Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է 05.10.2021

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է…

Համո Սահյան

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Առաջադրանքներ 

1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը և բացատրի՛ր ընդգծված տողերը: Ուր որ նայում ես, դեղին բոցեր են-ուր որ նայում ես դեղին գույներ են, դեղին հրդեհ է և դեղին ծուխ-որտեղ նայես շուրջ 4 կողմտ դեղին է,քամին է այս ծով գանձերի տերը-քամին է այս ամենը տիրապետում, այս ոսկու տերը՝ մեծահարուստ-ամբողջը քամունն է:

2. Առանձնացրո՛ւ փոխաբերությունները և բացատրի՛ր։Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է-ամեն ինչ դեղնել է, աշնան քամուն են ծափահարում-աշնան քամուն են խոնարհվում:

3. Ինչպիսի՞ տրամադրություն հաղորդեց քեզ այս բանաստեղծությունը: Մեկնաբանի՛ր: Ինչպես հիմա աշնանը, որ ունի տարբեր գույներ որովհետև մի օր անձրև մի օր արև, իմ կարծիքով մեծամասնության համար աշունը թախծոտ է բայց իմ համար ուրախ: Որովհետև իմ ծնունդն աշնանն է մոտենում է ձմեռը, նաև իմ մայրիկի ծնունդն է տատիկիս, պապիկիս, մորաքրոջս և իմ ընկերների:

3. Փորձի՛ր արձակ պատմել բանաստեղծությունը: Մուտքագրի՛ր պատումդ և ձևավորի՛ր այն բանաստեղծությանը համապատասխանող քո հեղինակային ֆոտոնկաներով կամ նկարներով: Պատմությունը պատմում է աշնան մասին որ 4 կողմտ էլ դեղնացել է:

Լրացուցիչ առաջադրանքներ

4. Աշնանը նվիրված դասական մեղեդիներ փնտրիր համացանցում և այս բանաստեղծության տրամադրությանը առավել համապատասխանող ստեղծագործությունն առանձնացրու: https://www.youtube.com/watch?v=VzD9OHAGL80

5. Պատճառաբանի՛ր ընտրությունդ և նշի՛ր քո նախընտրած մեղեդու հեղինակին: Մեղեդու եղինակը Ռուբեն հախվերդյանն է երգում է ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ ես ընտրել եմ այն որովհետև այդ երգը սիրուն է և շատ լավը:

6..Լուսանկարի՛ր քո բակի, կամ բնակավայրի աշունը և բանաստեղծության տողերի ու երաժշտության համադրությամբ, կարաոկե պատրաստի՛ր:

Leave a comment