մայերնի 24.09.2021

Կարդա՛ սահմանումները և այդ սկզբունքով վանկատի՛ր բառերը։ Չմոռանա՛ս գունավորել ձայնավոր և բաղաձայն հնչյունները։

· Երկու ձայնավորների միջև եղած բաղաձայնը անցնում է հաջորդ տող։

Օրինակ՝ գարուն- գա-րուն

Պահարան- պա-հա-րան

Քաղաք- քա-ղաք

Թանաք-թա-նաք

Կարագ-կա-րագ

Հեծանիվ-հե-ծա-նիվ

Ուղիղ-ու-ղիղ

Պայուսակ-պա-յու-սակ

Դանակ-դա-նակ

Գազար-գա-զար

Թանաքաման-թա-նաք-ա-ման

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր փակ վանկերը։

Երեխա-ե-րե-խա

Պարագա-պա-րա-գա

Հանրաքվե-հան-րաք-վե

Ընձուղտ-ըն-ձուղտ

Աբեղա-Ա-բե-ղա

Մաքրել-մա-քրել

Բարձր-բար-ձր

Վարքագիծ-վարք-ա-գիծ

Չորրորդ-չո-րրո-րդ

Վանկատի՛ր տրված բառերը և ընդգծի՛ր բաց վանկերը։

Հացաման-հաց-ա-ման

Սիրելի-սի-րե-լի

Ձնհալ-ձըն-հալ

Կամավոր-կա-մա-վոր

Կարդա՛ սահմա

Կարդա՛ սահմանումը և նույն սկզբունքով վանկատի՛ր տրված բառերը։

Երկու և ավելի բաղաձայններից միայն վերջինն է անցնում հաջորդ տող։

Օրինակ՝

Ընկույզ-ըն-կույզ

Աստղիկ- Աստ-ղիկ

Կարծրանալ-կարծ-րա-նալ

Խնդրագիրք-խընդ-րա-գիրք, իշխանություն-իշ-խա-նութ-յուն, մկնդեղ-մը-կըն-դեղ, մրցաշար-մըր-ցա-շար, կարգադրել-կար-գա-դըրել, , վարդակակաչ,-վար-դա-կակաչ, սառնարան-սառ-նա-րան, երկնասլաց-երկ-նա-սըլաց։

Եթե գաղտնավանկի ը-ն բառի առաջին հնչյունն է (սպասել, զբաղվել, ստանալ, սկիզբ․․․ ) ապա այդ ը-ն կարելի է չգրել և չառանձնացնել տվյալ վանկը։

Եվ տառը տողադարձի ժամանակ բաժանվում է ե, վ տառերի, երբ դրանք պատկանում են տարբեր վանկերի։

Հևալ- հե-վալ

Երևույթ-ե-րե-վույթ

Տերևաթափ-տե-րե-վա-թափ

Հարևան-հա-րեվ-ան

Գրի՛ր նմանատիպ բառեր և վանկատի՛ր։ Կեղև-կե-ղեվ,

Ո՞ր շարքում տողադարձի սխալ կա։

Մա-նըր, թըխ-վածք, սպա-սել , հարեվ-ան սխալ

Պար-զամիտ, թը-ռիչք, լռութ-յուն սխալ

Սխալ,Անկր-կնելի, վար-դագույն, համալ-սարան, տր-տըն-ջալ

Մայրենի 23.09.2021 «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում. — Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացոդ խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Ինչպիսի՞ն էր խաբեբան:

Արդյո՞ք խաբեբան հաղթեց թագավորին:

Թագավորը միամի՞տ էր:

Մաթեմատիկա 23.09.2021

Ճամբարականները որոշեցին ժամացույցի թվատախտակը երկու գծով բաժանել երեք մասի այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած չորս թվերի գումարները հավասար լինեն: Որո՞նք են ստացված քառյակները, եթե երկնիշ թվերի թվանշանները իրարից բաժանել չի կարելի: Պատ.՝  13+13=26, 10+3+9+4=26, 5+6+8+7=26, 12+6+8=26,

2․ Արեգը, Դավիթը և Անին ապրում են նույն շենքում։ Դավիթն ապրում է 2 հարկ բարձր, քան Արեգը, բայց 4 հարկ ցածր, քան Անին։ Ով ո՞ր հարկում է ապրում, եթե Արեգն ապրում է այդ շենքի 3֊րդ հարկում։ Պատ.՝ Անի-9 հարկ, Դավիթ-5 հարկ, Արեգ-3,

3. Եթե պապիկը ապրի իր ապրած տարիների կեսը և ևս 1 տարի, ապա կլինի 100 տարեկան։ Քանի՞ տարեկան է պապիկը։ Պատ.՝ հիմա պապիկը 66 տարեկան է:

4․ Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի 5֊րդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։ Պատ.՝  4*4=16

5․Առավոտյան տողանին 25 ճամբարականներ շարվել էին մեկ շարքով: Յուրաքանչյուր տղայի երկու անմիջական հարևանները աղջիկներ էին: Աղջիկներից ոչ մեկը աղջիկ անմիջական հարևան չուներ: Քանի՞ աղջիկ կար շարքում:Պատ.՝ 13 աղջիկ, 12 տղա,

6․Հասարակածի երկարությունը մոտավորապես 40000կմ է: Հաշվի՛ր, թե քանի՞ անգամ պետք է Նոյեմբերյանից Երևան գնաս, որ այդքան ճանապարհ անցնես, եթե Երևանից Նոյեմբերյան 200կմ է: Պատ.՝ 200 անգամ

7․Գտի՛ր նշված հաջորդականության 5-րդ և 6-րդ անդամների գումարը:
3, 8, 18, 38,68, 108,

 8) 89057 թվից ջնջեք երեք թվանշան այնպես, որ ստացված թիվը լինի հնարավորինս մեծ: Պատ.՝ 89

9. Քանի՞ երկնիշ թիվ կա, որի տասնավորի և միավորի գումարը հավասար է ամենափոքր պարզ թվի և ամենափոքր բաղադրյալ թվի գումարին:  Պատ.՝ 10, 40, 22, 31,13:

10. Հունիսյան ճամբարի ընթացքում Արևմտյան դպրոցի ճամբարականները կազմակերպեցին ցատկապարկերով վազքի մրցույթ: Արեգը, Դավիթը և Ալենը գրավեցին առաջին երեք տեղերը: Արեգ գրավեց 2-րդ, Ալենը հասավ վերջնագծին Դավթից առաջ: Տղաներից ով ո՞ր տեղը գրավեց: Պատ.՝ Դավիթ-1, Արեգ-2, Ալեն-3,

Русский

…Ребята ушли в школу. Отец ещё с утра уехал в лес, мать ушла на работу. Остались в избе Филипок да бабушка на печке. Стало Филипку скучно одному, бабушка заснула, а он стал искать шапку. Своей не нашёл, взял старую отцовскую и пошёл в школу. Школа была за селом у церкви… Прибежал Филипок к школе. На крыльце никого нет, а в школе слышны голоса ребят. На Филипка нашёл страх: вдруг учитель его прогонит? И стал он думать, что ему делать. Шла мимо школы бабушка с ведром и говорит: все учатся, а ты что тут стоишь? Филипок и пошёл в школу, снял шапку и отворил дверь. Школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.
– Ты что? – закричал он на Филипка.
Филипок ухватился за шапку и ничего не говорил.
– Да ты кто?
Филипок молчал.
– Или ты немой?
Филипок так напугался, что говорить не мог. Он посмотрел на учителя и заплакал.Тогда учителю жалко его стало. Он погладил его по голове и спросил у ребят:
– Кто этот мальчик?
– Это Филипок, Костюшкин брат, он давно просится в школу, да мать не пускает его, и он украдкой пришёл в школу.
– Ну, садись рядом с братом, а я попрошу, чтобы мать пускала тебя в школу. Учитель стал показывать Филипку буквы, а Филипок их уж знал и немножко читать умел.
– Молодец, – сказал учитель. – Кто же тебя учил читать?

Филипок осмелел и сказал:
– Мой брат. Я сразу всё понял.
Учитель остановил его и сказал:
– Ты погоди хвалиться, а поучись.
С тех пор Филипок стал ходить с ребятами в школу.

Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
1. Почему Филипку стало скучно в доме? Потому что никто не был в доме.

2. О чём думал Филипок, стоя перед школой? Он думал что все дети в школе и он не думал а том, как уйти из учителя.

3. Кто представил Филипка, что сказал о нём? Мальчик сказал что он Костюшкин брат.

4. Почему учителю стало жалко Филипка? учитель видел что Филипок плакает.

5. За что похвалил мальчика учитель? Филипка умел читать.

Задания.

Соедини слова по смыслу:

отец -папа                                                                       схватился

изба (избушка)- русское национальное жилище                                                  открыл

отворил-открыл                                                 русское национальное жилище

ухватился-схватился                                                             тайком

украдкой- тайком                                                            подожди

погоди-подожди                                                                         папа

К словам из первого столбика подберите соответствующие из второго.

1.большие                                                       6.шапка
2.строгий                                                         4.шарф
3.старший                                                       8.мальчик
4.красный                                                       3.брат
5.полное                                                          7.бабушка
6.отцовская                                                    1.буквы
7.добрая                                                          2.учитель
8.маленький                                                 10.школа
9.горячая                                                        5.ведро
10.начальная                                                  9.печка

К данным словам подберите из текста слова с противоположным значением.
Весело-скучно, потерять-нашёл, новый-старый, закрыть-отварить, проснуться-заснула, пуста-полна, говорить-молчать.

Проверьте, правильно ли вы поняли содержание рассказа. Согласитесь или возразите.
1. Филипку было скучно дома, поэтому он решил пойти в школу. Да это правда. 2. В школе было очень тихо. Нет школа вся была полна ребят. Все кричали своё, и учитель в красном шарфе ходил посередине.

3. Филипок сказал учителю, что он Костюшкин брат. Да это, правда.

4. Филипок очень хорошо умел читать. Нет он, мало умел читать.

5. Он сам научился читать. Нет брат, его научил читать.
6. Учитель похвалил Филипка. Да это, правда

7. Учитель сказал мальчику, чтоб он пришёл в школу через год. Нет это, не правда.

մաթեմատիկա 22.09

Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE Արաբական թվեր 7-րդ դարում նամաշխարհային նոր կրոնի՝ իսլամի տարածման հետևանքով ստեղծվում է նոր աշխարհակալա կայսրություն՝ Արաբական խալիֆայությունը: Նրա խոշոր քաղաքներում, մասնավորապես՝ նորակառույց մայրաքաղաք Բաղդադում, պետության գործիչները ձեռնամուխ են լինում մշակույթի ու գիտությունների զարգացմանը, ի մի բերում մինչ այդ գոյություն ունեցած հնդկական, պարսկական, հունական ու հռոմեական քաղաքակրթությունների նվաճումները։պարսիկ մաթեմատիկոս ալ-Խորեզմի Թվաբանության առաջընթացը կապվում է հնդկական թվերի ներմուծման հետ, որոնք ստեղծվել էին դեռ 5-րդ դարում, և կատարելագործվում 700 թվականին: 628 թվականին հնդիկ մաթեմատիկոս Բրահմագուպտան ստեղծում է նախադեպը չունեցող մի թվանշան՝ 0-ն , որը անհամեմատ հեշտացնելու էր հաշվարկման մեխանիզմը։ Թվերը սկզբում օգտագործվում են ոչ միայն Հնդկաստանում, այլև հարակից Թայլանդում և Հնդկաչին թերակղզու մյուս երկրներում։ Արաբական և հնդարաբական թվերը հնդկական թվերի ձևափոխված տարբերակներն են, որոնք հարմարեցվել էին արաբերենի այբուբենին: «Ալ-ջաբր» բառից առաջանում է «ալգեբրա», իսկ գիտնական ալ-Խորեզմիի անունից՝ «ալգորիթմ» բառերը: Ալ-Խորեզմին հեղինակում է «Հնդկական հաշվարկի մասին» գիրքը, որը վերաբերում էր տասական համակարգին: Այն ընդունվում է ամբողջ խալիֆայության, այդ թվում՝ արաբական Իսպանիայի կողմից։ Արաբական թվերի մասին եվրոպացիները տեղեկանում են 10-րդ դարում։ Պիրենեյան թերակղզու տարածքում Կորդովայի խալիֆայության հարևանությամբ առաջացած մի քանի քրիստոնեադավան պետություններից մեկի՝ Բարսելոնի կոմսության շնորհիվ արաբական թվերը հայտնվում են Իտալիայում: Հռոմի պապ Սիլվեստր II-ը առաջիններից էր, որ ծանոթանում է դրանց, և համոզվում թվերի հարմարության մեջ։ Ալ-Խորեզմիի՝ 825 թվականին գրված աշխատությունը լատիներեն է թարգմանվում միայն 12-րդ դարում՝ որպես Algoritmi de numero Indorum: Դեռ զարգացած միջնադարում, ավելի ստույգ՝ խաչակրաց արշավանքների դարաշրջանում, երբ երբ Եվրոպայում սկսել էր Վերածնունդը, թվերը տարածվում են ամբողջ աշխարհով։ Քանի որ եվրոպացիները թվերին ծանոթացել էին արաբների միջոցով, դրանք անվանում են «արաբական», և ոչ՝ «հնդկական»՝ 0 1 2 3 4 5 6 7 8 9։Հնդկական թվեր Մինչ այդ Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում գործածվում էին տարբեր թվաբանական համակարգեր, որոնցից համեմատաբար տարածվածը հռոմեական թվերն էին։ Դրանք իրենցից ներկայացնում էին լատիներենի այբուբենի տառեր, ընդ որում՝ ոչ թե տասը նշան, այլ յոթ՝ I, V, X, L, C, D, M ։ Եթե այս նշանները դրվում էին հաջորդից աջ՝ ապա գումարվում էր VI , իսկ եթե ձախ՝ IV՝ հանվում ։ Հռոմեական թվեր Թվերը գրառելու համար կիրառվում են հռոմեական թվանշաններ` I, V, X, L C, D, M: ռոմեական թվերի համակարգը ոչ դիրքային հաշվարկման համակարգ է։ Թվերը գրվում են թվանշանների կրկնության միջոցով՝ III=3, XX=20 և այլն։ Եթե փոքր արժեքով թվանշանը մեծից հետո է, ապա նրանք գումարվում են, իսկ եթե առաջ է, ապա՝ հանվում՝ VII=5+2=7, CM=-100+1000=900 և այլն։ Տասնորդական հաշվարկման համակարգից հռոմեականի տարբերություններից մեկն այն է, որ տասնորդական համակարգում թվերի մեծացմանը զուգահեռ աճում է դրանք արտահայտող թվանշանների քանակը՝ միանիշ, երկնիշ, եռանիշ և այլն, իսկ հռոմեական համակարգում այդպես չէ։ Օրինակ՝ քառանիշ 2015 թիվը հռոմեական թվանշաններով գրելիս այն ստանում է նույնպես քառանիշ MMXV տեսքը, իսկ ահա նրանից զգալիորեն փոքր 847-ի հռոմեական DCCCXLVII գրառումը բաղկացած է ինը նիշերից։ Եթե տասնորդական համակարգում թվի գրառման ժամանակ գրվում է տասնորդական կարգերն արտահայտող թվերի (տասնավորներ, հարյուրավորներ, հազարավորներ և այլն) միայն առաջին թվերը, ապա հռոմեական համակարգով թվերը գրելու դեպքում դրանք գրվում են ամբողջությամբ, օրինակ՝ 3694=3000+600+90+4=MMMDCXCIV, MMM=3000, DC=600, XC=90, IV=4

5+8-VI=8,

10×10-XII=88,

XX+7-8=19,

Dx10+5000=10000,

XIX+50+51=120,

X+12-12=10,

22+7+XXVIIIII=58,

23+7- XXVIIIII=59,

16+78-LXXX=14,

14+21-XXX=5,

15+14+XI=40,

ՃԱՌ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՔԹԻ ՄԱՍԻՆ

Գլուխ տասնմեկերորդ.

Միսս Հիքսը սպասեց Հելենի նստելուն, ապա նայեց աշակերտների դեմքերին։

-Դե,-ասաց նա,- մենք ի՞նչ սովորեցինք։

— Որ, աշխարհի բոլոր մարդիկ քիթ ունեն,— ասաց Հոմերը։

Այս պատասխանից միսս Հիքսը անակնկալի չեկավ։

— Ուրիշ ի՞նչ,— հարցրեց նա։

— Այն, որ քթերը ոչ միայն շնչելու և մրսելու համար են, այլ նաև հին պատմության փաստերը ճիշտ հասկանալու համար։

Միսս Հիքսը Հոմերից շրջվեց և ասաց.

— Մի ուրիշը թող ասի։ Ըստ երևույթին քթերը Հոմերին շատ հեռուներն են տարել։

— Գրքում է գրված, այդպես չէ՞,— ասաց Հոմերը,— հապա, ինչո՞ւ են գրել, պետք է որ կարևոր լինի։

— Միստր Մաքոլի, գուցե դուք ուզում եք քթերի մասին հանպատրաստից ճա՞ռ արտասանել,— ասաց միսս Հիքսը։

— Լավ,— ասաց Հոմերը,— գուցե ոչ իսկական ճառ, բայց հին պատմությունը մեզ մի բան սովորեցնում է, — դանդաղ, առանց անհրաժեշտության բառերը շեշտելով, նա շարունակեց,— մարդիկ միշտ քիթ են ունեցել. այդ ապացուցելու համար բավական է, որ դասարանում գտնվող յուրաքանչյուր ոք նայի մյուսներին,— նայեց շուրջը,— ամեն տեղ քիթ։— Նա մի պահ կանգ առավ որոշելու համար, թե այդ թեմայով ուրիշ ի՞նչ կարելի էր ասել, ապա շարունակեց,— քիթը մարդկային դեմքի գուցե ամենածիծաղելի մասն է։ Այն միշտ մի տեսակ շփոթության մեջ է գցել մարդկանց, և հիթիթները, հավանաբար, հաղթում էին բոլորին, որովհետև նրանց քթերը շատ մեծ էին և կեռ։ Կարևոր չէ, թե ո՞վ հնարեց արևի ժամացույցը, որովհետև վաղ թե ուշ որևէ մեկը հնարելու էր։ Կարևորն այն է, թե ո՞վ հնարեց քիթը։

Կակատաբան Ջոն լսում էր մեծ հետաքրքրությամբ, նույնիսկ նախանձով։ Հոմերը շարունակեց.

— Որոշ մարդիկ խոսում են քթի մեջ։ Շատերը խռմփացնում են քթով, իսկ ոմանք էլ սուլում կամ երգում են քթով։ Կան մարդիկ, որոնց առաջնորդում են քթից բռնած, ոմանք էլ իրենց քիթը օգտագործում են ուրիշի գործերն ուսումնասիրելու և անթույլատրելի տեղեր մտցնելու համար։ Կատաղած շներն ու դերասանները քթեր են ջարդել սիրային վեպեր բեմադրելու ժամանակ։ Դռներ են փակվել քթերի վրա. եղել են քթեր, որ բռնվել են ձու խփող մեքենաների և նույնիսկ պատեֆոնների մեջ։ Քիթը անշարժ է ինչպես ծառը, բայց լինելով շարժական առարկայի՝ գլխի վրա, մեծ տանջանքների է ենթարկվում, տարվելով այնպիսի տեղեր, ուր նա միայն խանգարում է։ Քթի խնդիրը հոտոտելն է, բայց որոշ մարդիկ քիթը տնկում են ուրիշ մարդկանց նպատակների, կենցաղի և արարքների վրա։— Նա շրջվեց և նայեց Հյուբերդ Էքլի Երրորդին և ապա Հելեն Էլիոթին, որի քիթը փոխանակ դեպի վեր տնկվելու, չգիտես ինչու փոքր-ինչ ներքև էր թեքվել։— Այդ մարդիկ իրենց քթերը սովորաբար երկինք են տնկում, կարծելով, որ այդպիսով կարող են երկնային արքայություն մտնել։ Բազմաթիվ կենդանիներ ռունգներ ունեն, բայց նրանցից քչերը ունեն քիթ, այդ բառի իսկական իմաստով։ Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ։— Հոմեր Մաքոլին խոր շունչ քաշեց և որոշեց եզրափակել ճառը։— Քթի մասին ամենակարևորն այն է, որ վեճեր է առաջացնում, պատերազմների պատճառ դառնամ, հին ընկերություններ քանդում, խորտակում է բազմաթիվ երջանիկ ընտանիքներ։ Այժմ, միսս Հիքս, ես կարո՞ղ եմ մրցության գնալ։

Հին պատմության ուսուցչուհին թեև գոհ էր այս աննշան թեմայի շուրջ արտասանված երևակայությամբ հարուստ ճառից, բայց չէր կարող թույլ տալ, որ հռետորական արվեստը խանգարեր դասարանի կարգ ու կանոնը։

— Միստր Մաքոլի, դասերից հետո կմնաք դասարանում,— ասաց նա,— ինչպես նաև դուք, միստր Էքլի։ Քանի որ մենք, վճռեցինք քթերի հարցը, այժմ մեկ ուրիշը թող արտահայտվի մեր կարդացածի մասին։

Ոչ ոք չխոսեց։

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

— Քիթը երբեք գլխի ետևի մասում չի լինում,– ասաց Ջոյի երկրպագուներից մեկը։

— Ուրի՞շը,— ասաց միսս Հիքսը և դառնալով մի տղայի, տվեց անունը,— Հենրի, դու ի՞նչ կասես։

— Քթի մասին ես ոչինչ չգիտեմ,— ասաց Հենրին։

Ջոն դարձավ Հենրիին։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ նա,— իսկ ո՞վ էր Մովսեսը։

— Մովսեսը Աստվածաշնչում էր,— ասաց Հենրին։

— Նա քիթ ունե՞ր,— հարցրեց Ջոն։

— Իհարկե, ուներ,— պատասխանեց Հենրին։

— Շատ լավ, ուրեմն ինչո՞ւ չես ասում. «Մովսեսը մի քիթ ուներ, այ, այսպիսի մի ահագին քիթ»,— ասաց Ջոն,— սա հին պատմության դաս է. ինչո՞ւ չես փորձում մի որևէ բան սովորել։ Մովսես— քթի դեզ, հնություն— պատմություն։ Հասկացա՞ր։

Հենրին փորձեց հասկանալ։

— Մովսես, քթի դեզ,— ասաց նա,— ոչ, սպասիր, Մովսեսի քիթը մեծ քիթ էր։

— Է՜,— ասաց Ջոն,— դու երբեք ոչինչ չես սովորի։ Դու պիտի մեռնես անկելանոցում։ Մովսեսը մի մեծ քիթ ուներ, մի ահագին քիթ, շատ քթերի պես։ Հենրի, այդ շատ պարզ բանը պետք է հասկանաս։ Այժմ մտածիր այդ մասին։

— Բավական է, թողեք այդ,— ասաց միսս Հիքսը,— ուրի՞շ։

 Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը,— ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։

— Միսս Հիքս,— ասաց Հոմերը,— դուք պետք է թույլ տաք ինձ մասնակցել երկու հարյուր քսան յարդ արգելավազքին։

— Ինձ որևէ վազքի մրցում չի հետաքրքրում,— ասաց միսս Հիքսը,— ուրիշ խոսող չկա՞։

— Բայց, միսս Հիքս,— ասաց Հոմերը,— մի՞թե ես այս քնած դասարանին ձեր փոխարեն կյանք չներշնչեցի։ Մի՞թե ես նրանց չստիպեցի, որ խոսեն քթի մասին։

— Դա նյութից դուրս է,— ասաց հին պատմության դասատուն։— Ուրի՞շ։

Բայց արդեն ուշ էր։ Զանգը հնչեց։ Բոլորը վեր կացան և ուղղվեցին դեպի մարզադաշտ, բացի Հոմեր Մաքոլիից և Հյուբերդ Էքլի Երրորդից։

Հատվածը  Վ․ Սարոյանի <<Մարդկային կատակերգություն>> վեպից է։

Առաջադրանքներ

1․ Փորձիր բացատրել ընդգծված մտքերը։ Ձեռքը ավելի արագաշարժ է, քան աչքը ասաց Ջոն,— բայց միայն քիթն է վազում։– Մարդն ուզում է իր քիթն ամեն տեղ խցկել և հետաքրքրվել ամեն ինչով:Սակայն կենդանիների հոտառության զգայարանը ավելի զարգացած է, քան այն մարդկանց, որոնք քիթ ունեն, բայց խելք՝ ոչ- Կենդանիները իրենց հոտառությամբ ավելի լավ են զգում ամեն ինչ:Եթե նրանք կորեն, իրենց հոտառությամբ կարող են գտնել ճանապարհը, իսկ մարդիկ շատ հաճախ ֆայմ չունեն:

2. Տեքստից առանձնացրո՛ւ ամենազվարճալի մտքերը։ Բոլորն մասերն էլ զվարճալի են Օրինակ՝

— Դե՛, դե՛,— ասաց միսս Հիքսը,— մի ուրիշը թող արտահայտվի, որևէ մեկը։

Կատակաբան Ջոն ընդունեց հրավերը։

— Քթերը կարմիր են, մանուշակները՝ կապույտ։ Այս դասարանը մեռած է, և շատ հավանաբար՝ նաև դուք։

— Ուրիշ խոսող չկա՞,— հարցրեց միսս Հիքսը։

— Մեծ քթեր են ունենում սովորաբար նավաստիներն ու ճանապարհորդները,— ասաց մի աղջիկ։

— Բոլոր երկգլխանի տղաները ունենում են երկու քիթ,— ասաց Ջոն։

3. Դուրս գրի՛ր քեզ ամենից դուր եկած հատվածը։ Հիմնավորի՛ր ընտրությունդ։ Դուր եկած հատված չունեմ քանի, որ իմ դուրը եկան բոլոր մասերը: