իմ ընտանիքը 3.11.2021

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի: Նարե-12, հայրիկ-37: Պատ.՝25

  1. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի: Պատ.՝ Կարինե-18, մայրիկ-38: Կմնա նույնը մայրիկը Կարինեից մեծ կլինի 20 տարով:

  1. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի: Հայրիկ-40 տարեկան, Անահիտ-10 տարեկան,40:10=4:

  1. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։ Արթուր-15 տարեկան, պապիկ-75 տարեկան, 75-15=60:

  1.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։ Պատ.՝38

  1. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։Պատ.՝ 26

  1. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։Պատ.՝ 82

  1. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։ Պատ.՝ Հայրիկս 6 տարի հետո ինձանից կլինի 28 տարով:

  1. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։ Պատ.՝ 5 տարի հետո հայրիկս ինձանից մեծ կլինի 29 տարով:

  1.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես: Պատ.՝ 40:5=8 ես 8 տարեկան եմ

  1. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։ Պատ.՝ 16 տարեկան

Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։

Ես 9 տարեկան եմ, իմ փոքրիկ քույրիկը ինձանից փոքր է 5 տարով: Մայրիկս քույրիկիցս մեծ է 26 տարով հայրիկս մայրիկիցս մեծ է 11 տարով: Գտեք մեր ընտանիքի անդամների տարիքների գումարը: լուծում՝

9-5=4, քույրիկ-4 տարեկան

4+26=30, մայրիկ-30 տարեկան

30+11=41, հայրիկ-41 տարեկան

9+4+30+41=84

Պատ.՝ մեր ընտանիքի անդամների տարիքների գումարը հավասար է 84:

Գտեք մայրիկիս տարիքը եթե նա 2025 թվին կլինի 34 տարեկան: Հիմա 2021 թվականն է:Լուծում՝

2025-2021=4,

34-4=30 Պատ.՝ հիմա մայրիկս 30 տարեկան է:

Մայրիկս 30 տարեկան է հայրիկս մեծ է նրանից 11 տարով: 5 տարի հետո քանի տարով հայրիկս մեծ կլինի մայրիկիցս:

Լուծում՝

30+5=35,

30+11=41,

41+5=46,

46-35=11

Պատ.՝ ոչինչ չփոխվեց մնաց նույնը հայրիկս մայրիկիցս մնաց 11 տարի մեծ:

Քույրիկս 4 տարեկան է ես նրանից մեծ եմ 5 տարով: Գտեք իմ տարիքը:

Լուծում՝

4+5=9

Պատ.՝ ես 9 տարեկան եմ

Պապիկս ինձանից մեծ է 76 տարով հայրիկս նրանից փոքր է 44 տարով: Ես 9 տարեկան եմ: Գտիր նրանց տարիքը և նրանց տարիքների գումարը: Լուծում՝

9+76=85, պապիկ-85 տարեկան

85-44=41, հայրիկ-41 տարեկան

41+85=126

Պատ.՝ նրանց տարիքների գումարը հավասար է 126

Leave a comment