- Նարեն 8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից քանի՞ տարով մեծ կլինի: Նարե-12, հայրիկ-37: Պատ.՝25
- Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն նրանից փոքր է 20 տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից քանի՞ տարով փոքր կլինի: Պատ.՝ Կարինե-18, մայրիկ-38: Կմնա նույնը մայրիկը Կարինեից մեծ կլինի 20 տարով:
- Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի: Հայրիկ-40 տարեկան, Անահիտ-10 տարեկան,40:10=4:
- Արթուրի պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը քանի՞ տարով փոքր կլինի իր պապիկից։ Արթուր-15 տարեկան, պապիկ-75 տարեկան, 75-15=60:
- Արմենի և իր մայրիկի տարիքների գումարը 30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։ Պատ.՝38
- 2 տարի առաջ եղբորս և իմ տարիքների գումարը 18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2 տարի հետո։Պատ.՝ 26
- 5 տարի առաջ իմ և տատիկիս տարիքների գումարը 66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3 տարի հետո։Պատ.՝ 82
- Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25 տարով, հայրիկս մայրիկիցս մեծ է 3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինի ինձանից։ Պատ.՝ Հայրիկս 6 տարի հետո ինձանից կլինի 28 տարով:
- Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։ Պատ.՝ 5 տարի հետո հայրիկս ինձանից մեծ կլինի 29 տարով:
- Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ 5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես: Պատ.՝ 40:5=8 ես 8 տարեկան եմ
- Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո որքա՞ն կլինի իմ և Աստղիկի տարիքների գումարը։ Պատ.՝ 16 տարեկան
Սիրելի սովորողներ, այժմ կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների վերաբերյալ խնդիրներ։

Ես 9 տարեկան եմ, իմ փոքրիկ քույրիկը ինձանից փոքր է 5 տարով: Մայրիկս քույրիկիցս մեծ է 26 տարով հայրիկս մայրիկիցս մեծ է 11 տարով: Գտեք մեր ընտանիքի անդամների տարիքների գումարը: լուծում՝
9-5=4, քույրիկ-4 տարեկան
4+26=30, մայրիկ-30 տարեկան
30+11=41, հայրիկ-41 տարեկան
9+4+30+41=84
Պատ.՝ մեր ընտանիքի անդամների տարիքների գումարը հավասար է 84:
Գտեք մայրիկիս տարիքը եթե նա 2025 թվին կլինի 34 տարեկան: Հիմա 2021 թվականն է:Լուծում՝
2025-2021=4,
34-4=30 Պատ.՝ հիմա մայրիկս 30 տարեկան է:
Մայրիկս 30 տարեկան է հայրիկս մեծ է նրանից 11 տարով: 5 տարի հետո քանի տարով հայրիկս մեծ կլինի մայրիկիցս:
Լուծում՝
30+5=35,
30+11=41,
41+5=46,
46-35=11
Պատ.՝ ոչինչ չփոխվեց մնաց նույնը հայրիկս մայրիկիցս մնաց 11 տարի մեծ:
Քույրիկս 4 տարեկան է ես նրանից մեծ եմ 5 տարով: Գտեք իմ տարիքը:
Լուծում՝
4+5=9
Պատ.՝ ես 9 տարեկան եմ
Պապիկս ինձանից մեծ է 76 տարով հայրիկս նրանից փոքր է 44 տարով: Ես 9 տարեկան եմ: Գտիր նրանց տարիքը և նրանց տարիքների գումարը: Լուծում՝
9+76=85, պապիկ-85 տարեկան
85-44=41, հայրիկ-41 տարեկան
41+85=126
Պատ.՝ նրանց տարիքների գումարը հավասար է 126