Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավ-Արևմտյան թաղամասում: Մեր թաղամասում ունենք խաղահրապարակ, որտեղ մենք երեխաներով խաղում ենք: Մեր թաղամասում ունենք խանութ, և մեր բոլոր բնակիչների կեսից շատը գնում են այնտեղից սնունդ և այլն: Մեր շենքը ինը հարկանի է: Մենք ապրում ենք իններորդ հարկում ,և մեր տնից գիշերը բացվում է շատ գեղեցիկ տեսարան: Նաև Եռաբլուրն է երևում: Ես հաճախ եմ ծնողներիս հետ այցելում Եռաբլուր:
Երկիր Բանգլադեշ՝ նույնը ինքը՝ երևանյան Բանգլադեշ
Ի՞նչ է Երևանյան Բանգլադեշը և ինչո՞ւ հենց Բանգլադեշ:
Ասում են` երբ Հարավ-արևմտյան թաղամասը շահագործման են հանձնել, այդ օրը Բանգլադեշ ասիական պետությունը առանձնացել է Պակիստանից։ Բոլորը քաղաքում խոսել են այս նորության մասին և հեռուստացույցով տեսել նոր ասիական պետության ավերակները, նմանացրել են այն մեր թաղամասին, որ այդ ժամանակ նոր էր և փոշոտ։
Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի՝ մեր թաղամասը պարզապես հեռու է եղել քաղաքից, և ասիական պետության նմանությամբ կոչել են Բանգլադեշ։