Անտառում 05.10.2021

Համո Սահյան    Անտառում ամպի ծվեններ կային,
Կապույտ մշուշներ կային անտառում,
Օրոր էր ասում աշունն անտառին,
Բայց դեռ անտառի քունը չէր տանում։
Շշուկներ կային անտառում այնքան,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Իրար փաթաթված ստվեր ու կածան
Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Մրսում էր կարծես վայրի նշենին,
Հանգստանում էր հողմը բացատում՝
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին,
Թռչում էր իր մոր բառաչի վրա,
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Փայտահատը հին երգն էր կրկնում
Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին,
Թեղին անտարբեր ականջ էր դնում
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառապահի տնակի առաջ
Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,
Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ
Սոճու հետ սիրով զրույց էր անում…
Անտառում խորին խորհուրդներ կային,
Եվ արձագանքնե՜ր կային անտառում,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
Սակայն անտառի քունը չէր տանում…

Առաջադրանքներ

1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :Ծվեն- Շորի՝ գործվածքի ևն պատռված փոքրիկ շերտ՝ կտոր, ծլանգ: Թեղին-Թեղազգիների ընտանիքին պատկանող բույս, կածան-ոտքի նեղ ճանապարհ, եղյամ-ցող:

2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:

Ամպի ծվեններ- Ամպի փոքր կտորներ, օրոր էր ասում աշունն անտառին- Անտառը հանգիստ վիճակում էր, անտառի քունը չէր տանում- անտառի կենդանիները դեռ չէին քնել, և խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային-խոնավության հոտ, իրար փաթաթված ստվեր ու կածան- ստվերը ընկել են նեղ ճանապարհի վրա,  Եղյամն էր սունկի գլուխն արծաթում- երբ ցողը նստում է սունկի վրա դառնում է արձաթագույն, Մրսում էր կարծես վայրի նշենին-նա կորցրել էր նրա տերևներին, Հանգստանում էր հողմը բացատում-բացատում էլ քամի չկար, Ականջն ամպրոպի ազդանշանին-նա ուզում էր ամպրոպ աներ, Թռչում էր իր մոր բառաչի վրա,-վազում է իր մոր բառաչի վրա, Թեղին անտարբեր ականջ էր դնում-թեղին ծառատեսակ է ականջ չի կարող ունենա, Տապալված կաղնու խուլ հառաչանքին-նայում էր կաղնին, խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում-խարույկը հանգիստ ծուխ էր հանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ սոճու հետ սիրով զրույց էր անում-եղևնին և սոճին իրար կողք կողքի են մեծացել, անտառում խորին խորհուրդներ կային-անտառը շատ հետաքրքիր էր:

3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր: Փայտահատը հին երգն էր կրկնում: Ականջ էր դնում:

4.Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ նկարագրությունները: Ես կարծում եմ, որ այս ամենը նկարագրություն է որը պատմում է Համո Սահյանը:

5. Նկարագրի՛ր աշնանային անտառը: Կանաչ, դեղին գեղեցիկ և ամենակարևորը զանազան գույներով:

6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Երկխոսության տեսքով գրի՛ր նրանց զրույցը: Ես կարծում եմ, որ նրանք զրույցում էին անտառի մասին:

7. Ձայնագրի՛ր բանաստեղծության ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։ Ընթերցմանդ կարող ես կցել քո կողմից արված համապատասխանող աշնանային ֆոտոշար։

Leave a comment