.

  1. Հաշվեք  4 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։լուծում՝
  2. 4*4*4=64 սմ խոր.
  3. մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 6*4=24 սմ քառ.

  1. Հաշվեք  17 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ Լուծում՝17*17*17=4913մմ խոր.
    1. մակերևույթի մակերես՝ ծավալ
    1. 17*6=106 սմ քառ.

  1. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։ Լուծում՝ 3*3*3=27 դմ խոր.
  2. մակերևույթի մակերես՝ ծավալ
  3. 3*6=18 սմ քառ.

  1. Հաշվեք  2 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. 2*2*2=8 սմ խոր.
  3. մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 2*6=12 սմ քառ.

  1. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. 1*1*1=1 դմ խոր
  3. .մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 1*6=6 սմ քառ.

  1. Հաշվեք  19 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. 19*19*19=6859 մմ խոր.
  3. մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 19*6=114 սմ քառ.

  1. Հաշվեք  2 սմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. 2*2*2=8 սմ խոր.
  3. մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 2*6=12 սմ քառ.

  1. Հաշվեք  1 դմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. 1*1=1,
  3. մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 1*6=6 սմ քառ.

  1. Հաշվեք  19 մմ կող ունեցող  խորանադի ծավալն ու մակերևույթի մակերեսը։
  2. 19*19*19=6859 մմ խոր.
  3. մակերևույթի մակերես՝ ծավալ
  4. 19*6=114 սմ քառ.

  1.  Գտեք  նկարում  պատակերված մարմինների ծավալը։ Յուրաքանչյուր խորանարդիկի ծավալը  1 սմ3  է։ Լուծում ՝ 2*2*5=20, 10*10*10=1000, 6*10*10=600: