մայրենի

Մի ընտանիքում կույր մարդ կար, որին տալիս էին ամենաընտիր կերակուրը, հագուստը, անկողինը՝ ամեն, ամեն ինչ, բայց գիշեր-ցերեկ թնկթնկում էր ու դժգոհում, որ իր հետ շատ տմարդի են վարվում։

Ընտանիքի մյուս անդամները եթե ջուր էին խմում, ապա կույրին կաթ էին տալիս, յուրաքանչյուրը բավարարվում էր մի աման ապուրով, բայց կույրին երեքն էին տալիս։

Նրանք կես նկանակ հաց էին ուտում, իսկ կույրը՝ երեք։

Բայց միևնույն էր, նա ողբում էր շարունակ և անիծում իր բախտը։

Եվ կույրի ծնողները, չդիմանալով նրա թնկթնկոցին, շատ բարկանում և մորթում են իրենց միակ գառը, խորովում են և սկյուտեղով մատուցում։

Կույրը հոտվտում է, հետո շոշափելով ուզում է չափը իմանալ։ Վերջապես սկսում է ուտել։

Առաջին պատառը կուլ տալիս ասում է.

-Եթե էսքանը ինձ եք տալիս, հիմա ո՞  վ գիտի ամեն մեկիդ մի ոչխար է հասել։

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և մեկնաբանի՛ր: Այս առակը մեզ սովորեցնում է, որ պետք չէ դժգոհ լինել:Բայց նա ոչ վատն է ոչ լավն է:

2. Բնագրից օգտվելով, բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսին: Նա շատ ագահ էր շատ բողոքավոր և զզվելի:

3. Առակի ասելիքը բնորոշող առած-ասացվածքներ գտի՛ր:Կույր էշը ինչ գիտի նուշն ինչ է:

մաթեմատիկա 07.09.2021

Բնական   թվերը, զրոն ու թվերի գրառումը

Առարկաների  քանակը  հաշվելիս  թվերին սկսած մեկից, քայլ առ քայլ մեկ ենք գումարում՝ արդյունքում ստանալով

1, 2, 3, 4,․․․,99,100,․․  շարքի  թվերից որևէ մեկը։ Հաշվելիս առաջացող թվերը կոչվում են բնական թվեր, իսկ շարքը՝ բնական թվերի շարք։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է։

Թվերը գրի են առնվում հետևյալ տասը թվանշանների միջոցով՝

0,1,2,3,4,5,6,7,8,9։

Օրինակ՝ 569, 45987, 15, 598։

Թվանշանները որոշ թվերի սեղմ, միայն մեկ նշան պարունակող գրառումներ են։

Ցանկացած թիվ կարելի է գրի առնել տասը թվանշանների

միջոցով այն բանի շնորհիվ, որ թվի գրառման մեջ թվանշանի իմասը կախված է նրա գրառման դիրքից։

Թվերի գրառման այս եղանակները(համակարգերը), որոնցում թվանշանի իմասը կախված է նրա գրառման դիրքից, կոչվում է դիրքային։ Թվերի գրառման այս համակարգը կոչվում է նաև տասական, քանի որ նրանում գործածվում են տասը

թվանշան։

Հայերը նախքան դիրքային համակարգին անցնելը թվերը գրառելու համար օգտագործում էին այբուբենի տառերը։

Ա-Թ տառերը նշանակու էին 1-9 թվերը։

Ժ-Ղ տառերը նշանակու էին 10-90 թվերը։

Ճ-Ջ տառերը նշանակու էին 100-900 թվերը։

Ռ-Ք տառերը նշանակու էին 1000-9000 թվերը։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ տարբեր թվանշաններ են օգտագործվում 45688876 թվի գրառման  մեջ։Պատ.՝ 7,4,5,6,8
  2. Քանի՞ տասնյակ է                    պարունակվում հետևյալ  թվերից յուրաքանչյուրում՝

87-տ,  49-4տ,  38-3տ, 12-1տ, 99-9տ, 85-8տ։

  • Քանի՞ հարյուրյակ է պարունակվում հետևյալ թվերից յուրաքանչյուրում՝

156-1հ, 569-5հ,  458-4հ., 359-3հ։

  • Թվանշաններից  որո՞վ  չի  կարող սկսվել թվի գրառումը։ Թվանշաններով  գրի առեք այն թիվը, որը

Պարունակում  է  5 տասնյակ և 5 միավոր։ Պատ.՝ թիվը չի կարող սկսվել 0-ով, 5տ+5միավոր=55:

  • Թվանշաններով գրի առեք այն թիվը, որոնք պարունակում են՝
    • Հինգ տասնյակ և յոթ միավոր,Պատ.՝57
    • Ութ հարյուրյակ և 9 միավոր,Պատ.՝809
    • Ինը հարյուրյակ, հինգ տասնյակ  և   յոթ միավոր, Պատ.՝957
    • Մեկ հարյուրյակ և 8 տասնյակ, Պատ.՝ 180
    • Երեք հազարյակ, վեց հարյուրյակ, երեք միավոր։Պատ.՝ 3603

Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով

Այն թվերը, որոնց ամենամեծ կարգում գրված է 1, իսկ   եղած մյուս կարգերում՝ 0-ներ, կոչվում են կարգային միավորներ։

 Կարգային միավորներն են, օրինակ՝ 1; 10; 100; 1000; 10000։

Օրինակ՝ 3698 թվը ներկայացնենք կարգային միավորների գումարի տեսքով

3698=3‧1000+6‧100+9‧10+8‧1

 Առաջադրանքներ

 1. Հետևյալ թվերը ներկայացրեք կարգային միավորների գումարի տեսքով․

 3895=3 հազարյակ+8 հ. 9տ+5 միավոր

 2569 = 2 հազարյակ+5հար+6տ+9միավոր

 456987 = 4միլիոն+5տասհազարյակ+6հազար+9հար+8տասնյակ+7միավոր:

 2․Հետևյալ թվերը ներկայացված են կարգային միավորների գումարի տեսքով։Ինչպիսի՞ն կլինի նրանց դիրքային գրառումը։

Օրինակ՝  6‧1000+2‧100+7‧1=6207

8‧1000+2‧100+5‧1 = 8207

2‧100000+4‧1000+9‧100 = 240900

 5‧1000+3‧100+2‧10+5‧1 = 5325

Բնական թվերի ընթերցումը

 Թվերը ընթերցելու համար, թվի գրառումը, աջից սկսելով, տրոհում ենք խմբերի՝ դասերի, խմբերից յուրաքանչյուրում՝ երեք թվանշան։

Աջից առաջին խումբը անվանում ենք միավորների դաս, ապա գալիս է՝ հազարավորների դասը, հետո՝ միլիոնների, միլիարդների կամ բիլիոնների, տրիլիոնների դասերը և այլն։

Ընթերցման ժամանակ միավորների դասի անվանումը չի ասվում, չի ասվում նաև միայն զրոներ պարունակող դասի անվանումը։

Օրինակներ՝ 735․656․989 թիվը կարդում ենք՝ յոթ հարյուր երեսունհինգ միլիոն վեց հարյուր հիսունվեց հազար ինը հարյուր ութսունինը։

8․000․235 թիվը կարդում ենք՝ ութ միլիոն երկու հարյուր երեսունհինգ ։

Առաջադրանքներ

1.Կարդացե՛ք թվերը․

 4.568.968-չորս միլիոն հինգ հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր վաթսունութ

25.000.508-քսանհինգ միլիոն հինգ հարյուր ութ

 56974-հիսունվեց հազար ինը հարյուր չորս

 25.695.220-քսանհինգ միլիոն վեց հարյուր իննսունհինգ հազար երկու հարյուր քսան

100.056.000-հարյուր միլիոն հիսունվեց հազար

2. Գրե՛ք թվանշաններով և կարդացե՛ք թվերը․

 875 հազար = 875000

 510 միլիարդ 327միլիոն= 5132700000

3. Միայն թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․

302մլն35հազ․ -302.035.000

1մլրդ200հազ․1.000.200.000

 96մլն20հազ․32 4. 96.00.2000

4.Թվանշաններով գրի՛ առեք հետևյալ թվերը․

Երեք միլիոն երկու հարյուր հազար չորս հարյուր քսանվեց

Երկու հարյուր քսանվեց հազար ինը

Վեց միլիոն երկու հարյուր հիսունվեց։

Մաթեմատիկայի   ֆլեշմոբի  խնդիրներ․

  1. Մեր այգում կա 120 ծառ, որոնցից 30 հատը նռենի է, իսկ 40 հատը թզենի, մնացածը խնձորենի։ Քանի՞ խնձորենի կա այգում։ Պատ.՝ 50 խնձորենի:
  • Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց լուսանկարչությամբ: Լուծում.՝ 24:2=12, 12:2=6 Պատ.՝ 6 հոգի
  • Նավահանգստում կա 5 շոգենավ: Նրանք գտնվում են մեկը մյուսից 3 կմ հեռավորության վրա: Որքա՞ն է առաջին և հինգերորդ շոգենավերի միջև եղած հեռավորությունը: Պատ.՝12 կմ

Իմ ընթերցողական, ստեղծագործական ամառը։

Այս ամառ ես կարդացել եմ Դանիել Դեֆոյի <<Ռոբինզոն Կրուզո>> ստեղծագործությունը, բայց չեմ հասցրել ավարտել: Կարդացել եմ նաև շատ-շատ ժողովրդական հեքիաթներ: Նաև անգլերենով կարդում եմ <<Սառցե թագուհին>>:Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ Դանիել Դեֆոյի մասին:

Դանիել Դեֆոն ծնվել է 1660 թ. Լոնդոնում՝ մսավաճառի ընտանիքում։ Նրա նախնիները բողոքականներ էին, որոնք 16-րդ դարում, Կրոնական պատերազմների ժամանակ, Կաթոլիկ Եկեղեցու հարուցած հալածանքների պատճառով Ֆլանդրիայից գաղթել էին Մեծ Բրիտանիա։ Գրողի բուն ազգանունը Ֆո էր, որին նա ավելացրել է «դե» մասնիկը։

Ռոբինզոն Կրուզոյի մասին կարդալիս իմ դուրը ամենաշատը եկավ այն հատվածը, երբ Ռոբինզոնը բարձրանում է բլուրը և հետևում վայրենիներին, որոնք ուտում են 2 մարդու: Իսկ եթե ես լինեի Ռոբինզոնի տեղը, ես չէի կարող այնտեղ ապրել :Միանշանակ լողալով կփախչեի հեռու-հեռու:

Իմ կարծիքով Ռոբինզոնի համար էլ է շատ դժվար եղել, բայց ուրախ եմ, որ նա գտել է այնտեղ իր համար ընկեր: Նրա անունը Ուրբաթ էր: Ուրբաթը վայրենիների ցեղից էր, բայց չկերավ Ռոբինզոնին, որովհետև Ռոբինզոնը փրկել էր նրա կյանքը: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ մարդ ուտելը շատ վատ բան է, բայց վայրի ցեղերի համար դա նորմալ է : Ես գիտեմ, որ մինչև հիմա կան այդպիսի ցեղեր, ովքեր մարդ են ուտում:

Մայրենի 02.09.2021

Տրված բառերում գտի՛ր թաքնված արմատները։

Ընկուզենի- ընկույզ

Ծուլություն- ծույլ

Փութաջան- փութ, ջան

Ջրազուրկ -ջուր, զուրկ

Գուժել-գույժ

Լուսանալ-լույս

Ձնաբուք-ձյուն, բուք

Յուրաքանչյուր բառի հնչյունները վերադասավորիր այնպես, որ նոր բառ ստանաս:

Ափսե-փեսա, գեր-երգ,սարդ-դարս, վիճակ-կավիճ, թանաք-քաթան, կանթ-թանկ, նուշ-շուն, մական-նամակ, հյուս-հույս, մուկ-կում, տեգ-գետ, ուլ-լու, թութ-թթու:

Բառերի սկզբից և վերջից ավելացրո՛ւ մեկական հնչյուն և նոր բառ ստացիր:

ավազ, տկար, աշուն, էական, ավար, բարի, Մհեր, նոր:

Տրված հնչյուններնն այնպես դասավորիր, որ բառեր ստանաս:

Ա մ ի ք-քամի

Ռ ա թ ո –աթոռ

Ռ ե ձ ք —ձեռք

Կ ա ժ բ ա –բաժակ

Ղ ն ի ա կ-կաղնի

Ք ո ս խ -խոսք

Տ ք ի մ —միտք

Ր ի պ ն ա –պանիր

Կ չ ա կ ա –կակաչ

Ինքնաստուգման թեստ 3 02.09.2021

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 5, հազարավորը՝ 1, իսկ մնացած թվանշանները՝ 9։ Պատ.՝ 91985

2. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով։ Պատ.՝ 896, 564, 356, 12

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 20-ով։ Պատ.՝ կմեծանա 20-ով

4․ 6785 < 67*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 9

5․ Գտի՛ր 90 թվի 5/3 մասը:Պատ.՝ 150

6. 8ժ 10ր-ն արտահայտի’ր րոպեներով։Պատ.՝ 490 րոպե

7.  Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 2/8

8. Քանի՞ գրամ է է 3/10 կիլոգրամը։ Պատ.՝ 300

9. Նշի’ր ամենափոքր եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան: Պատ.՝ 102

10. Գտի՛ր 5689 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝ 89

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 1 , 7, 13, 19, 25, …… Պատ.՝ 31

12. Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝ 200 • 9 + 200 – 9 Պատ.՝ 1991

13. AB հատվածի երկարությունը 15 սմ է, CB հատվածը՝ 10 սմ : Գտի՛ր AC հատվածի երկարությունը: Պատ.՝ 5

14. Գտի՛ր 36սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։ Պատ.՝ 81 սմ քառակուսի 4

15.  Տուփում կա 10 կանաչ, 6 դեղին և 5 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կարմիր է։ Պատ.՝ 17

16. Անին ու Գրետան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Գրետան, եթե Անին ունի 500 դրամով ավելի գումար, քան Գրետան։ Պատ.՝ Գրետան 1750 դրամ 2250 դրամ Անին:

17. Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 609 է։ Որո՞նք են այդ թվերը։ Պատ.՝ 202,203,204:

Ինքնաստուգման թեստ 4 02.09.2021

1.Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։ Պատ.՝ 4)4363


2․Ո՞ր շարքի թվերն են դասավորված աճման կարգով: Պատ.՝ 1, 20, 356, 4044, 5797


3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը փոքրացնենք 10 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:Պատ.՝ կփոքրանա10 անգամ


4․ 97184 < 971*4 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 3)9

5․Գտի՛ր 21 թվի 3/7 մասը: Պատ.՝ 1)9

6․ Ընտրի՛ր այն պատասխանը, որն արտահայտում է 5 րոպե 25 վայրկյանը վայրկյաններով: Պատ.՝ 2) 325վ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 1/8

8. Քանի՞ կիլոգրամ է է 7/100 տոննան։

9․ Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:Պատ.՝ 1023

10. Գտի՛ր 2262 թիվը 100-ի բաժանելիս ստացված մնացորդը: Պատ.՝62

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 5, 8, 11, 14,․․․Պատ.՝ 17

12. Հաշվի՛ր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը Պատ.՝ 400

13. AB հատվածի երկարությունը 21 սմ է, AC հատվածը՝ 7 սմ : Գտի՛ր CB հատվածի երկարությունը:Պատ.՝ 14 սմ

14. Գտիր 44սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։Պատ.՝ 121սմ քառ․

15. Տուփում կա 11 կանաչ, 5 դեղին և 8 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ է։Պատ.՝ 17

16. Սմբատն ու Լյովան միասին ունեն 4000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Լյովան, եթե Սմբատն ունի 600 դրամով ավելի գումար, քան Լյովան։Պատ.՝ Լյովան ունի 1700 դրամ, իսկ Սմբատն 2400:

17. Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է։ Որո՞նք են այդ թվերը։ Պատ.՝ 102,103,104

Ամառային արձակուրդների մասին Մայրենի

ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը:

Այս տարվա արձակուրդը իմ դուրը եկել է: Ինձ միշտ ամեն տարի թվացել է, որ ամառային արձակուրդի 3 ամիսը հավասար է 3 օրի : Ամեն ինչ անցնում է շատ արագ: Ես այս ամառային արձակուրդներին արել եմ իմ դասերը, գիրք եմ կարդացել, ամենակարևորը ինձ համար եղել է , երբ հունիսի 25-ին ես տեսա, որ կար շախմատային որակավորման մրցաշար 2-րդ կարգի համար: Ես մասնակցեցի և ստացա իմ որակավորումը, նաև մրցաշարում գրավեցի 1-ին հորիզոնականը : Հուլիսի վերջն եր արդեն, երբ մենք մեր բարեկամների հետ գնացինք Ծաղկաձոր: Քանի որ քույրիկիս ծնունդն էր , մենք որոշեցինք նշել նրա ծնունդը Ծաղկաձորում: Այնտեղ էլ ես շատ լավ հանգստացա: Օգոստոսի 30-ին էլ ես գնացել էի Ջրաշխարհ: Այնտեղ լողանում են մարդիկ և ուրախանում, իսկ իմ ուրախությունը այնտեղ սղարաններ են, որոնցից շատ եմ սիրում իջնել: Մի քանի տարի առաջ շատ էի վախենում սահել, իսկ հիմա հաղթահարել եմ վախս: Ես նաև այս ամռանը գնացել էի Վանաձորի ՙ<<Գուգարք>> ճամբար, որտեղ տեղի է ունեցել <<Դեպի ճամբար>> հեռուստասերիալի նկարահանումները: Այնտեղ դասվարների փոխարեն ջոկատավարներ էին:Այնտեղ մենք լողացել ենք լողավազանում, ջոկատ-ջոկատ պայքարել ենք իրար դեմ: Կային 7 ջոկատ, մերը չորրորդն էր, կոչվում էր <<Սասունցի Դավիթ>>: Այնտեղ էլ էր շատ-շատ հետաքրքիր: Վերջերս Արատես էինք գնացել դպրոցով: Այնտեղ ևս շատ լավ էր: Մենք գիշերը անցկացնում էինք քնապարկի մեջ, բայց այնտեղ ամենատհաճը այն էր, որ մեզ կծում էին մոծակները և մեղուները: Ես ծանոթացա իմ նոր դասընկերների հետ: Մենք ճանապարհին բարձրացել ենք Սմբատաբերդ սարը, տեսել ենք Արփա գետը, լողացել ենք գետի մեջ, մենք նաև մի փոքր մեղվապահություն ենք ուսումնասիրել : Տեսել ենք, թե ինչպես են մեղուների հետ շփվում, ինչպես են նրանց կերակրում, ինչպես են մեղր քամում: Գիշերները միշտ ամեն օր խարույկ ենք վառել, շուրջը նստել, երգել ենք ու զրուցել:

Մաթեմատիկա 01.09.21

1․ Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 2 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։ Պատ.՝ 33327:


2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով։Պատ.՝ 365, 192, 79, 29, 4

3. Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացրել են 7-ով, իսկ մյուսը փոքրացել են 4-ով: Պատ.՝ կմեծանա 3-ով

4․ 8075 > 80*5 գրության մեջ «*» -ի փոխարեն ի՞նչ ամենամեծ թվանշան կարող ենք տեղադրել, որ անհավասարությունը ճիշտ լինի։Պատ.՝ 6

5․ Գտիր 24 թվի 3/8 մասը:Պատ.՝ 9

6. 3տ 50կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։ Պատ.՝ 3050 կգ

7. Նկարում պատկերի ո՞ր մասն է ներկված սևով: Պատ.՝ 4/9

8․ Քանի՞ րոպե է 3/5 ժամը: Պատ.՝ 36 րոպե

9․ Նշի’ր ամենամեծ եռանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան: Պատ.՝ 987

10․ Գտի՛ր 9789 թիվը 10-ի բաժանելիս ստացված մնացորդը:Պատ.՝9

11. Ըստ օրինաչափության գտի՛ր տրված հաջորդականության հաջորդ անդամը՝ 3, 6, 9, 15, 24․․․Պատ.՝ 39.


12. Հաշվիր (2000-40•5):90+380 արտահայտության արժեքը։ Պատ.՝ 400

13. AB հատվածի երկարությունը 18սմ է, AC հատվածը՝ 6սմ : Գտի’ր CB հատվածի երկարությունը: Պատ.՝ 12 սմ

14.  Գտի’ր 32սմ պարագիծ ունեցող քառակուսու մակերեսը։ Պատ.՝ 64 սմ քառակուսի

15. Տուփում կա 9 կանաչ, 5 դեղին և 7 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից, համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։ Պատ.՝ 17

16. Աննան ու Նարեն միասին ունեն 2000 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն, եթե Աննան ունի 200 դրամով ավելի գումար, քան Նարեն։ Պատ.՝ Նարեն ունի 900 դրամ:


17․ Երեք իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է։ Որո՞նք են այդ թվերը։Պատ.՝ 101,102,103: