Վայոց ձորի մարզ 12.10.2021

Արենի

Արենին հին և նշանավոր գյուղ էր Սյունիքի Վայոց Ձոր գավառում։ Եղել է Արաքսի հովտից Սևանի ավազան և Ջանգեզուր անցնող բանուկ ճանապարհի հանգուցակետ ու Շարուրի դաշտից Վայոց Ձոր մտնող կիրճը փակող ռազմական հենակետ։ Գյուղը հնում գտնվել է այժմյան Արենիից (Վայոց Ձորի մարզ) արևմուտք, բլրի վրա (պահպանվել են ավերակները)։ Արենի գյուղը նշանավոր է իր խաղողով և դրանից պատրաստվող գինով:

Գյուղի արևելյան եզրին՝ բարձունքի վրա, գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին։

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Մոզրով գյուղ տանող ճանապարհի աջ կողմում:

Այն բացվել է ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ: Քարանձավը խորանում է ավելի քան 300մ: Հսկայական սենյակներում ամենուրեք վերևից ու ներքևից ցցված են մեծ քանակությամբ շթաքարեր:

Leave a comment