Տեսարժան վայրեր Սյունիքում

Ուղտասար Հայաստանի քիչ հայտնի տեսարժան վայրերից մեկը գտնվում է Ուղտասար լեռան գագաթին: Լեռան հոյակապ տեսարանից ու փոքր լճակից բացի, այստեղ կան նաև բազմաթիվ նախապատմական պետրոգլիֆներ, որոնց տարիքը 4000-7000 տարեկան է: Այդ քարերին փորագրված խորհրդանիշները հիմնականում պատկերում են կենդանիների, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում (ներառյալ՝ ոչ միայն ձիեր և այծեր, այլ նաև մուֆլոններ, հովազներ, առյուծներ և արջեր), և որսորդների ու որսորդական/մարտական գործիքներ, ինչպիսիք են նետն ու աղեղը, նիզակն ու վահանը:

  Շաքիի ջրվեժ Այս իսկապես ոգեշնչող հրաշքը՝ Շաքիի ջրվեժը, բնության անբասիր գեղեցկության և ուժի մարմնավորումն է: Այն միևնույն ժամանակ նաև ամենաբարձր ջրվեժն է Հայաստանում՝ 18 մետր բարձրությամբ: Այն գտնվում է Սիսիանից 6 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախ ափին: 

 Որոտնավանք Որոտնավանք վանական համալիրը գտնվում է Վաղատին և Որոտան գյուղերի միջև, Որոտան գետի հովտին նայող ժայռի վրա: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սբ. Ստեփանոս և Սբ. Կարապետ: Գլխավոր, ավելի հին Սբ. Ստեփանոս եկեղեցին 1000 թ. կառուցել է Շահանդուխտ թագուհին, իսկ հարեւանությամբ գտնվող Սբ. Կարապետը դրանից մոտ 6-7 տարի անց կառուցել է նրա որդին՝ Սեւադան: Այս համալիրում է ապրել եւ աշխատել 14-րդ դարի հայ փիլիսոփա եւ աստվածաբան Հովհան Որոտնեցին՝ Տաթեւի վարդապետարան-համալսարանի հիմնադիրը: 

Մելիք Թանգու կամուրջ եւ Որոտնաբերդ1855 թ. Սյունիքի Մելիք Թանգու կողմից Որոտան գետի վրա կառուցված այս կամուրջը գտնվում է Սիսիանից մոտ 20 կմ արեւելք, երբեմնի հզոր Որոտնաբերդի փլատակներից ներքեւ գտնվող կիրճում: Բերդը բազմիցս գրավվել եւ ազատագրվել է, սկսած 450 թվականից, երբ ազատագրվել էր Վարդան Մամիկոնյանի կողմից, այնուհետեւ անցնելով սելջուկների եւ Լենկ Թեմուրի կողմից նվաճման ժամանակահատվածը, մինչեւ 18-րդ դարի ազատագրումը Մելիք Բաղրուց Դավիթ Բեկի կողմից:  Զբոսաշրջային այլ վայրերի թվում են Սիսավանն ու Աղիտուի հուշակոթողը, ինչպես նաեւ մարզի ամենահայտնի տեսարժան վայրերը՝ Տաթեւի վանքն ու Զորաց Քարերը (Քարահունջը)

Leave a comment