102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:
Օրինակ՝
լեռն — լեռնցի:
Երևան-Երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-Վանեցի, Մուշ-Մշեցի, Աշտարակ-Աշտարակցի, Արտաշատ-Արտաշատցի,Դվին-Դվինցի, Կարս-Կարսեցի, Գյումրի-Գյումրեցի, Լոռի-Լոռեցի Ամերիկա-Ամերիկացի, Նյու-Յորք-Նյու-Յորքցի, Լոնդոն-Լոնդոնցի, սար-սարեցի, գյուղ-գյուղացի:
103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:
Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:
ա) Ջրահարս, ծովանկար,-ջրանկար, ծովահարս: բ) ժանգապատ, արծաթագույն,-ժանգագույն, արծաթապատ:
գ) հողմածին, ջրաղաց, դ – ջրածին,հողմաղաց:) զորագունդ, երկրամաս-երկրագունդ, զորամաս:
104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:
Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:
Ձեռագիր ձեռ(փ)+ա+գիր, գեղանկար գեղ+ա+նկար, շրջազգեստ-շ(ու)րջ+ա+զգեստ, սիրահոժար-սեր(ի)+ա+հոժար, դեղնակտուց-դեղին+ա+կտուց, հոդակապ-հոդ+ա+կապ:
105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:
ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու: