ԺԱՅՌԻՑ ՄԱՍՈՒՐ Է ԿԱԹՈՒՄ

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպե՞ս կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ

  1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝  դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։Երկնչալ-վախենալ, սարսուռ-դող, մշուշ-մառախուղ:
  2. Ընթերցի՛ր ՝առանձնացնելով և բացատրելով փոխաբերությունները։ Ժայռից մասուր է կաթում-ժայռից մասուր է ընկնում,
  3. Ո՞վ է ստեղծագործության գլխավոր հերոսը․ հիմնավորի՛ր պատասխանդ։ Առուն,և մասուրը:
  4. Ի՞նչ գույն ունի այս բանաստեղծությունը։ Նկարի՛ր այն միայն գույներ օգտագործելով։ ԴԵղնա կարմիր, Արքայական:
  5. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած տողերը և հիմնավորի՛ր ընտրությունդ։ Ամենա դուր եկած տուն չունեմ ամբողջն էլ դուրս եկել է:
  6. Վերլուծիր բանաստեղծության մեջ ընդգծված հատվածը։Նա երկնչում է քարից, բայց երբ թռչում է քարից, ահռելի ուժ է-Նա վախում է քարից բայց երբ թռչում է քարից, ցունամիի նման է:
  7. Բացատրի՛ր հետևյալ միտքը․

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է: Աշուն է, ուշ է- Եթե աշուն է ասում է որ արդեն մի տարին հմտացել է դու վարպետացել ես շատ կյանք ես ունեցել այս տարվա մեջ:

8. Տրված բառերի գործածությամբ, ութնյակներ / ութ տողից կազմված բանաստեղծություն/  կամ քառյակներ/ չորս տողից կազմված բանաստեղծություն/, հորինի՛ր: 

Աշուն է եկել, փուշը քամին չի կարողանում քշել, բայց կարողանում է քշել տերևը: Առուն մասուր տեսավ, ասաց.

-Ընկի՛ր, իմ մեջ, լողացի՛ր: Մասուրը պատասխանեց.

-Ո՛չ, չեմ ուզում:

Մասուրը և սարսուռը գնացին ճամփորդության : Տեսան քամի, որը ուզեցավ նրանց տանի:

Մասուր, սարսուռ, աշուն, ուշ, փուշ, կարմիր, անուշ, մշուշ, մուժ, քամի, տանի:

9. Գրի՛ր ստեղծագործական շարադրություն << Մասուրի ճամփորդությունը>> վերնագրով և հրապարակի՛ր։

10. Արտահայտիչ ընթերցի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր ընթերցումդ և հրապարակի՛ր բլոգումդ։

11. Ի՞նչ գիտես մասուրի մասին։ Տարբեր աղբյուրներից օգտվելով՝ ուսումնական նյութ պատրաստի՛ր։  Ես գիտեմ, որ մասուր չի կարելի ուտել կարելի է քաղել տանել տուն այն և նրանից թեյ պատրաստել: Գիտեմ, որ նա փշոտ է:Հիմնականում կանաչ, դարչնագույն կամ գորշ ընձյուղներով թփեր են՝ պատված փայտանման, ամուր, սուր, կեռ փշերով, բարձրություն՝ մինչև 2 (3) մ։

Leave a comment